Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ձախողումների արտացոլանքը. սխալնե՞ր, թե՞...․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը հաճախ է սիրում օգտագործել աննախադեպ, բացառիկ բառերը: Իրականում այս իշխանության կառավարման ժամանակաշրջանն իսկապես կարելի է նման արտահայտություններով բնութագրել, սակայն ոչ թե ձեռքբերումների առումով, այլ այնպիսի տապալումների տեսակետից, որ Հայաստանի պատմության մեջ ուղղակի բացառիկ են։ Համավարակի տարածման ժամանակ ականատես եղանք կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմանն ու հազարավոր մահերի։

Առաջինն ու հիմնականն այն է, որ Փաշինյանի ու իր իշխանության պատճառով Արցախյան պատերազմում խայտառակ պարտություն կրեցինք, ու երեք տարի շարունակ Հայաստանը ստիպված միայն զիջում է հակառակորդին։ Իսկ այսօր էլ մեր պետության ինքնիշխանությունն է դրված զոհասեղանին։ Բայց այդպես էլ մինչև հիմա պարզ չի դարձել, թե կոնկրետ ով ինչի համար էր պատասխանատու, ինչ թերացումներ են եղել, ինչն էլ բերել է այսպիսի ողբերգական հետևանքների։ Ճիշտ է՝ ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձերբակալություններ, աղմուկ բարձրացրած դատավարություններ, սակայն վերջում, որպես կանոն, պարզվել է, որ այդ գործերը փուչ էին։ Արդյունքում նույնիսկ թշնամուն տեղեկություն փոխանցելու մեջ մեղադրվող անձինք ազատ արձակվեցին։

Այսինքն, խնդիրը ոչ թե կոնկրետ ուղղություններով բացահայտումներ անելն ու մեղավորներին պատժելն է, այլ ընդամենը շոուն, աղմուկ բարձրացնելը, մեղավորներ նշանակելն ու քաղաքական դիվիդենտներ շահելը։ Մյուս կողմից էլ՝ խորհրդարանական մեծամասնությունը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է ստեղծել, որի աշխատանքներին տարբեր պաշտոնյաների են հրավիրում, լսում ու տպավորություն են թողնում, որ շուտով շատ լուրջ ու էական բացահայտումներ են անելու, բայց իրականում, ինչպես նշում են փորձագետները, այդ հանձնաժողովից որևէ էական բացահայտում սպասել պետք չէ։ Այս իշխանություններն ինչքան բացահայտումներ արեցին Ապրիլ յան պատերազմի մասով, այնքան էլ բացահայտումներ կանեն հիմա։ Ապրիլ յան պատերազմի հարցով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն այդպես էլ անհայտ մնացին հանրության համար։

Եվ սա նույնիսկ սպասելի է. չեն կարող որևէ իշխանության օրոք բացահայտումներ արվեն այդ նույն իշխանության մեղավորության վերաբերյալ: Պարզ է, որ նշյալի առաջնային պատասխանատվությունն ուղիղ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ նրա իշխանությունը, բնականաբար, ամեն ինչ անելու է և անում է՝ այլ մեղավորներ «նշանակելու» և մեղքը Փաշինյանից հեռացնելու համար:

Բայց առանց այդ բացահայտումների էլ, ինչպես ասում են՝ անզեն աչքով էլ տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանի ու իր թիմակիցների առաքելությունն է եղել Հայաստանի քայքայումը, քանի որ ի սկզբանե նրանք պարտությանը նպաստող գաղափարներով էին գալիս իշխանության։ Պատահական չէ, որ իշխանության համար նրանց պայքարը սկսվեց «Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ բողոքով։ Ու եթե ժամանակին այս հայեցակարգը գործարկվեր, ապա միգուցե լրիվ ուրիշ իրավիճակ ունենայինք։

Սակայն ամենավատն այն է, որ գործող իշխանությունները նույնիսկ հետևություններ չեն անում իրենց սխալներից։ Սխալներից՝ լավագույն դեպքում: Դրա համար էլ բանակի հզորացմանը ու հանրային իմունիտետի բարձրացմանը նպաստող նախաձեռնություններով ու նախագծերով չեն հանդես գալիս։ Ավելին՝ իրենց քայլերով իշխանություններն ավելի են բարոյալքում մեր բանակը՝ թիրախավորելով սպաներին ու զինվորականներին։ Օրինակ՝ խոսում են, թե 11 հազար դասալիք է եղել։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն անընդհատ հայտարարում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, բայց այդպես էլ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Նախ՝ եղած պաշտպանական համակարգն է պետք կարգի բերել, հետո միայն խոսել պրոֆեսիոնալ բանակի մասին։ Իսկ եթե քայլեր էլ ձեռնարկվում են, ապա դրանք կիսատ-պռատ են ու էական փոփոխության չեն կարող հանգեցնել, իսկ որոշ դեպքերում էլ՝ ուղղակի եղած համակարգն են քանդում։

Օրինակ՝ երկամսյա հավաքներ են կազմակերպում կամ էլ նախագիծ են ներկայացնում բանակից գումարով ազատվելու վերաբերյալ։ Այս ամենով որևէ էական հարց չի լուծվելու։ Պատահական չեն կարծիքները, թե իշխանությունները միտումնավոր են այսպես վարվում, որ արժանանան արտաքին որոշակի ուժերի բարեհաճությանը և մնան իշխանության, չէ՞ որ դրսի ուժերին հզոր անվտանգություն ունեցող Հայաստան պետք չէ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև