Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր վերջին զրույցի ժամանակ Արենն ինձ հրաժեշտ տվեց, ուղղակի ես չհասկացա». Արեն Միրզոյանն անմահացել է Կարմիր շուկայում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելոք, համեստ ու խելացի տղա էր Արենս: Գյուղի դպրոցը գերազանց առաջադիմությամբ է ավարտել: Երեք տարի հաճախել է ավագ դպրոց՝ արդեն Իջևանում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ: Ապագա ծրագրավորող էր»,-«Փաստի» հետ զրույցում Արենի մայրիկի՝ տիկին Քրիստինեի հետ որդու մանկություն ենք տեղափոխվում:

Երբ մայրիկն ասում է, թե որդին ինչ ուղղությամբ էր որոշել շարունակել բարձրագույն կրթությունը, կարծես գուշակում եմ նաև մյուս հարցիս պատասխանը՝ Արենի սիրելի առարկան դպրոցում մաթեմատիկան էր: «Մյուս առարկաները հավասարաչափ սովորում էր, կարծես ռուսաց լեզվից էր մի քիչ թերանում»: Որպես սիրելի սպորտաձև՝ Արենի կյանքում յուրահատուկ տեղ ուներ ֆուտբոլը: «Տղաների հետ գյուղում շատ էին ֆուտբոլ խաղում, գյուղերի միջև մրցումներ կազմակերպում: Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ կարատեի, մարտեր առանց կանոնների և այլն: Սպորտային կազմվածք ուներ, հետևում էր իրեն: Պարտադիր պարապում էր, որ հանկարծ ավելորդ քաշ չունենա»: Արենը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2020 թ. հունվարի 17-ին: Ծառայել է Լուսակերտի, Արմավիրի զորամասերում: Նույն թվականի հունիսի 29-ին կրտսեր սերժանտի կոչում ստացած Արենը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Իվանյան (Խոջալու): Մայրիկի խոսքով, որդին շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը:

«Բոլոր տեղերում շատ լավ է անցել իր ծառայությունը, խիստ, կազմակերպված, ամեն ինչն իր տեղում: Կյանքում երբեք որևէ հարցում չի տրտնջացել, ծառայությունից էլ շատ գոհ էր»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: «Ամեն օր իր հետ կապի մեջ եմ եղել: Միայն պատերազմի սկսվելու օրը չի զանգել: Սպասում էի, գիշերը ժամը երկուսին զանգեց այլ համարից: Մեր ամենօրյա զրույցների ժամանակ երբեք չի ասել, թե որտեղ է: Դեպքից հետո ենք միայն իմացել, որ ամենաթեժ կետերից մեկում է եղել՝ Կարմիր շուկայում: 36 օր պատերազմի մեջ է եղել Արենս, ամեն ինչ տեսել է: Վերջին օրն ինձ հրաժեշտ է տվել, ուղղակի ես չհասկացա, չհասկացա, որովհետև չգիտեի, թե նա որտեղ է: Խոսքով ինձ հուշեց, որ էլ չի գալու»: Մայրիկի հետ Արենի վերջին զրույցը եղել է նոյեմբերի 1-ին՝ 16:27 րոպեին: «Ու վերջ… Այդ գիշեր դեպքը տեղի է ունեցել Կարմիր շուկայի դպրոցի մոտ»:

Արենը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: «Բոլորի նման մենք էլ փնտրեցինք: 20 օր ենք փնտրել, ուրիշների համեմատ դա շատ քիչ է: Նորմալ վիճակում իրեն տուն ենք բերել»: Արենն ավագ եղբայր ունի, նա բարձրագույն կրթություն է ստացել, նույն բաժինն ավարտել, ինչ եղբայրը, իսկ հիմա աշխատում է բանկում: Իսկ վերջում մի մշտական հարց, որն այնքան տարբեր պատասխաններ ունի՝ ի՞նչն ուժ տվեց կյանքը շարունակելու: «Արենից հետո կյանքը շարունակելու ուժ ինձ փոխանցեցին որդեկորույս մայրիկների ու հոգևորականների հետ շփումները: Տավուշի թեմի առաջնորդի՝ տեր Բագրատ Սրբազանի հետ համարյա ամենօրյա հանդիպումները շատ են օգնում այս ծանր օրերում»:

Հ. Գ. - Արեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Ակնաղբյուր գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա