Երևան, 20.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն. ի՞նչ փոփոխություններ են անելու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պաթոսով շեշտում էին, թե բյուջեի եկամուտներն ավելացնելու են մոտ 340 միլիարդ դրամով՝ չնշելով, թե ինչի հաշվին են դա անելու: Կա տեսակետ, որ իրականում ավելացումը լինելու է, այսպես ասած, եղածի հաշվին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ դա Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն է լինելու: «Այս փուլում՝ բյուջեի քննարկման ժամանակահատվածում, դեռևս չեն խոսում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին: Բայց դեկտեմբերի 20-ից հետո արագ ընդունելու են օրենքներ, որոնք վերաբերելու են, օրինակ՝ շահաբաժինները հարկելուն: Այժմ հարկվում և ներդրման դեպքում վերադարձվում են, այս դրույթն ուզում են չեղարկել:

Սա նշանակում է, որ շահութահարկը 18 տոկոսից դառնում է 23 տոկոս, այսինքն՝ միանգամից հինգ տոկոսային կետով հարկադրույքի բարձրացում է տեղի ունենում այն դեպքում, երբ, մասնավորաբար, Վրաստանում 17,75 տոկոս է: Այսինքն՝ տարածաշրջանում ներդրումները դիտարկելիս շատ ավելի շահութաբեր ու գայթակղիչ կլինի վրացական առաջարկը, քան հայկականը»,-նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ 2024 թ.-ին գանձվող տույժերը՝ տուգանքները, կրկնապատկելու են, ինչն իր հերթին բերելու է գնաճի՝ աշխատավարձի չբարձրացման պայմաններում: Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է կապիտալ ծախսերին՝ հատկապես ներդրումների մասով երկու թիրախային խնդիր ընդգծելով:

«Առաջինը՝ կապիտալ ծախսերը միշտ գրում են, բայց երբեք չեն կատարում, կեսից ավելին միշտ թերակատարվում է: Սա նշանակում է, որ մեր տնտեսական պոտենցիալի հնարավորությունները չենք օգտագործում:

Երկրորդ խնդիրն այն է, որ անշահութաբեր վայրերում ենք ներդրում կատարում: Վերջերս, օրինակ՝ իշխող խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ 2018 թ.-ից այս կողմ պետական բյուջեն կրկնապատկել են, բայց չեն ասում, որ պետական պարտքն էլ են կրկնապատկել՝ 6 միլիարդից համարյա 12 մլրդ դարձնելով: Ո՞ւմ էր պետք մեր կրկնապատկված բյուջեն, եթե այնպիսի պարտքեր եք ներգրավում, որ այլևս չեք կարողանում փոխհատուցել: Այս բյուջեի 10 տոկոսից ավելին նորից գնալու է պետական պարտքի տարեկան սպասարկմանը, մինչդեռ կարող էինք ավելի շահութաբեր ներդրումներ իրականացնել»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա գյուղըԱռանձին հատվածներում կտեղա կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի 20-24-ըՓաշինյանի հետ հարաբերություններ կառուցելը նշանակում է հարաբերություններ կառուցել ավազի վրա. ԶատուլինԱրտակարգ դեպք՝ Վայոց Ձորում. 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվելԱդրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան2023֊ի սեպտեմբերի զոհերի անունները, որ ՊՆ֊ն այդպես էլ չհրապարակեցԹբիլիսիում ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում կանցկացվիՍևիկյանը գոլային փոխանցում կատարեց նորամուտի խաղում․ Լոկոմոտիվը խոշոր հաշվով հաղթանակ տարավԳազ չի լինելու սեպտեմբերի 20-ինWildberries-ը սգո օր է հայտարարելՎանաձորում ոստիկաններն ու տեղի ԱԱԾ-ականները հայտնաբերել և բանտ են տեղափոխել քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջունգլիներցի Արտյոմին»Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վանաձորում ոստիկաններն ու տեղի ԱԱԾ-ականներն իրականացրել են «Ջունգլիեցի, դու մաուգլի չես դառնա» օպերացիան․ քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջունգլիեցի Արտյոմը» հայտնաբերվեց և տեղափոխվեց Վանաձորի բանտ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լիբանանի դեմ հարձակումներն ահաբեկչական ակտ են և զանգվածային սպանություն. «Հեզբոլլահ»-ի առաջնորդԿարևոր․ ոստիկանությունը զգուշացում է տարածել Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել էԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «ՎԱԶ 21310» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատ քաղաքում՝ «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու հարևանությամբ բախվել են «Nissan»-ն ու «Lada»-ն. կա վիրավոր.Տեսանյութ Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համարՌԴ ԶՈւ-ն հայտնում է Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա «Ընկերներիս մորթել են, բոլորին դանակահարել են, մարդկանց ականջներն ու գլուխներն են կտրել»․ արցախցի Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ Թագուհի Թովմասյան Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը հայց են ներկայացրել ՄՔԴ դատախազին ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆ «Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». Սուրենյանց «Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին Սիրուշոն առողջական խնդիրներ ունի. երգչուհին բացառիկ հարտարարություն է տարածելԱսում են՝ էն 120 հազարը, որ փրկվեցին, մենք էդպես չէինք պայմանավորվել թուրքերի հետ Կարկուտ կտեղաԶբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան Փաշինյանը անգամ ցավակցական խոսք չհնչեցրեց, այսքան մարդ նահատակվեց հայրենիքի համար․ Սաղաթելյան Պլանավորված էր գրավել Ազգային ժողովի և կառավարության շենքերը. նոր մանրամասներ՝ քրգործից Ունիվերսալ սանրվածք, որն ունի երկրպագուների հսկայական բանակ արդեն հարյուր տարուց ավելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Անցկացվել է առաջին գեղեցկության մրցույթը, առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել. «Փաստ»ՊՊԾ պետը իրավունք կունենա ֆիզիկական ուժ գործադրել, զենք կրելԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել է Հոլիվուդի Dolby թատրոնում կկայանա «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը հայտնի արտիստների մասնակցությամբ Հայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»