Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չալաբյանին պատժո՞ւմ են «Հայաքվե»-ի հաջողության համար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի դատաքննությունը։

Տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը գնացել է խորհրդակցական սենյակ Ավետիք Չալաբյանի համար դատավճիռ «բստրելու» և այն դեկտեմբերի 21-ին հրապարակելու համար։

Մեղադրող դատախազը միջնորդել է Ավետիք Չալաբյանին մեղադրել 2,5 տարվա ազատազրկման, ընդ որում դատարանում այդպես էլ մեղադրանքի կողմը չկարողացավ ապացուցել ակնհայտ փնթի կարված գործը։

Հիշեցնենք՝ Չալաբյանը մեղադրվում է իբր 2 միլիոն դրամի դիմաց ագրարային համալսարանից 1000 ուսանողներին ընդդիմության հանրահավաքներին ներգրավելու մեջ։ Նրա դեմ ցուցմունք տված ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալոյանը վաղուց բարձր պաշտոն է զբաղեցնում Ագրարային համալսարանում, իսկ Մնացական Մարտիրոսյանը ողջ դատավարությունը տարել է այնպես, որպեսզի վերջում կրկին կարդա իշխանությունների պահանջած դատավճիռը, այն է՝ ազատազրկեն Ավետիք Չալաբյանին։

Հասարակական-քաղաքական գործիչը երեկ դատաքննությունից հետո հայտարարել է, թե՝ «Ողջ դատական գործընթացը քաղաքականացված է, իսկ իմ համար պահանջվող պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ, փորձում են այնպես անել, որ ես երկու տարի հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ, քաղաքական գործընթացներին չմասնակցեմ»,- նշել է Չալաբյանը։ Նա մեղադրանքից հետո կալանավորվել է 2 ամսով, ազատ արձակվել, այնուհետև կրկին կալանավորվել էր 3 ամսով և 15 միլիոն գրավի դիմաց էր ազատ արձակվել։

Չալաբյանն իհարկե կարող էր ինչպես մյուսները, զերծ մնալ քաղաքական պայքարին մասնակցելուց և նրա նկատմամբ միգուցե նման վերաբերմունք չէր լինի, սակայն «Հայաքվե» նախաձեռնությունը վաղուց պինդ ոսկոր է դարձել գործող իշխանությունների կոկորդին և նրանք ամեն ինչ փորձում են անել հենց այդ նախաձեռնության ներկայացուցիչներին ազատությունից զրկելու, բռնաճնշումների ենթարկելու համար։

Հիշեցնենք՝ «Հայաքվեն» 58 հազար ստորագրություն էր հավաքել Արցախն այլ պետության կազմում ճանաչելու համար և հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը խորհրդարան ներկայացնելով։ Իսկ առաջիկայում արդեն «Հայաքվեն» պետք է ևս 300 հազար ստորագրություն հավաքի, ուստի և գործող իշխանությունները, լրջորեն վախենալով նման հեռանկարից, փորձում են այժմ էլ Ավետիք Չալաբյանին դատապարտելու միջոցով վիժեցնել այդ նախաձեռնությունը։ 

Նարինե Սահակյան

Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց է տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում