Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տխուր եզրահանգումների և «ինչու»-ների լաբիրինթոսում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենևին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին օրերի ամենից շատ քննարկված թեմաներից մեկը փաշինյանական ռեժիմի կողմից իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ «բռնության կոչի» հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու մասին տեղեկությունն է: Պետք է նկատել, որ առանց այդ էլ Հայաստանի բանտերը լի են գործող ռեժիմի կողմից քրեական պատրվակներով փաստացի քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներով: Ու չնայած Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, կալանավորված չէ, բայց նրա նկատմամբ ևս հետապնդման փորձը ինքնին հատկանշական երևույթ է: Եկեք փոքր-ինչ հանգամանորեն դիտարկենք այս՝ դեռ շարունակվելիք պատմության մի քանի առավել բնութագրական հանգամանքներ: Ամենից առաջինը. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, բոլոր հնարավոր առիթներով «աննախադեպ» ժողովրդավարությունից ճառելով, եվրոպական դահլիճներում ծափեր կորզելով հանդերձ, շարունակում է տիպիկ բռնատիրական գործելաոճը, այլախոհների նկատմամբ հետապնդումներն ու ռեպրեսիաները:

Ըստ էության, սա տիպիկ բռնատիրական ռեժիմ է, որի հիմնական հենարանը պարգևավճարվող իրավապահներն են, ավելի ստույգ՝ այդ համակարգի մի մասը: Սա՝ ընդհանուր առմամբ: Այժմ դիտարկենք մասնավոր հանգամանքները: Հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց Ավետիք Իշխանյանը: Այս օրերին տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ, Ավետիք Իշխանյանին իրենց աջակցությունն արտահայտելուն զուգահեռ, նաև որոշակի կարծիքներ են հայտնել այդ «ինչու»-ի վերաբերյալ: Իսկ այդ «ինչու»-ի հնարավոր պատճառներն ակնհայտ են: Նախ՝ նկատենք, որ Ավետիք Իշխանյանին, անկախ ամենից, հնարավոր չէ կապել «նախկինների» հետ, քանի որ նա բավականին ակտիվ գործել է նաև նախկին իշխանությունների օրոք, բազմիցս հանդես է եկել սուր քննադատությամբ՝ կապված մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ամենատարբեր խնդիրների և կոնկրետ երևույթների հետ:

Բայց ողջ հարցն այն է, որ, ի տարբերություն «նախկինների» ժամանակ ակտիվ դրսևորվող բազմաթիվ այլ «իրավապաշտպանների», Ավետիք Իշխանյանը շարունակել է իր բողոքի ձայնը հնչեցնել նաև «թավշյա» իշխանափոխությունից հետո՝ ինչպես սոցցանցային հարթակում, այնպես էլ լրատվամիջոցներում: Այսինքն, Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն «նախկինում» «իրավապաշտպանություն անող» մի շարք ոչ անհայտ անձանց, չի դարձել «թավշյա» իշխանափոխության, առավել ևս՝ փաշինյանական իշխանության շահառու, այլ շարունակել է հանդես գալ հենց որպես իրավապաշտպան բառիս ամենաիսկական իմաստով: Ավելին, երբ փաշինյանական իշխանության բերած աղետներն ու ծանր հետևանքներն ակնհայտ դրսևորվեցին, նկատի ունենք 2020-ի պատերազմն ու հաջորդած իրադարձությունները, Ավետիք Իշխանյանը, որպես հայ մարդ, հստակ արտահայտեց իր դիրքորոշումը և վերաբերմունքը այդ ամենի հետ կապված և շարունակում է արտահայտել:

Այսինքն, ի դեմս նրա, փաշինյանական ռեժիմը բախվել է ևս մեկ անհաշտ ու հանրային ճանաչում ունեցող գործչի հետ, որը հեղինակություն է վայելում նաև որպես իրավապաշտպան: Այդ կոնտեքստում ռեժիմի համար կոնցեպտուալ նշանակություն է ստացել հենց իրավապաշտպանի դեմ քրեական հետապնդում նախաձեռնելը, ոչ թե կամ ոչ այնքան իրեն՝ Իշխանյանին ահաբեկելու կամ լռեցնելու, որքան՝ հենց հասարակությանը լրացուցիչ ահաբեկելու հաշվարկով: Ամեն պարագայում իշխանության կողմից իրավապաշտպանի թիրախավորելը բնութագրական պահ է, էլ չասած, որ ինքնին՝ ճղճիմ դրսևորում է: Կասկած չի հարուցում նաև հատուկ կոնկրետ անձի ու հենց իրավապաշտպանի թիրախավորելը, քանի որ նույն սոցցանցային հարթակներում մեր օրերում ուղղակի կարելի է ամեն օր հազարավոր շատ ավելի «թունդ» գրառումներ, «մեկնաբանություններ», «մաղթանքներ» արձանագրել: Էլ չենք խոսում առօրյա կյանքում, առօրյա շփումներում հնչող ճոխ «գնահատականների» մասին: Բայց, ի վերջո, հասարակության գերակշիռ մասի դեմ հո «վարույթ չեն նախաձեռնելո՞ւ»: Շատ ավելի հետաքրքիր է մյուս «ինչու»-ն:

Այսինքն՝ ինչո՞ւ հիմա: Ի վերջո, Ավետիք Իշխանյանի խնդրո առարկա գրառումն արվել է սեպտեմբերի 19-ին, մինչդեռ այդ գրառման պատրվակով նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը տեղի է ունեցել դրանից գրեթե ամիսուկես անց: Ի՞նչ է եղել այս միջակայքում, որ փաշինյանական «իրավապահները» հիշել են Իշխանյանի գրառման մասին: Բանն այն է, որ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանը բառացիորեն օրերս՝ հոկտեմբերի 27-ին, «բաց նամակով» դիմել էր Հայաստանում ԵՄ ու ԵԽ ներկայացուցիչներին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և գրեթե բոլոր արևմտյան երկրների դեսպաններին, նեկայացրել էր 14 կոնկրետ կետով ամփոփված փաստական տվյալներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք թույլ են տրվել Փաշինյանի իշխանության կողմից: Եվ այդ խորապատկերում Իշխանյանը, կարելի է ասել, մերկացրել էր արևմտյան տերությունների դեսպաններին, գործնականում ցույց տվել, որ նրանք ամենևին էլ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների կողմնակիցներ չեն, ինչպիսին ներկայացել են տարիներ շարունակ ու շարունակում են ներկայանալ:

Ըստ որում, բաց նամակը անգլերեն է ուղարկվել համապատասխան դեսպաններին: Հասկացողների համար դա ավելին է, քան խայտառակելը կամ խայտառակվելը: Համաձայնեք՝ ակամայից այս ամենից հետաքրքիր եզրահանգումներ են առաջ գալիս: Դժվար է ասել, թե «քննությունն» ինչ հունով կընթանա, բայց ակնհայտ է, որ առնվազն հանրային տիրույթում ռեժիմն ու այդ «վարույթի» նախաձեռնողներն արդեն պարտված ու տապալված են: Մյուս հետաքրքիր հանգամանքն էլ այն է, որ պարզ արտահայտությունը, որն, ի դեպ, զուտ լեզվական առումով կոչ չի պարունակում, այլ ցանկության արտահայտություն է, թե՛ քրեական վարույթ նախաձեռնողների, թե՛ հանրության մեծամասնության շրջանում ընկալվել է շատ կոնկրետ, ու հարց չի ծագել, թե ում մասին է գրել հեղինակը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Մայիսի 27-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով«Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց «Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Իրանում համազգային սուգ է հայտարարվել Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել