Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրոնխոսկոպիան ախտորոշիչ հետազոտություն է, որը բժշկին թույլ է տալիս զննել հիվանդի թոքերը և դրանց օդատար խողովակները։

Բրոնխոսկոպիայի ընթացքում բժիշկը բարակ և ճկուն խողովակով՝ բրոնխոսկոպով, հիվանդի  բերանից կամ քթից զգուշությամբ ներհրում է կատարում դեպի թոքերի օդատար խողովակներ՝ անցնելով կոկորդով, շնչափողով, գլխավոր բրոնխներից մեկնումեկով (աջ կամ ձախ) դեպի խոշոր և ավելի բարակ բրոնխներ։ Բրոնխոսկոպի ազատ ծայրին տեղադրված է լուսավորող տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս զննել ներսը։

Բրոնխոսկոպիայի արդյունքները բժշկին օգնում են, որ նա ընտրի պացիենտի թոքային խնդրի բուժման լավագույն տարբերակը։

Եթե պատկերային հետազոտություններ՝ ռենտգենոգրաֆիայի կամ համակարգչային շերտագրման արդյունքներում կան շեղումներ, բժիշկը կարող է ուղեգրել բրոնխոսկոպիայի՝ թոքերի օդատար խողովակների ներսը զննելու և ախտորոշումը ճշգրտելու համար։

Բրոնխոսկոպիա կարող է նշանակվել հետևյալ դեպքերում՝

թոքային հիվանդություններ, որոնք ընթանում են շնչառությանն ուղեկցող խզզոցներով, մշտական հազով կամ շնչարգելությամբ ու հևոցով,

թոքերի վարակային ախտահարումներ,

շնչուղիների և թոքերի ուռուցքային հիվանդություններ,

ջերմության բարձրացմամբ ընթացող շնչառական հիվանդություններ։

Բրոնխոսկոպիա կարող է նշանակվել նաև շնչուղիների տարբեր հիվանդությունների դեպքում, այդ թվում՝

քաղցկեղի բուժում,

շնչուղիներից օտար մարմինների հեռացում,

շնչուղիներից լորձի և հեղուկների կուտակումների հեռացում։

Բրոնխոսկոպիկ հետազոտություն անցնելու համար, մինչև բրոնխոսկոպիան, 6-12 ժամվա ընթացքում սնունդ չի կարելի ընդունել։

Եթե հիվանդը հավելյալ բուժում է ստանում, ապա պետք է խորհրդակցի բժշկի հետ՝ դեղամիջոցների ընդունման կարգի և հնարավոր փոփոխությունների մասին։

Բրոնխոսկոպիան սովորաբար կատարվում է թեթև սեդացիայի ներքո, երբ պացիենտն  արթուն է, սակայն զգում է որոշակի թուլություն ու քնկոտություն։

Հետազոտությունից առաջ բժիշկը տալիս է տեղային անզգայացնող դեղ՝ կոկորդի սփրեյ կամ ըմպանի ողողման լուծույթ։ Կարող են կատարվել նաև որոշակի ներարկումներ, որին կհաջորդի անզգայացնումն ու քնկոտությունը։

Մի քանի օրվա ընթացքում կոկորդում հնարավոր է զգալ որոշակի գրգռվածություն և ցավեր, որոնք սովորաբար մեկից երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար անհետանում են։

Բրոնխոսկոպիան սովորաբար անվտանգ է, սակայն, ինչպես յուրաքանչյուր բժշկական միջոցառում, այն ևս կապված է որոշակի ռիսկերի հետ, այդ թվում՝

արյունահոսություն,,

վարակ,

բրոնխոսկոպիայից հետո՝ շնչառության որոշակի խանգարում։

Շատ հազվադեպ կարող է առաջանալ թոքի կոլապս։

Բոլոր այս բարդությունների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի խորհրդատվությանը, ով  կձեռնարկի համապատասխան բուժում։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Բագրատ Սրբազանը շարժվում է դեպի ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Կիրանցում որոշակի խնդիրներ ունենք․ Արմեն Գրիգորյան Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը