Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սփյուռքը մնացել է Թուրքիայի և Ադրբեջանի կոկորդին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Թուրքիան և Ադրբեջանը՝ «լուծելով» Հայաստանի հարցերը, այժմ էլ անցել են հայկական սփյուռքին և այն երկրներին, որտեղ հայկական լոբբինգը բավականին լուրջ դիրքեր ունի։ Փաստացի Արևմտյան և Արևելայն հարևանները, որոնց նպատակն ամեն գնով Հայաստանը նվաստացնելն է, թուլացնելն ու վերջնականապես կործանելն է, հստակ հասկացել են, որ Հայաստանի ներսում առանձնապես խնդիրներ չունեն ո՛չ իշխանության, ոչ էլ ընդդիմության հետ և այժմ նրանց թիրախում Սփյուռքն է, որի մի հատվածը չափազանց կազմակերպված է և կարողանում է լուրջ քաղաքական ազդեցություն ունենալ հատկապես գերտերությունների վրա։ Ուստի բնավ զարմանալի չէ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները, որոնք նա արել է երեկ Բաքվում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում. «Բոլոր կողմերը պետք է ձգտեն խաղաղության և նորմալացման մթնոլորտ ստեղծեն, ցավոք Արևմուտքում հայկական Սփյուռքը շահագործում է հայ ժողովրդի ծանր պայմանները, փորձում է որոշ երկրների սադրել Ադրբեջանի դեմ, դրանով զբաղվելու փոխարեն ավելի լավ կլիներ էներգիա ծախսել, այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ Հայաստանի ժողովուրդը կարող է նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ»,- ասել է Ֆիդանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ երեկ անցել է Ֆրանսիայի քննադատությանը, նշել, թե Փարիզը փորձում է հայերից ավելի հայ լինել։ Խոսելով ՄԱԿ-ի կլիմայի հաջորդ տարվա գագաթնաժողով հյուրընկալելու մասին՝ Ալիևը պնդել է, թե հակաահաբեկչական գործողությունից հետո Արևմուտքի որոշ երկրներ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին. «Թեև միջազգային հանրությունը տեսնում է, որ անգամ Հայաստանն է հաշտվել այս իրողության հետ և գագաթնաժողովն Ադրբեջանում անցկացնելը ևս մեկ անգամ փաստում է դա, որոշ քաղաքական առաջնորդներ Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև բանակցությունների արդյունքում Հայաստանը համաձայնվել էր աջակցել կոնֆերանսն Ադրբեջանում անցկացնելու հայտին հանելով իր թեկնածությունը, դրա դիմաց Ադրբեջանն ազատ էր արձակել 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի ռազմագերիների։ Եվ միայն Ֆրանսիան էր, որը քննադատել էր գագաթնաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը։

Մարինե Աբրահամյան

Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ