Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կառավարությունը ջանք չի խնայելու...» անելու ճիշտ հակառակը, ինչ խոստացել կամ «ծրագրել» է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա՛ այդպիսի փաստաթուղթ: Ոչ գաղտնի: Հաստատված, ինչպես ասվում է՝ կնքված, ստորագրված: Գործո՛ղ: Բայց այդ վերջին նշման վերաբերյալ որոշակի վերապահում պետք է անել: Փաստաթուղթն ավելի ճիշտ է ասել՝ ուժի մեջ է, բայց այն անվանել «գործող», կնշանակեր՝ լինել կույր կամ «Հ1»-ի երևակայական երկրի վերացական բնակիչ: Փաստաթուղթն այդ կոչվում է... «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այն հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ: Շատ, չենք վախենա ասել՝ չափազանց հետաքրքրական փաստաթուղթ է:

Իսկ հետաքրքրական է այդ փաստաթուղթը նրանով, որ չնայած ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն է՝ 2021-26 թվականների համար, ու չնայած նշված 5-ից դեռ միայն կեսն է անցել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ծրագիրը չի համապատասխանում փաստացի իրականությանը: Ներողություն, իրականությունը բացարձակ չի համապատասխանում այդ ծրագրին: Կրկնում ենք, սա «նախընտրական խոստում» չէ, սա Փաշինյանի հոդվածների ծաղկաքաղ չէ, անգամ «Երկրի հակառակ կողմը» գրվածքի սեղմագիր չէ: Սա օրենքի ուժ ունեցող, չեղյալ չհայտարարված ԾՐԱԳԻ՛Ր է: Այնտեղ մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ կարելի է գտնել ձևակերպումներ, ամրագրված ու նախատեսվող քայլեր, որոնք պիտի արվեին, նպատակներ, որոնց պիտի հասնեին, խնդիրներ, որոնք պիտի լուծեին, բայց որոնք հիմնականում չեն կատարվել ու, ամենակարևորը, չեն էլ կատարվի:

Չեն կատարվի, որովհետև Փաշինյանի կառավարության ծրագրում գրված է մի բան, իսկ Փաշինյանի կառավարությունը, առնվազն մի շարք կետերով, արել է իր ծրագրին տրամագծորեն հակառակ, ուղղակիորեն հակասող բաներ: Ու թեպետ օրինակները շատ են, բայց թեթևակի դիտարկենք ընդամենը մի քանի կետ: Օրինակ՝ վերցնենք հայ-ռուսական հարաբերությունները: Նախ՝ Փաշինյանի կառավարության ծրագրի դրույթից մեջբերում անենք. «Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։

Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»: Իսկ այժմ թեթևակի «մեջբերում» անենք փաստացի իրականությունից: Փաշինյանի իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն վատացրել է, այսօրվա դրությամբ հասցրել է այնպիսի վիճակի, որը բնորոշելու համար փորձագետները գործածում են «դիվանագիտական պատերազմ» արտահայտությունը: Հա, հայռուսական քաղաքական երկխոսությունը իսկապես էլ շատ «ակտիվ» է: Բայց այդ երկխոսության «ակտիվում» գերազանցապես մեղադրանքներ են, փոխադարձ վիրավորանքներ, խայթոցներ:

Ու դա գերազանցապես Փաշինյանի ու նրա կառավարության «ձեռքբերումն» է: Այն էլ նշենք, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն խուսափում են ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին մասնակցելուց կամ մասնակցում են ոչ այն կարգավիճակի պաշտոնյաներով ու դա անում են ցուցադրաբար: Մեկ այլ ձևակերպում: Կառավարության ծրագրում նշված է. «Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին»:

Արտաքուստ կարող է թվալ, թե այստեղ առանձնապես խնդիր չկա՝ ապաշրջափակումը արտաքին-քաղաքական առաջնահերթություն է: Սակայն փաստն այն է, որ այդ հռչակված առաջնահերթությունը իրացվում է կամ ինչպես փաստաթղթում է ասվում՝ տեղի է ունենում ուղղակիորեն Հայաստանի և Արցախի կենսական շահերի հաշվին: Այսինքն, էլի՝ իրականությունը տրամագծորեն հակասում է Փաշինյանի կառավարության ծրագրում ընդգծված մոտեցմանը: Ամենից ցավոտ կետը: Կառավարության 2021-26 թթ. ծրագրում այն 1.2 ենթակետն է ու վերնագրված է՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր»: Ծրագրային մոտեցումների և իրականության հակասություններն այնքան ճչացող են, որ նույնիսկ հատուկ մեկնաբանելու կարիք չի զգացվում: Այսպես, ըստ Փաշինյանի կառավարության ծրագրի. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Բայց մի քիչ մեկնաբանենք: Բացի այն, որ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակը պահելու համար, այդ կառավարության ղեկավարը ժողովրդի թիկունքում, միանձնյա բանակցություններ է վարել նույն Ալիևի հետ, ասենք՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, կամ Մակրոնի: Պայմանավորվել է բաներ, որոնք հակասել են Պուտինի հետ պայմանավորված հանգամանքներին: Եթե ավելի հետ գնանք, ապա բանակցային գործընթացը զրոյից, «սեփական կետից» սկսելու հայտարարությամբ արդեն որ ևս էր արվում Մինսկի խումբը:

Բայց դա դեռ մի կողմ՝ այդ ամենով այս իշխանությունները հակասել են հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի կենսական շահերին: Սա՛ է հարցը: Շարունակենք: Փաշինյանի կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է. «Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: ...Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»: Ստո՛պ: Տեսեք, թե ինչպես է հնչում այսօր «Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար» ձևակերպումը: Ապահովեցի՞ն, ստեղծեցի՞ն...

Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը, ոտնատակ գցելով իրենց իսկ գրած, իրենց իսկ ընդունած ծրագիրը, թքելով իրնց իսկ ստորագրության վրա, հրաժարվել են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Հրաժարվե՛լ են: Ոչ միայն ուրացել են Արցախը, այլև բացեիբաց հայտարարել են, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չեն, թշնամուն պարզորոշ հասկացրել են, որ եթե հարձակվի Արցախի վրա, ապա Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ, ոչ մի բանով չի միջամտելու, չի խառնվելու, Արցախի ժողովրդին ոչնչով չի պաշտպանելու: Ասում եք դա ո՞նց է կոչվում: Այո, հենց այդպես էլ կոչվում է: Ի դեպ, ժողովրդավարության մասին, որից ինչ-որ շատ է խոսում Հայաստանը ոստիկանապետության վերածած Նիկոլ Փաշինյանը: Ժողովրդավարությունը նշանակում է նաև իշխանությունների հաշվետվողականություն, պատասխանատվություն: Եվ որևէ, նույնիսկ «միջին» ժողովրդավարությամբ երկրում, որևէ կառավարություն եթե այսքան բացահայտ ու ցինիկորեն, այսքան կոպիտ խախտեր իր իսկ գործունեության ծրագիրը, ապա այդ կառավարությունը ամբողջ կազմով առնվազն հեռացած կլիներ իշխանությունից, կամ՝ հեռացված. էլ չենք ասում՝ մնացյալ իրավաքրեական հետևանքների մասին: Էլ չնք խոսում այն ամբողջ ավերումների մասին, որ բերել է Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը:

Այնպես որ, եթե նույնիսկ «ժողովրդավարություն» բառը Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների լեզվին է գալիս, նման դեպքերում նրանք ավելի լավ կանեն ծանոթանան իրական ժողովրդավարությանը: Կործանարարները, մահ ու ավեր բերողները ժողովրդավարությունից, ժողովրդից խոսելու տեղ չունեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024