Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որ լրահոսում մի օր «կրիմինալ» տեղեկություն չլինի, հենց դա կդիտվի արտառոց․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Երևանում էլի կրակոցներ են հնչել: Կենտրոնում: Այս անգամ «դեպքի վայրում» զոհ, վիրավոր կամ «արնանման հետքեր», ինչպես նշվում է ոստիկանական ամփոփագրերում, չեն հայտնաբերվել: Բայց դա՝ այս անգամ: Իսկ այ, դրանից մեկ օր առաջ էլի Երևանում «հնչած կրակոցների» հետևանքով 25ամյա երիտասարդ էր վիրավորվել: Մեկ այլ դեպքում տուժողն այդքան բարեբախտ չէր եղել, նրան դանակահարել են, ինչի հետևանքով մահացել է: Պարզ ասած՝ սպանել են մարդուն: Չէ, մենք հասկանում ենք, որ այսօրինակ տեղեկությունները, որոնք սկսվում են «կրակոցներ են հնչել...» կամ «դանակով հարվածել են» արտահայտություններով, դարձել են, կներեք, առօրեական: Այնքան առօրեական, որ եթե, օրինակ՝ լրահոսում մի օր նման տեղեկություն չլինի, դա միանգամից ուշադրություն կգրավի, կդիտվի արտառոց:

Նույնիսկ «եղանակի տեսությունն» այդքան առօրեական չէ արդեն, որքան հրազենի կամ կտրող-ծակող առարկաների գործադրմամբ կատարվող հանցագործությունները: Ու գնալով դրանք ավելի ու ավելի առօրեականանում են: Խնդիրը միայն հանցավորության աճն ու ընդհանուր քրեածին իրավիճակը և միջավայրը չեն: Սա բազմաշերտ երևույթ է՝ մի շարք հիմնական գործոններով պայմանավորված: Բայց դրանց դիտարկմանն անցնելուց առաջ հիշեցնենք օրերս արձանագրված ևս մեկ ահավոր դեպքի՝ Վաղարշապատում (Էջմիածին) դպրոցական 15-ամյա պատանու՝ Նարեկի մահը: Ըստ շրջանառված տեղեկության, նոյեմբերի 17-ին նրա և հասակակիցների միջև միջադեպ է եղել, Նարեկին ծեծել են, նա տանն ասել է, թե՝ «հեծանիվից է ընկել», ապա մի քանի օր անց տղայի ինքնազգացողությունը վատացել է, տարել են տեղի հիվանդանոց, միայն օրեր անց, ըստ երևույթին՝ հիվանդանոցից ստացած տվյալների հիման վրա, դեպքով սկսել է զբաղվել ոստիկանությունը, իսկ դրանից օրեր անց 15-ամյա Նարեկը մահացել է:

Հավանական վարկածն այն է, որ նա մահացել է ծեծի հետևանքով ստացած վնասվածքներից, այլ կերպ ասած՝ տղային սպանել են: Այս կոնկրետ դեպքը նաև կոնկրետ հարցեր է հարուցում, որոնց, հուսով ենք, քննչական խումբը մասնագիտորեն կանդրադառնա. Արդյո՞ք ոստիկան հերթապահել է դպրոցում (մի ժամանակ նման կարգ էր մտցվել և կիրառվում, ինչը նաև կանխարգելիչ նշանակություն ուներ), եթե այո, ապա ինչո՞վ է նա զբաղված եղել: Ինչո՞վ են զբաղված եղել այդ դպրոցի մանկավարժներն ու ղեկավարությունը, ո՞րն է խնդիրը, որ ստացած վնասվածքներից մոտ 10 օր անց տղան մահացել է, ինչպե՞ս են նրան բուժօգնություն ցուցաբերել, առհասարակ: Ցավոք, կրկնենք, սպանությունները, այդ թվում՝ հրազենի ու «կտրող-ծակող գործիքների» գործադրմամբ կատարվողները մեր երկրում ու ներկայիս հասարակության մեջ ներկա իշխանությունների պարագայում դարձել են առավել քան առօրեական:

Երկրում, որտեղ իշխանությունը հազարներով զինվորականներ է տանում ու իր արկածախնդրական «քաղաքականությամբ» կոտորածի մատնում, ինչպես փաշինյանականներն են սիրում ուրախ-ուրախ ասել՝ «հանուն ոչնչի», մեկ մարդու կյանքի արժեքն ընդհանրապես զրոյականացվել է: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, սիրում է միայն խրոխտ հաշվետվություններ ներկայացնել առ այն, թե քանի տասնյակ «գործ» է բացահայտել: Դե, դա, առհասարակ, համակարգային հին հիվանդություն է: Ոստիկանների ու պարեկների քանակի ավելացումն ընդամենը մեծացրել է այդ հիվանդությամբ «վարակվածների» թիվը: Հիմա գործոնների մասին: Առաջինն, իհարկե, իրավապահ համակարգ ասվածն է: Կոնկրետ՝ ոստիկանությունը: Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար ամենասիրելի, ամենից շատ ու առատ պարգևավճարվող (նախարարմախարարներից, յուրային դեպուտատ-մեպուտատներից հետո) կառույցը: Այստեղ շարունակական «բարեփոխումներ» են արվում, պարեկային նոր ծառայություն են ներդրել ու տարածում (չնայած մամուլում ավելի շատ լուրեր են հայտնվում հենց պարեկների զանազան «արկածների» մասին):

Թանկանոց ծառայողական ավտոներ ու լրտեսելու ծրագրեր են ձեռք բերվում ոստիկանության համար, և այլն, և այլն: Բայց մեջն ի՞նչ: Իսկ «մեջն այն», որ ոստիկանություն ասվածը, լինի պարեկային, «բերետային», թե մեկ այլ պրոֆիլավորման, Նիկոլ Փաշինյանին ու նրա «թիմին» պետք է գերազանցապես մեկ բանի համար, այն է՝ սեփական իշխանությունը պահելու, այդ իշխանության քաղաքական հակառակորդներին ճնշելու և հետապնդելու համար: Ըստ էության, «Նիկոլի թվի ոստիկանությունը» ոչ թե հանցավորության դեմ պայքարով ու նաև հանցավորության կանխարգելման խնդիր ունեցող պետական կառույց է, այլ... «պատժիչ օրգան»: Երկրում, որտեղ ոստիկանության առջև դրված առանցքային խնդիրը իշխանության քաղաքական հակառակորդներին հետապնդելն է, «ֆեյսբուքի» գրառումների կամ մեկնաբանությունների համար մարդկանց ետևից ընկնելն ու «թիթեռ նկարելը», ինքնըստինքյան հասկանալի է, որ հանցավորությունը ծավալվելու է: Ինչպես Խազանովի հայտնի մանրապատման մեջ է ասվում. «Քանի որ կա հանցավորություն, գոյություն ունի նաև ոստիկանություն, քանի որ կա ոստիկանություն, ուրեմն՝ գոյություն ունի հանցավորություն... Այսօր հանցավորությունն ավելի լավ գոյություն ունի»:

Նույն ոգով շարունակելով՝ կարող ենք նշել՝ քանի որ ոստիկանությունը «յուղոտ»՝ միլիարդանոց պարգևավճարներ է ստանում՝ իր բուն գործը չանելու, այլ զուտ իշխանությունը պահել-պահպանելու համար, հանցավորությունն ավելի տարածված գոյություն ունի: Էական մեկ այլ գործոն է երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Այն ուղղակի խայտառակ է: Ու խայտառակ է միանգամից մի քանի առումով: Նախ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իսկապես էլ աննախադեպ է՝ ներհասարակական ատելություն սերմանելու առումով: Հարցը զուտ «սև»-«սպիտակ»-ի բաժանումը չէ: Հարցն այն է, որ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր թիմակիցների, շարունակում է լինել վերբալ ագրեսիայի, ներքին ատելության տարածման առատահոս աղբյուր, եթե չասենք՝ հորդառատ գետ: Այդ ագրեսիան ոչ մի տեղ չի անհետանում, չի գոլորշիանում: Այն «նստվածք» է տալիս հասարակության մեջ: Ավելին, շարունակական վերբալ ագրեսիան կուտակվելով հանգեցնում է նմանօրինակ դաժանությունների, երբ կենցաղային թվացող իրավիճակն ավարտվում է դանակահարությամբ, ծեծուջարդով, կրակոցներով: Որովհետև սկսել ենք լինել ոչ միայն ծայրահեղ անհանդուրժող, այլև նույնիսկ միմյանց ատող: Եվ մեկ էական գործոն է իշխանության, հատկապես «առաջին դեմքերի» վարքը:

Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, գործում է՝ թքած ունենալով օրենքների և օրինականության վրա: Սահմանադրություն ասվածը դարձել է չուլ: Իշխանավորները օրենքները անտեսում ու ոտնահարում են՝ ինչպես կարող են: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց հարցն այստեղ օրինակների քանակը չէ, այլ բուն հարցը: Հասկանալի է, որ այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: Բայց... մարդիկ էլ օրինակ են վերցնում և իրենց հերթին անտեսում են օրենքները... իրենց ուժերը ներածին չափ: Կան նաև այլ գործոններ՝ սոցիալական վիճակի վատթարացում, թմրամոլության և խաղամոլության տարածում և արմատավորում, օտարերկրյա միգրանտների անկառավարելի ներհոսք, բայց առանձնացված երեք գործոնները առանցքային են, ու դրանց պարագայում որակական փոփոխություն կարծես չի նշմարվում:

Հ.Գ.-Այստեղ հատուկ չանդրադարձանք ապօրինի զենքի խնդրին ու դրա ֆոնին զենքի կրման օրինականացման փորձերին: Սա բավական ծավալուն թեմա է ու այլ «դասի» թեմա...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան