Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Արթուրն ասում էր՝ չթողնես քեզ խղճան, պետք է սառը դատես. այո, ես ուժեղ եմ, ես սպայի կին եմ». փոխգնդապետ Արթուր Հովսեփյանն անմահացել է Մատաղիսում հոկտեմբերի 13-ին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լիարժեք նվիրվող անձ էր՝ լիներ ընտանիք, աշխատանք, թե ընկերություն: Իր անձը մի կողմ կդներ, էգոիզմ չկար իր մեջ: Եթե ինչ-որ աշխատանք էր կատարում, պետք է ամեն ինչ իդեալական լիներ: Որպես զավակ, ամուսին և հայր՝ ամեն ինչ պետք է կատարյալ աներ: Բարի ու լուսավոր մարդ էր, խաղաղության աղավնին էր, քանի որ թույլ չէր տալիս, որ իրենց մեծ գերդաստանում որևէ մեկը մյուսից նեղացած մնա, չէր ընդունում, որ ընտանիքում մեկը մյուսից կարող է նեղանալ: Միշտ հաշտեցնում էր բոլորին, կանխում բոլոր հնարավոր վեճերը»:

Երբ խնդրում եմ Արթուրի կնոջը՝ Նառային, պատմել ամուսնու մասին, այս խոսքերն են հնչում, խոսքեր, որոնք պարուրված են սիրով, անսահման կարոտով ու հպարտությամբ: Արթուրը և Նառան Տավուշի մարզի Սևքար գյուղից են: «Ճանաչել ենք իրար, շփվել մոտ ութ տարի, այդ ընթացքում սովորում էի, նա ինձ համբերատար սպասում էր: Ավարտելուց հետո 2019 թ. մարտին ամուսնացանք, իսկ հետո ծնվեց մեր որդին»: Արթուր Հովսեփյանը գերազանցությամբ է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: «Միշտ սահմանում է ծառայել: Իր կուրսից միակն է եղել, որ ուսանողության տարիներին անլուծելի խնդիր է լուծել, իր մասին նաև գիրք կա հրատարակված: Քանի որ բացարձակ գերազանցիկ է եղել, իրեն նաև հնարավորություն են տվել ընտրելու ծառայության վայրը: Մերժել է Երևանում մնալու և պաշտոն ստանալու առաջարկը, Իջևանը, Տավուշը և սահմանն իրենն էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի կինը:

Արթուրը զինվորական հայրիկի օրինակն է ունեցել աչքի առաջ: «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ սկեսրայրս տավուշյան սահմանն է պաշտպանել, իր կնոջն ու չորս երեխային: Երբ ձևավորվել է մեր բանակը, դարձել է զինվորական, հետո թոշակի անցել: Հայրիկի օրինակին հետևել է ամուսնուս ավագ եղբայրը, նույն ուղին ընտրել է նաև ամուսինս: Մեր ամուսնության տարիներին շատ էր հոգնում, Իջևանի հակատանկային զորամասը նոր էր ձևավորվել, նա հրամանատար էր նշանակվել: Իր աշխատանքը գերծանրաբեռնված էր, Տավուշյան մարտերին զորք էր ուղարկում, բնագծերին հետևում, մեր բալիկը նոր էր ծնվել: Իմ հարազատներն ասում էին՝ դա աշխատանք չի, թող այն, Արթուրը միայն ժպտում էր՝ այո, սա ինձ համար աշխատանք չէ, ծառայում եմ հայրենիքիս»: Սկսվում է 44-օրյա պատերազմը:

«Երբ սկսվեց պատերազմը, եկավ, մեզ հաջող արեց՝ գնում եմ, չգիտեմ, թե երբ կգամ, դիրքեր ենք բարձրանում: Բայց չասաց, որ Արցախ է մեկնում, մտածում էի, որ մեզ մոտ է լինելու, ի վերջո, հրամանատար է, փոխգնդապետ: Մեր երեխան էլ վեց ամսական էր, կարծում էի, որ չի գնա, մեր կողքին կմնա: Սեպտեմբերի 29-ին, երբ Արցախում վիճակը շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էինք, զանգահարեց իր հայրիկին, խնդրեց բոլորիս դուրս բերել գյուղից: Մեր գյուղը սահմանամերձ է, մնալը ռիսկային էր: Տղայիս ու մայրիկիս հետ գնացի Հաղարծին: Փոխանցիկ դրոշ ստանալու ժամանակ կորպուսի կողմից հեռադիտակ էր նվեր ստացել իր անձնվեր ծառայության համար: Խնդրեց, որ այն վերցնեմ ու իրեն տանեմ: Հաղարծինում Մարիամ Աստվածածնի նկարն էի նվեր ստացել, քահանան իր ընկերն էր, նվիրեց ինձ, ասաց՝ կողքիդ կպահես, ձեզ կպաշտպանի: Հուլիսյան մարտերին այն միշտ դնում էի Արթուրի պայուսակի մեջ: Այս անգամ էլ հեռադիտակի հետ նկարն իրեն փոխանցեցի՝ մտածելով, որ կպաշտպանի: Ճանապարհին հանդիպեցինք, մեր տղային գրկեց ու շատշատ համբուրեց:

Երբեք որևէ մեկին հաջողություն չէր ասում, չէր սիրում այդ բառը, ասում էր՝ լավ մնացեք, կհանդիպենք: Այդ օրը երեխային մի ուրիշ կերպ սիրեց, հետո ճանապարհեց մեզ՝ լավ մնացեք, հաջող ձեզ: Տեղավորվեցինք մեքենայի մեջ, տեսա, որ կանգնել է ճանապարհի մեջտեղում ու մեզ է նայում: Մայրիկիս ասացի, որ ամեն ինչ ավելի լուրջ է: Սեպտեմբերի 29-ին մեր տղան սկսեց ջերմել: Հաջորդ օրը զանգում եմ ամուսնուս տեղեկացնելու, որ գնալու ենք հիվանդանոց: Պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքը, երբ լսում եմ «բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ»: Զանգեցի սկեսուրիս: Արթուրը գնում է տուն, մի քանի իր վերցնում, սկեսուրս ասում է՝ Նառային չե՞ս ասում, որ գնում ես, ասում է՝ կգնամ իր մոտ, դուք իրեն բան չասեք: Բայց առանց ինձ ասելու, բաժանման պահից խուսափելով, ուղևորվում է Արցախ: Ինձ հետ զրուցելիս ասաց, որ երկու օրից հետ է գալու: Չորս հոգու հետ կամավոր, առանց հրամանի մեկնել էր: Մինչ այդ հրաման է ունենում, որ իր դիվիզիոնից մի խումբ պայմանագրայիններ սպայի հետ պետք է մեկնեն Արցախ: Բայց տեղ չհասնելով՝ սպան փախուստ է կազմակերպում: Երբ ամիսներ անց գտանք իր հեռախոսը, այնտեղ կային ձայնային հաղորդագրություններ, որտեղ նա դիմում է կորպուսին՝ առաջարկելով մեկնել Արցախ, ամեն ինչ կարգավորել, եթե անհրաժեշտություն լինի, անձամբ մտնել մարտի մեջ»: Բոլորն են փաստում, Արթուրն իդեալական հրետանավոր էր:

«Նա միանում է զինվորական Տարոն Քոչարյանի խմբին, պաշտպանում էին բնագծերը Մատաղիսի կողմից: Մտնում է մարտի մեջ, շատերն անգամ չեն իմացել, որ փոխգնդապետ է: Կիրակնօրյա «մատաղ»՝ Մատաղիսի ձորում. այդտեղ հրետանային հարվածների հեղինակն Արթուրն է: Իր վարած մարտերի ժամանակ ոչնչացրել է մեծ թվով կենդանի ուժ, զինտեխնիկա, վիրավորներին է դուրս բերել: Զրուցում էինք, հարցնում էի՝ գոնե տեղդ ասա, մի անգամ նշեց՝ հյուսիս-արևել յան ուղղության վրա ենք: Կին եմ, անհանգստանում էի, ասաց՝ քո ու մեր երեխայի համար եմ գնացել, տատիկիս ու պապիկիս գերեզմանները չպղծելու ու իմ ընտանիքին չվնասելու համար եմ գնացել: Այդ խոսքերից հետո այլևս որևէ բան ասել չէի կարող: Երկու օր մարտի մեջ լինելուց հետո իր հետ գնացած տղաներից երկուսը վերադառնում են, մեկ հոգին առանց որևէ բան ասելու է հեռանում, միայն մեկն է մնում Արթուրի կողքին:

Հոկտեմբերի 9-ին Վահագնը, որ մնացել էր իր հետ, վիրավորվում է, նրան տանում է հիվանդանոց ու վերադառնում մարտի դաշտ: Այդ օրերին ինձ պարտադիր զանգում էր կամ գրում: Ամեն օր գրում էր՝ ձեզ կյանքիցս շատ եմ սիրում: Վստահ եմ, որ մեզ կյանքից շատ էր սիրում. որ չսիրեր, չէր գնա: Հոկտեմբերի 12-ին զանգեց, մոտ կես ժամ խոսեց՝ ձայնը հոգնած ու տխուր էր: Հաջորդ առավոտյան ինձ չէր զանգել, զանգում էի, անջատում էր: Հետո պատասխանեց, ասաց, որ հերթափոխ է գնում իրենց մոտ, իջնելու են դիրքերից: Բայց հերթափոխը չի հասցնում: Առավոտվանից սկսված մարտերը կեսօրից թեժանում են: Վիրավորում է ստանում, նրան հասցնում են հոսպիտալ, բայց չի փրկվում: Հոկտեմբերի 13-ի երեկոյան հաղորդեցին, որ թեժ մարտեր են եղել հյուսիս-արևել յան կողմում, այդ պահին սենյակ էի մտնում, ասացի՝ մա՛մ, սա վերջն է: Արթուրն ինձ չէր զանգել, անգամ նամակ չէր գրել»: Արթուրը շուտ է տուն «վերադառնում»: Նառան հիշում է՝ ամուսինը թույլ չէր տալիս, որ կինն իր հետևից լաց լինի:

«Ինձ ամուր էր «դաստիարակել», ասում էր՝ դու ուժեղ ես: Սեպտեմբերն էր, զրուցում էինք՝ կյանքում ինչ իրավիճակ էլ լինի, չթողնես քեզ խղճան: Ինձ համար կյանքը շարունակելու ուժն այդ ծանր օրերին դարձավ մեր անպաշտպան տղան, պետք էր ուժեղ լինել հանուն նրա: Շարժիչ ուժ նաև իր խոսքերն են եղել՝ պետք է սառը դատես, ուժեղ լինես. այո, ուժեղ եմ, սպայի կին եմ: Մեր ընտանիքի համար ամենացավոտն այն է, որ այսօր Արցախ չունենք: Երբ կողքից ասում են, որ տղաները ոչ մի բանի համար գնացին ու զոհվեցին, պատասխանում եմ՝ եթե ոչ մի բանի համար գնացած լինեին, հիմա այստեղ չէիք լինի: Եթե մեր 5000 տղաներն իրենց կյանքը չզոհեին, հիմա թշնամին Հայաստանը վերցրած կլիներ: Այն ժամանակ տղաները մեր կյանքն են պահել»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շքանշանների: Հուղարկավորված է հայրենի Սևքար գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան