Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր ժամանակներից են մարդիկ սկսել կոշիկ հագնել․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պալեոնտոլոգները, վերլուծելով հնագույն պեղումները, ենթադրում են, որ ժամանակակից կոշիկների նախատիպը հայտնվել է Արևմտյան Եվրոպայում մոտ 30 հազար տարի առաջ: Հին մարդկանց կմախքների և ոտքերի ոսկորների մնացորդներից հնարավոր է եղել պարզել, որ հենց այդ ժամանակաշրջանն է բնութագրվում մարդու ոտնաթաթի կառուցվածքի փոփոխությամբ։ Կոշիկները աստիճանաբար նեղացել են, ինչն էլ հանգեցրել է ոտքի չափի նվազման։ Առաջին կոշիկների նպատակը թելադրված է եղել որոշակի եղանակային պայմաններով: Հիմնադրվել են առաջին քաղաքակրթությունները, փոխվել են կլիմայական պայմանները, և եղել է համատարած սառեցում։ Հին մարդիկ սկսել են հագնել կենդանիների մորթիներ, իսկ ոտքերը փաթաթել կենդանիների կաշվով:

Ընդ որում, ոտքերը տաք պահելու համար այդ նախակոշիկները լցոնել են ծղոտով և արտաքինից կապել ծառի կեղևից ստացվող պարաններով։ Հարավային երկրներում ևս հայտնվել են կոշիկի նախատիպերը, բայց այնտեղ հակառակն է եղել՝ անհրաժեշտ է եղել ոտքերը պաշտպանել տաք ավազից և այրվածքներից։ Արդյունքում, օրինակ՝ Հին Եգիպտոսում հայտնվել են սանդալները: Դրանք պապիրուսից էին կամ արմավենու տերևներից, և կաշվե ժապավեններով ամրացվում էին ոտքերին։ Ավելին, հայտնվել է կոշիկի մեկ այլ տեսակ ևս, որը հիշեցնում էր փակ ծայրով ժամանակակից հողաթափերը։ Ըստ Հին Հունաստանի որմնանկարների, կարելի է եզրակացություններ անել, թե այն ժամանակ ինչպիսի կոշիկներ են եղել։

Հիմնականում եղել են երկար կապիչներով սանդալներ։ Կապիչները հասնում էին մինչև ծնկները. նման կոշիկները կոչվում էին «կրեպիդներ»: Գիտնականները կարծում են, որ հենց Հունաստանում են սկսել յուրաքանչյուր ոտքի համար՝ աջ և ձախ, առանձին կոշիկ կարել։ Այն ժամանակ տարածված էին նաև երկարաճիտ կոշիկները, որոնց քթերը բաց էին, և ոտքի մատները երևում էին։ Ավելին, հենց այնտեղ է ծնվել կանանց կոշիկների նորաձևությունը. հետերաների կոշիկների ներբանները այնպիսին էին, որ ավազի վրա հետք էին թողնում գրությամբ՝ «հետևիր ինձ»: Մյուս նորարարությունը ևս ծագել է Հին Հունաստանում: Դերասաններն սկսել են կրունկով երկարաճիտ կոշիկներ հագնել, որպեսզի բեմի վրա ավելի լավ երևան։

Կոշիկների վրայի զարդարանքներից, գործվածքից, որից դրանք պատրաստվել են, և նույնիսկ քուղերի քանակից կարելի էր պատկերացում կազմել դրա տիրոջ սոցիալական կարգավիճակի մասին։ Օրինակ՝ Հին Հռոմում աղքատները կարող էին միայն մեկ քուղով սանդալ հագնել, իսկ հարուստները՝ չորս: Բացի այդ, կանանց թույլատրվում էր կրել միայն սպիտակ կոշիկներ, իսկ տղամարդկանց՝ սև: Միջնադարում Ֆրանսիայում թագավորի հրամանով բոլոր ազնվականները հատուկ կոշիկներ են կրել։ Դրանք նեղ կոշիկներ էին՝ երկար, կոր քթերով։ Հետո՝ 15-րդ դարում, կոշկակարները նորաձևության մեջ մտցրին բութ քթերը, իսկ ահա 16-րդ դարը նշանակալից էր կաշվով զարդարված կրունկներով կոշիկների առատությամբ։ Միևնույն ժամանակ, ի հայտ եկան մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկները, որոնք օգտագործվում էին ձիավարության ժամանակ։ Հետաքրքիր է, որ միջնադարում նորաձև էին միայն տղամարդկանց կոշիկները, քանի որ կանայք կոշիկները թաքցնում էին լայն, երկար շրջազգեստների տակ։

17-րդ դարում շրջազգեստները կարճացան, և այդ ժամանակից սկսեց զարգանալ կանանց կոշիկների նորաձևությունը: 18-րդ դարում հայտնվեցին լաքապատ կոշիկները։ Սկզբում այն կրում էին կանայք, բայց հետո սկսեցին կրել նաև տղամարդիկ։ Սկսեցին կոշիկներ պատրաստել աջ և ձախ ոտքերի համար, մինչ այդ բոլոր կոշիկները ուղիղ էին։ Սկսեցին ի հայտ գալ տարբեր գույների կոշիկներ: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ կոշիկները զգալի փոփոխությունների ենթարկվեցին։ Նորաձևության մեջ մտան ճտքավոր կոշիկները և կաշվե մարտական «սապոգները»։ Բանակային կոշիկների նորաձևությունը հասել է նաև մեր ժամանակներ, և դրանք հիմա հաճույքով կրում են ինչպես երիտասարդները, այնպես էլ մեծահասակները։ Արենիի քարանձավում տարիներ առաջ հնագետները գտել են կոշի, որը 5,5 հազար տարեկան է և համարվում է աշխարհի ամենահին ամբողջական կոշիկներից մեկը, եթե ոչ ամենահինը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»