Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞նց եք դուք կարողանում գլուխներդ դնել բարձին, ախր, ո՞նց, էլի...․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դուք կարողանո՞ւմ եք քնել: Գիշերները շուռումուռ չեք գալ ի՞ս: Համաչա՞փ եք շնչում: Գլուխներդ կարողանո՞ւմ եք դնել բարձին: Ո՞նց: Ո՞նց եք դուք՝ Արցախն աղետած, Հայաստանը կորստյան տանող ոչ բարով իշխանավորներդ կարողանում գլուխներդ հանգիստ դնել բարձին, ախր, ո՞նց, էլի...

Գիշերները, որ գլուխներդ դնում եք բարձին, «Դեդո-Բաբոն» երազում ձեզ չեն այցելո՞ւմ: Երազում ձեզ չեն այցելո՞ւմ ադրբեջանական հրոսակի կողմից մասնատված ու հոշոտված արցախցի հայ երեխաները, չեն հարցնո՞ւմ, թե՝ Նիկոլ Փաշինյան, այս ինչե՜ր ես ասում, թե՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Տիրազրկված շներին ու անտերացած չորքոտանիներին թողնված դատարկուն Ստափանակերտի տեսարանները երազում ձեր աչքի առաջ չեն գալի՞ս: Իրենց տները կեղտակուր թշնամուն չթողնելու համար այրող Մարտակերտի բնակիչները ձեզանից այդ երազներում հաշիվ չեն պահանջո՞ւմ:

Գոնե երազում... Մեկը գրել էր. «Հաթերք գյուղի մերձակայքում, ճամփեզրին, դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը, ձեռքին ինչ-որ բան պահած, ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետևից... Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»:

Նիկոլ Փաշինյա՛ն, հիշո՞ւմ ես: Սա դու չես գրե՞լ... 2019 թվականի նոյեմբերի 9-ին (ճակատագրի ինչպիսի՜ ծաղր): Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գիտե՞ս, որ Հաթերքը մինչև քո՝ վարչապետ դառնալն ու ընթացիկ աղետային պաշտոնավարումը դարերով ոչ մի թշնամի չի կարողացել գրավել: Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գտե՞լ ես այդ հաթերքցի ճամփեզրի մարդուն, որին ոչ թե հուսախաբ ես արել միայն, այլ տնազրկե՛լ ես, Հաթերքազրկե՛լ ես, Արցախազրկե՛լ ես, Հայրենիքազրկե՛լ ես, դարձրել ես հայրենակիցների կամ ուրիշի օգնության հույսին մնացած գաղթական, անտուն, հայրենազրկված փախստական: Ու դու գլուխդ բարձի՞ն ես դնում: Ու ո՞նց այդ հաթերքցու ցավը, որն իբրև թե՝ «տանում էիր», ո՞նց Արցախի կորստի ցավը, մի սուր փուշ դարձած, սիրտդ չի ծակում... Սի՞րտ... ՔՊ-ում գիտե՞ն, թե դա ինչ է: Հայրենի՞ք: Լսե՞լ են: Այն, որ Ակնայում, բերքառատ ու բարեբեր Արցախի նուռը բուռ-բուռ բռնած, հպարտ-հպարտ նկարվում ու ինքնագովազդվում էիք (գիտեք, թե ովքեր), թե՝ «Ակնան իմ հայրենիքն է»:

Էլ ձեր հայրենի՞քը չի: Դուք հայրենիք ունե՞ք, առհասարակ, թե՞ ձերը միայն «տանք, հանգիստ ապրենք»-ի թունավոր փուչիկն է: Սի՞րտ: Գլուխը բարձին դնե՞լ... Ինչի՜ մասին և ում ենք ասում, իսկապես: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին միայն սեպտեմբերի 19-ին ու հաջորդող մի քանի օրերին: Նույնիսկ զոհվածների մոտավոր թիվն է անհայտ, էլ չենք ասում՝ զոհերի անունների մասին: Բայց, ախր, դա ինչ-որ վերացական մի տեղում, օտար ու անհայտ մարդիկ չէին: Ախր նրանք դավաճանված ու տասնապատիկ ավելի հրոսակի դեմ մենմենակ թողնված Արցախի պաշտպանության բանակի վերջին մարտիկներն էին: Ախր, Արցախի՝ թշնամական նշանառութան տակ դրված շեների խաղաղ բնակիչներն էին՝ կանայք, ծերեր, երեխաներ: Նրանք, որ զոհվեցին: Աջուձախ և արագորեն աշխարհի տարբեր երկրների, ժողովուրդների ցավակցական կամ այլ հեռագրեր հղող Նիկոլ Փաշինյանն ու նրա նախագահը անգամ չբարեհաճեցին սուգ հայտարարել Հայաստանում: Արցախն ուրացան: Սուգն էլ ուրացան:

Բայց ԱԺ ամբիոնից անհոդաբաշխ գոռգոռում են: Ձեռքի հետ էլ՝ հիմա, երբ իր վարած «քաղաքականության» հետևանքով Արցախն այլևս հայաթափված է, հանձնված թշնամու հրոսակին, «սերը բռնել է»: Մարդկանց հայրենազրկել է ու, թե՝ «Լեռնային Ղարաբաղի մեր սիրելի քույրեր ու եղբայրներ...»: Լո՞ւրջ: Էլ չասենք, որ այդ «սիրելի քույրերին ու եղբայրներին» պետության կողմից տրվող գումարներն այնպիսի պաթոսով ու փիառով են մատուցում, ասես փողը ոչ թե բյուջեից է տրվում, ոչ թե մեր՝ հարկատուներիս հաշվին է տրվում, այլ իրենց գրպանից... Ասես լավություն են անում... Չէ, բայց ո՞նց եք կարողանում գլուխներդ բարձին դնել, ո՞նց այդ բարձը չի այրվում ձեր գլխների տակ: Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս ո՞նց եք ինքներդ ձեզ հանդուրժում: Ձեզ ավելի ընկալելի, ձեր բառերով ասած՝ «էս ո՞վ եք, վաբշե...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում Մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ծեծի Է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ