Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում բնակչության 24.8% տոկոսը աղքատ է․ Մարզերից ամենաաղքատը Շիրակն է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 24.8%: 2021 թվականի համեմատ այն նվազել է 1.7 տոկոսային կետով։ Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հերթական տարեկան զեկույցը։ 

Հայաստանում ծայրահեղ աղքատության մակարդակն էլ 1.2% է։ Բնակչության այս հատվածը անկարող է բավարարել սննդամթերքի նվազագույն պահանջները։    

Բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը։ Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը՝ սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ։

Եթե ոչ նյութական աղքատության բնորոշիչներ կարող են լինել վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը, սոցիալական անտեսվածությունը, անպաշտպանվածությունը և այլն, ապա նյութական աղքատության հիմնական չափանիշը սպառումն է։ 

2022 թվականին աղքատ է գնահատվել այն անձը, որը մեկ ամսում սպառել է մոտ 53 հազար դրամից պակաս (121 ԱՄՆ դոլար): Իսկ ծայրահեղ աղքատների դեպքում այս շեմը մոտ 30 հազար դրամն է (69 դոլար): 

2019 թվականից սկսած աղքատության գնահատումը կատարվում է նոր մեթոդաբանությամբ: Հետևաբար, դրանից ավելի վաղ գրանցված ցուցանիշները համադրելի չեն նորի հետ։  

Վերջին չորս տարիներին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2020 թվականին՝ 27%, որից հետո հաջորդող երկու տարիներին այն ոչ մեծ չափով նվազել է։

2019 թվականին նախորդող հինգ տարիներին աղքատության մակարդակը Հայաստանում աստիճանաբար անկում է ապրել։ Ամենաբարձր ցուցանիշը 2013-ին է գրանցվել, ամենացածրը՝ 2018-ին։

Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատությանը, վերջին տասը տարիներին այն չի գերազանցել 3%-ը։ 

Շիրակն ամենաաղքատ մարզն է

2022 թվականի տվյալներով՝ Հայաստանի գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակն ավելի բարձր է (29%), քան քաղաքային բնակավայրերում (22.1%):

Ամենաաղքատ մարզն այս անգամ Շիրակն է։ Նշված մարզում 2022 թվականին աղքատության մակարդակը կազմել է 41.6%: Չնայած, որ նախորդող տարում մարզում աղքատության մակարդակն ավելի բարձր էր՝ 46.9%, սակայն այս տարվա տվյալներով՝ Շիրակն ավելի աղքատ է, քան Գեղարքունիքը, որը 2021-ի տվյալներով ամենաաղքատն էր։ 

Ուշագրավ է, որ կտրուկ նվազել է աղքատությանը մակարդակը Գեղարքունիքում՝ 2021-ի 49.1%-ից 2022-ին դառնալով 33.9%: Թե ինչով է բացատրվում այս կամ այն մարզում աղքատության խորացումը կամ նվազումը, Վիճկոմիտեի զեկույցում չի մեկնաբանվում։

Շիրակից հետո 2022-ի տվյալներով երկրորդ ամենաաղքատ մարզը Արմավիրն է, հաջորդում է Տավուշը։ 

Զեկույցում հիշեցվում է, որ 2022 թվականին Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է գրանցվել՝ 12.6%: Սակայն, միևնույն ժամանակ բարձր գնաճը բնակչությանն ուղեկցել է տարվա մաբողջ ընթացքում. տարեկան միջին գնաճը կազմել է 8.6%: 

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ Պլանային անջատումներ՝ մի քանի րոպեից Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ինԶովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել