Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀՀ իշխանությունն է արգելակում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն որերորդ անգամ տարբեր մեդիա աղբյուրներում, հղում անելով արտասահմանյան տվյալներին, տեղեկություններ են տարածում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները «մեղմ ասած» արգելակում են արտասահմանյան որոշ երկրների կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ փաստարկներ բերելով, որ պատժամիջոցները կարող են «վնասել» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների իբր կարգավորման գործընթացին։ 
Տեղեկատվության հավաստիությունն այս փուլում ստուգելը դժվար է, քանի որ կարծում եմ, որ սխալ է հիմնվել բացառապես երրորդ կողմի տեղեկատվության վրա եւ անել հետևություններ: Անշուշտ, նման տեղեկատվությանը պետք է վերաբերվել շատ մեծ զգուշավորությամբ, քանի որ դա կնշանակի, որ Հայաստանի իշխանությունների պետական քաղաքականությունը նույնիսկ այս պարագայում ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի շահերը։ 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկա իրողությունները, Հայաստանի, Արցախի անվտանգության, տարածքային ամբողջականության և հայ ժողովրդի առանցքային շահերի հաշվին օկուպանտների հետ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» շուրջ փաշինյանական իշխանությունների ծրագրերը և Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողություններում և մտադրություններում հայանապաստ հետևանքների բացարձակ բացակայությունը, հարցեր են առաջանում, որոնց պատասխանները կբացահայտեն ճշմարտությունը։ 

Եվ այսպես.

Ինչո՞ւ մինչ օրս գործի չեն դրվել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ միջազգային քրեական հետապնդման գործիքները: Առավել ևս, որ բառացիորեն մեկ ամիս առաջ հայկական իշխանությունն ամեն անկյունում ինքնամոռաց բղավում էր այն մասին, որ Հռոմի կանոնադրության (statut) վավերացումը նպատակ է հետապնդում պատժել հայ ժողովրդի դեմ հանցագործություն կատարած ռազմական հանցագործներին։  
Ավելորդ չի լինի հիշեցնել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևն ու Էրդողանը Հայաստանի իշխանությունների կողմից բազմիցս կոչվել են ռազմական հանցագործներ ։ 

Հաջորդը. ինչու՞ Հայաստանի իշխանությունների կողմից, բացի ընդհանուր լղոզված  արտահայտություններից և մշուշոտ ձևակերպումներից, ուղղակի, հստակ և հասկանալի պահանջ (հենց պահանջ) չի առաջադրվում միջազգային հանրությանը` պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի (որպես Արցախի դեմ ագրեսիային և խաղաղ բնակիչների սպանությանն անմիջական մասնակցություն ունեցած երկրի) և Ադրբեջանի (որպես սպանությունների, առևանգումների, պատերազմի սանձազերծման, էթնիկ զտումների համար ուղղակի պատասխանատվություն կրող երկրի) դեմ, Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության տեղահանումը, հազարներով ոչնչացումը և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուղղակի ագրեսիան, որի հետևանքով առևանգվել, խոշտանգել, վիրավորվել, զոհվել են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ և այսօր օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 ք/կմ-ը)։ 

Հենց այս հարցերի պատասխաններն են մեզ թույլ տալու դատել այն տեղեկատվության արժանահավատության մասին, թե արդյոք Հայաստանի պաշտոնական իշխանությունները համաձա՞յն են օկուպանտ երկրների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, թե ոչ։

Հուսով եմ, որ մենք կստանանք այդ պատասխանները և միանգամից ուզում եմ զգուշացնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների լռությունը ևս կհամարվի պատասխան:

Արման Աբովյան
 

 

Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Իրանում համազգային սուգ է հայտարարվել Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա