Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կառավարությունը ջանք չի խնայելու...» անելու ճիշտ հակառակը, ինչ խոստացել կամ «ծրագրել» է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա՛ այդպիսի փաստաթուղթ: Ոչ գաղտնի: Հաստատված, ինչպես ասվում է՝ կնքված, ստորագրված: Գործո՛ղ: Բայց այդ վերջին նշման վերաբերյալ որոշակի վերապահում պետք է անել: Փաստաթուղթն ավելի ճիշտ է ասել՝ ուժի մեջ է, բայց այն անվանել «գործող», կնշանակեր՝ լինել կույր կամ «Հ1»-ի երևակայական երկրի վերացական բնակիչ: Փաստաթուղթն այդ կոչվում է... «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այն հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ: Շատ, չենք վախենա ասել՝ չափազանց հետաքրքրական փաստաթուղթ է:

Իսկ հետաքրքրական է այդ փաստաթուղթը նրանով, որ չնայած ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն է՝ 2021-26 թվականների համար, ու չնայած նշված 5-ից դեռ միայն կեսն է անցել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ծրագիրը չի համապատասխանում փաստացի իրականությանը: Ներողություն, իրականությունը բացարձակ չի համապատասխանում այդ ծրագրին: Կրկնում ենք, սա «նախընտրական խոստում» չէ, սա Փաշինյանի հոդվածների ծաղկաքաղ չէ, անգամ «Երկրի հակառակ կողմը» գրվածքի սեղմագիր չէ: Սա օրենքի ուժ ունեցող, չեղյալ չհայտարարված ԾՐԱԳԻ՛Ր է: Այնտեղ մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ կարելի է գտնել ձևակերպումներ, ամրագրված ու նախատեսվող քայլեր, որոնք պիտի արվեին, նպատակներ, որոնց պիտի հասնեին, խնդիրներ, որոնք պիտի լուծեին, բայց որոնք հիմնականում չեն կատարվել ու, ամենակարևորը, չեն էլ կատարվի:

Չեն կատարվի, որովհետև Փաշինյանի կառավարության ծրագրում գրված է մի բան, իսկ Փաշինյանի կառավարությունը, առնվազն մի շարք կետերով, արել է իր ծրագրին տրամագծորեն հակառակ, ուղղակիորեն հակասող բաներ: Ու թեպետ օրինակները շատ են, բայց թեթևակի դիտարկենք ընդամենը մի քանի կետ: Օրինակ՝ վերցնենք հայ-ռուսական հարաբերությունները: Նախ՝ Փաշինյանի կառավարության ծրագրի դրույթից մեջբերում անենք. «Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։

Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»: Իսկ այժմ թեթևակի «մեջբերում» անենք փաստացի իրականությունից: Փաշինյանի իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն վատացրել է, այսօրվա դրությամբ հասցրել է այնպիսի վիճակի, որը բնորոշելու համար փորձագետները գործածում են «դիվանագիտական պատերազմ» արտահայտությունը: Հա, հայռուսական քաղաքական երկխոսությունը իսկապես էլ շատ «ակտիվ» է: Բայց այդ երկխոսության «ակտիվում» գերազանցապես մեղադրանքներ են, փոխադարձ վիրավորանքներ, խայթոցներ:

Ու դա գերազանցապես Փաշինյանի ու նրա կառավարության «ձեռքբերումն» է: Այն էլ նշենք, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն խուսափում են ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին մասնակցելուց կամ մասնակցում են ոչ այն կարգավիճակի պաշտոնյաներով ու դա անում են ցուցադրաբար: Մեկ այլ ձևակերպում: Կառավարության ծրագրում նշված է. «Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին»:

Արտաքուստ կարող է թվալ, թե այստեղ առանձնապես խնդիր չկա՝ ապաշրջափակումը արտաքին-քաղաքական առաջնահերթություն է: Սակայն փաստն այն է, որ այդ հռչակված առաջնահերթությունը իրացվում է կամ ինչպես փաստաթղթում է ասվում՝ տեղի է ունենում ուղղակիորեն Հայաստանի և Արցախի կենսական շահերի հաշվին: Այսինքն, էլի՝ իրականությունը տրամագծորեն հակասում է Փաշինյանի կառավարության ծրագրում ընդգծված մոտեցմանը: Ամենից ցավոտ կետը: Կառավարության 2021-26 թթ. ծրագրում այն 1.2 ենթակետն է ու վերնագրված է՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր»: Ծրագրային մոտեցումների և իրականության հակասություններն այնքան ճչացող են, որ նույնիսկ հատուկ մեկնաբանելու կարիք չի զգացվում: Այսպես, ըստ Փաշինյանի կառավարության ծրագրի. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Բայց մի քիչ մեկնաբանենք: Բացի այն, որ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակը պահելու համար, այդ կառավարության ղեկավարը ժողովրդի թիկունքում, միանձնյա բանակցություններ է վարել նույն Ալիևի հետ, ասենք՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, կամ Մակրոնի: Պայմանավորվել է բաներ, որոնք հակասել են Պուտինի հետ պայմանավորված հանգամանքներին: Եթե ավելի հետ գնանք, ապա բանակցային գործընթացը զրոյից, «սեփական կետից» սկսելու հայտարարությամբ արդեն որ ևս էր արվում Մինսկի խումբը:

Բայց դա դեռ մի կողմ՝ այդ ամենով այս իշխանությունները հակասել են հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի կենսական շահերին: Սա՛ է հարցը: Շարունակենք: Փաշինյանի կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է. «Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: ...Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: Ստո՛պ: Տեսեք, թե ինչպես է հնչում այսօր «Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար» ձևակերպումը: Ապահովեցի՞ն, ստեղծեցի՞ն...

Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը, ոտնատակ գցելով իրենց իսկ գրած, իրենց իսկ ընդունած ծրագիրը, թքելով իրնց իսկ ստորագրության վրա, հրաժարվել են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Հրաժարվե՛լ են: Ոչ միայն ուրացել են Արցախը, այլև բացեիբաց հայտարարել են, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չեն, թշնամուն պարզորոշ հասկացրել են, որ եթե հարձակվի Արցախի վրա, ապա Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ, ոչ մի բանով չի միջամտելու, չի խառնվելու, Արցախի ժողովրդին ոչնչով չի պաշտպանելու: Ասում եք դա ո՞նց է կոչվում: Այո, հենց այդպես էլ կոչվում է: Ի դեպ, ժողովրդավարության մասին, որից ինչ-որ շատ է խոսում Հայաստանը ոստիկանապետության վերածած Նիկոլ Փաշինյանը: Ժողովրդավարությունը նշանակում է նաև իշխանությունների հաշվետվողականություն, պատասխանատվություն: Եվ որևէ, նույնիսկ «միջին» ժողովրդավարությամբ երկրում, որևէ կառավարություն եթե այսքան բացահայտ ու ցինիկորեն, այսքան կոպիտ խախտեր իր իսկ գործունեության ծրագիրը, ապա այդ կառավարությունը ամբողջ կազմով առնվազն հեռացած կլիներ իշխանությունից, կամ՝ հեռացված. էլ չենք ասում՝ մնացյալ իրավաքրեական հետևանքների մասին: Էլ չնք խոսում այն ամբողջ ավերումների մասին, որ բերել է Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը:

Այնպես որ, եթե նույնիսկ «ժողովրդավարություն» բառը Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների լեզվին է գալիս, նման դեպքերում նրանք ավելի լավ կանեն ծանոթանան իրական ժողովրդավարությանը: Կործանարարները, մահ ու ավեր բերողները ժողովրդավարությունից, ժողովրդից խոսելու տեղ չունեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)