Սկյութական ոսկին բերվել է Ուկրաինա
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի մաքսային ծառայությունը հայտարարել է, որ սկյութական ոսկին բերվել է Ուկրաինա։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։
Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Ամստերդամի Ալարդ Փիրսոնի թանգարանի հետ՝ այնտեղ ցուցադրված սկյութական ոսկու հավաքածուն վերադարձնելու վերաբերյալ։
Նշենք, որ Ղրիմի չորս թանգարաններից սկյութական ոսկու հավաքածուն, մոտ 2 հազար արտեֆակտ, վերցվել է 2014 թվականի փետրվարի սկզբին Ամստերդամի Ալարդ Փիրսոնի թանգարանում ցուցադրության համար՝ նախքան Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին:2014 թվականի օգոստոսին Նիդեռլանդների թանգարանը որոշել էր ցուցանմուշները չփոխանցել ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ղրիմին՝ մինչև իրավասու դատավորի որոշումը կամ կողմերի համաձայնությունը։