Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է տարածել՝ կապված Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Մայիսի 1-ով թվագրված տեքստը`«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է» խորագրով, դատապարտում է «Կրեմլի կողմից ներշնչված օտարերկրյա ազդեցության» օրենքը, ինչպես նաև «պետական պաշտոնյաների կողմից այն պաշտպանելու համար օգտագործված կեղծ հայտարարությունները»: Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:

Ըստ Միլլերի՝ իշխող կուսակցության անդամները հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատական ձայները և ոչնչացնել Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակությունը, որը որպես կառավարության նկատմամբ վերահսկողություն է ծառայում ցանկացած ժողովրդավարական երկրում:

«Այս օրենքը և «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել են վտանգավոր հետագծի վրա։ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն և դրանով իսկ վտանգում են Վրաստանի ուղին դեպի եվրաատլանտյան ինտեգրում: Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում արտաքին օգնությունը, որը մենք տրամադրել ենք Վրաստանին 32 տարի՝ Վրաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը և ռուսական ագրեսիան զսպելու ունակությունը ամրապնդելու համար, էապես խաթարում են Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր հաստատած ամուր հարաբերությունները», - ասել է նա:

Ավելին, Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը աջակցություն է հայտնում վրաց ժողովրդին և «լսված լինելու նրա իրավունքին»:

«Մենք դատապարտում ենք բռնության կիրառումը խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքները և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ ոչ բռնի ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից», - ասել է Միլլերը:

Նախօրեին  Վրաստանում ցուցարարները փորձել են կոտրել խորհրդարանի ծառայողական մուտքի դարպասները, ինչից հետո ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ 

«Այն բանից հետո, երբ ՆԳՆ ստորաբաժանումները լքել են խորհրդարանի հարակից տարածքը, հանրահավաքի մասնակիցները դրսևորել են ագրեսիա և փորձել վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դարպասները։ Կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։

Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ակցիայի ութ մասնակից վիրավորվել է և հոսպիտալացվել։

«Տուժածները ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի և մարմնի տարբեր մասերի վնասվածքներ, ինչպես նաև թունավորում և շնչուղիների հետ կապված բարդություններ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հազարավոր մարդիկ մայիսի 1-ի երեկոյան հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով հետ կանչել «ռուսական» որակվող օրենքը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ բողոքող ցուցարարներին՝ միաժամանակ կոչ անելով չհավաքվել Վրաստանի խորհրդարանի դարպասների մոտ և դրանով իսկ չսադրել ոստիկանությանը։

«Կան բաներ, որոնք դուք չպետք է անեք, հանգիստ թողեք խորհրդարանի դարպասները: Հանգիստ թողեք այս դարպասը, այնտեղ ոչինչ չի լինում։ Այդ օրենքն այնտեղ արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, և մեր պայքարը գնում է դեպի ընտրություններ, դեպի բոլոր այն օրենքները, որոնք վերջերս ընդունվել են այս իշխանությունների կողմից և մեզ հեռացնում են եվրոպական ուղուց»,- ասել է Զուրաբիշվիլին ուղերձում:

Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վրացական ընդդիմությունը նախագիծն անվանել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի համարժեքը»։ Մայիսի 1-ին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։ Դրան աջակցել է 83, դեմ է արտահայտվել 23 պատգամավոր։

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան 9 ժամ գազ չի լինելուԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրական սյանը․ ուղևորը հոսպիտալացվել է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լույս չի լինելու․ հասցեներ Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել