Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, ես կամ ու քո սրտում եմ, խնդրում եմ՝ երկար կապրես, թող սիրտդ հավերժ ապրի, որ մեջն էլ ես ապրեմ». լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանը (Կոմանդոր) անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ սեփական մարմնով ծածկելով վիրավոր զինվորին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համով չարաճճի էր: Իր արարքները մեզ միշտ ժպիտ էին պարգևում, ծիծաղում էինք, բարկանալ անհնար էր: Յուրաքանչյուրի մեջ համ ու հոտ կար: Բոլորն են փաստում, որ Գևորգը միշտ է այդպիսին եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգի քույրը՝ Էռնան:

Գևորգը երեք քրոջ կրտսեր եղբայրն է, նրա և քույրերի միջև տարիքային տարբերությունը բավականին մեծ է: «Բոլորս եղել ենք մայրիկի կարգավիճակում, կարծես մեր տղան լիներ»: Էռնայի խոսքով, մանկապարտեզային տարիքում Գևորգի համար չափանիշներ են եղել Միկոյան եղբայրները: «Երազում էր Միկոյաններին նմանվել, ցանկանում էր օդաչու դառնալու մասին: «Ինչից է ամեն ինչը» գիրք կար, դա իր մանկության տարիների ամենասիրելի գիրքն էր: Ամեն ինչ պետք է բացատրեինք իրեն՝ ինչպես է պատրաստված ինքնաթիռը, ամեն-ամեն ինչը: Իր սիրելի վայրը Միկոյանների թանգարանն էր: Մինչ դպրոցական տարիքն այնպիսի շաբաթ չի եղել, որ Գևորգն այդ թանգարան գնացած չլինի: Ավելի ավագ տարիքում՝ դպրոցական տարիներին Գևորգի էտալոնը մեր հայրիկն էր: Ցանկանում էր ոստիկան դառնալ, անպայման ուսադիրներ կրել»,-նշում է զրուցակիցս:

Քույրիկն ասում է՝ եղբայրն արդեն բավականին հաստատուն քայլեր էր արել դեպի իր նպատակը: Գևորգը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն։ «Այդտեղ սովորելու ժամանակ Ռուսաստանի դեսպանատանը քննություն է հանձնում, ընդունվում ՌԴ Հարավային դաշնային համալսարան: Ամեն ինչ ինքնուրույն էր կազմակերպում: Լավ եմ հիշում այդ օրը, ամուսինս ասաց՝ 16 տարեկան երեխա է, մենակ քննության է գնացել, արի գնանք, կողքին լինենք: Գնացինք ու տեսանք, որ երկրպագուների մի մեծ խումբ իրեն է սպասում»,-Էռնայի ձայնի մեջ այդ օրվա հիշողությունների հետ կապված այնքան ջերմություն է զգացվում:

Գևորգը 2014-2018 թթ. բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ «Ուսումնառությունն ավարտելուց հետո միանգամից չորս, այդ թվում՝ ազգային անվտանգության, ոստիկանական համակարգերից աշխատանքի հրավեր էր ստացել՝ որպես լավագույն ուսանող: Մերժել էր դրանք և վերադարձել Հայաստան: Ղրիմում պետք է ծառայեր, սակայն հենց վերջին օրը զինկոմիսարիատում պատռում է փաստաթղթերը, անգամ հայրիկիս հետ փոքրիկ վեճ է ունենում, դուրս գալիս զինկոմիսարիատից, զանգահարում Ալավերդիի զինկոմիսարիատ, թղթերը պատրաստել տալիս և վերադառնում Հայաստան: Հետո Գևորգն ուսումը շարունակեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում»: Էռնան ասում է՝ Գևորգի՝ Հայաստան վերադառնալու պատճառներից մեկը մեր ժողովուրդն էր:

«Ասում էր՝ մեր ժողովուրդն արժանի է առաջնորդ ունենալու: Կարծես ինքն իրեն նախապատրաստում էր, որ մեծ թռիչքներով հասնի լուրջ պաշտոնների, ասենք՝ ՆԳ նախարարի պաշտոնին: Կադրեր կան, որ Մատաղիսում զինվորների հետ պարում է և ասում՝ ապագա նախարարի հետ եք պարում: Ուզում էր ուսադիրներ կրել, հետագայում էլ ռազմական համակարգից տեղափոխվել ոստիկանական համակարգ: Մանրուք է թվում, բայց չէր ընդունում «պառկած ոստիկան» տերմինը, որով արհեստական անհարթությունն ենք կոչում: Ասում էր՝ բառապաշարից առաջինը դա պետք է վերացնեմ: Պատերազմից մի քանի օր առաջ, իր արձակուրդային օրերն օգտագործելով, Մատաղիսից եկավ Հայաստան և դիմեց Ոստիկանության ակադեմիա, երրորդ բարձրագույնն էր ուզում սովորել: Ասում էր՝ բոլոր կառույցները պետք է ավարտեմ, բայց չեմ բավարարվելու դրանով, նաև Մոսկվայի ակադեմիան եմ ավարտելու»:

2019 թ.-ին Գևորգը սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։ Սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց: «Այդ օրն իմ տանն էր, ակադեմիայի ընդունելության գործերով էր զբաղված, հետո պետք է գնար Ալավերդի: Պատերազմի լուրով արթնացանք, Գևորգը կապվեց իր հրամանատարության հետ, այնտեղից ասացին՝ մի՛ արի, արձակուրդի մեջ ես, քո գործերով զբաղվի՛ր, արձակուրդը կվերջանա, նոր կվերադառնաս ու կստանձնես քո պարտականությունները: Բայց իր դասակի տղաները հաղորդագրություն գրեցին՝ Կոմանդո՛ր, հասի: Որոշեց, որ գնում է, մոտեցավ ինձ՝ եթե չգամ, իմացեք, որ ձեզ համար հուլիսից գրված նամակ ունեմ: Միանում է կամավոր տղաներին՝ իր դասընկերներին, միասին հասնում են Մարտակերտ: Ներկայանում է, ասում են՝ քո դասակն այլևս չկա, դիրքերը գրավված են, գնում ես Մարտունի: Հրաժարվում է Մարտունի մեկնելուց, ասում է՝ եթե անգամ դիրքերը գրավված են, տղաներն ինձ գրել են, ողջ են, պետք է իրենց հետևից գնամ:

«Չե՞ս ենթարկվում հրամանին, քեզ տրիբունալ կտանք»: Արձագանքում է՝ տվեք, պետք է տղաներին գտնեմ: Ներկայանում է վաշտերի հրամանատարներին, ստանձնում պարտականությունները և բարձրանում իր դիրքերը, գտնում զինվորներին: Սկզբում իրեն վստահված բնագիծն է վերցնում հրամանատարության տակ: Ստացվում է այնպես, որ նահանջի անհրաժեշտություն է լինում, Գևորգը կազմակերպում է տղաների ապահով նահանջը: Փրկված տղաների մեջ կան ժամկետային, պայմանագրային զինծառայողներ, կամավորներ: Շատերը մեզ հետ կապ են հաստատել, շնորհակալություն հայտնել, որ Գևորգի շնորհիվ են ողջ մնացել: Գևորգը միանգամից ութ դիրքի հրամանատար է եղել»: Հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամը վեցին Գևորգը զանգում է ընտանիքին, ծնողներին ասում է՝ չորս օր չեմ զանգելու, չանհանգստանաք: «Իրեն ասացի՝ չեմ ուզում քեզ հետ երկար խոսել, ԱԹՍ-ներից վախենում եմ: Ասաց՝ «ճիշտ ես անում, Էռնա, ինձ համար այս պահից ավելի շատ անհանգստացիր»:

Ընկերներին էլ ասել էր՝ գնացի մեռնելու, էլ չեմ իջնելու, տղե՛րք, վերջն է: Ամենամոտ ընկերոջն ասել էր՝ տղայիդ անունը Գևորգ կդնես»: Գևորգը հատուկ գործողության է գնում: Նա զոհվել է Մատաղիսի ու Մարտակերտի արանքում՝ ձորակային հատվածում, հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ իր մարմնով ծածկելով վիրավոր զինվորին. զինվորը ողջ է մնացել: «Իր զրահաբաճկոնը և սաղավարտը հագին չեն եղել, տվել էր ժամկետայիններին: Գլխին մի փոքր վնասվածք էր ստացել, եթե իր սաղավարտը գլխին լիներ, այսօր ողջ կլիներ»: Հոկտեմբերի 11-ին Գևորգն արդեն «տանն էր»: «Հուլիսին գրված հրաժեշտի նամակը գտել ենք իր հեռախոսից 2021 թ.-ի փետրվարին, երբ այն մեզ վերադարձրեցին: Նամակում գրել է, որ «վիճակը լուրջ է, կարող է այնպես ստացվել, որ այլևս չլինեմ»: Մայրիկին ասել է՝ ես կամ, կլինեմ քո սրտում. «Եթե ասեն Գևորգը չկա, խաբում են, Գևորգը կա ու այնքան ժամանակ, ինչքան որ դու կաս: Ես կամ ու քո սրտում եմ, քո մեջ, իմ ապրելու տեղը դա է: Խնդրում եմ՝ երկար կապրես, թող սիրտդ հավերժ ապրի, որ մեջը ես էլ ապրեմ...»:

Ու այսպես անհատապես յուրաքանչյուրի պատգամել է ապրել: Իր նամակում հստակ ասում է, թե մեզանից ով ինչ պետք է անի: 409-ը իր սիրելի թիվն էր, հետևում էր այդ թվին: Մեքենայի համար, հեռախոսի համար, ամեն տեղ այդ թիվը կար: 409 օր է տևել իր ծառայությունը Մատաղիսում»: Պատահական չէ, որ Գևորգի մասին հուշագրությունը «Լեյտենանտ 409. 409 քայլ դեպի անմահություն» վերնագիրն ունի: Հ. Գ. - Լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով։ Արցախի Հանրապետության մյուս պարգևատրումից Գևորգի ընտանիքը հրաժարվել է՝ ասելով՝ կընդունեն միայն այն ժամանակ, երբ Արցախը կլինի այն սահմաններով, որի համար Գևորգը պայքարել է:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Լոռվա մարզի Հագվի գյուղում: 2021 թ.-ի օգոստոսի 28-ին գյուղում բացվել է Գևորգին նվիրված հուշաղբյուրը, իսկ նրա հուշատանը ներկայացված են լեյտենանտի անձնական և մարտական իրերը, լուսանկարները, պատվոգրերը, հուշանվերները։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր