Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետք չէ վախեցնել հանրությանը». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը և TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի) ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը: Կայուն զարգացման տարեկան հաշվետվության նպատակն է ներքին ու արտաքին շահագրգիռ կողմերին ներկայացնել ԶՊՄԿ-ի կայուն զարգացման ուղղությունները, իրականացված միջոցառումները և արձանագրված արդյունքները:

Нет описания.

Կոմբինատն արդեն երկրորդ տարին ներկայացնում և այսուհետ ամեն տարի ներկայացնելու է այս հաշվետվությունը: Այն պատրաստվել է «Գրանդ Թորնթոն Հայաստան» ընկերության մասնակցությամբ: Այս տարի այն կազմվել է GRI (Հաշվետվողականության գլոբալ նախաձեռնության) չափանիշներին համապատասխան: ԶՊՄԿ-ն հանձնառություն է ստանձնել և, ի հաստատումն իր հանձնառության, 2023 թ.-ին մշակել է 2022 թ.-ի հաշվետու տարվա համար «Կլիմային առնչվող ֆինանսական հաշվետվողականության աշխատանքային խմբի հանձնարարականներին համապատասխանող կլիմայական ռիսկերի վերլուծություն» զեկույցը:

Нет описания.

Զեկույցի ներկայացման մեկնարկին ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ողջունելով ներկաներին, նշեց, որ զեկույցի հրապարակմամբ իրենք ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ որպես ընկերություն համապատասխանել կայուն զարգացման չափանիշներին: «Սա ԶՊՄԿ-ի գիտակցված ընտրությունն է, վստահ ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար փոխշահավետ զարգացման ուղին և Հայաստանի տնտեսական աճի մեջ մաքսիմալ ներդրումը պայմանավորված է լինելու մեր գործունեության բոլոր ոլորտներում պատասխանատու մոտեցմամբ»,-նշեց Խուդոլին:

Нет описания.

Աշխատաժողովի ժամանակ ցուցադրվեց «ԶՊՄԿ. Կայուն զարգացման հեռանկարը» տեսանյութը, որի ժամանակ ներկայացվեցին կոմբինատի կողմից իրականացվող սոցիալական և բնապահպանական ծրագրերը: Մասնավորապես՝ պարզ դարձավ, որ 2022 թ.-ին GRI կազմակերպության հետ իրականացվել են ռեկուլտիվացիոն շերտի ուսումնասիրման աշխատանքներ, կիրականացվի պոչամբարի սեյսմիկ կայունության բարձրացման ծրագիրը, սոցիալական ծրագրերի նպատակով ստանդարտների վերահսկողության շրջանակում  իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների կրման հսկողություն, փոշու կառավարման ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մառախուղային 3 թնդանոթ, 2024 թ.-ին կտեղադրվի 4 ստատիկ և 2 շարժական թնդանոթ: Սոցիալական ծրագրերի նպատակով ընկերությունը ներդրել է 15 մլն դոլար, 2022 թ.-ին միայն սպորտի ուղղությամբ՝ 500 մլն դրամ, աջակցելով ավելի քան 10 սպորտաձևի:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում: Առաջինի ժամանակ խոսվեց զեկույցում ներկայացված հիմնական եզրակացությունների և նպատակների, իսկ երկրորդի ժամանակ՝ հանքարդյունաբերության կայուն զարգացման և զարգացող աշխարհի ու Հայաստանի հնարավորությունների մասին: Աշխատաժողովի հատուկ հյուրը Հակամարտությունների կարգավորման և կայուն զարգացման առաջատար փորձագետ Ջոն Հարքերն էր:

Нет описания.

Աշխատաժողովի ընթացքում լրատվամիջոցների խնդրանքով ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պատասխանեց նաև հանրությանը հուզող մի շարք հարցերի: Զրույցի սկզբում, անդրադառնալով TCFD ստանդարտներին համապատասխան հետազոտություն անցկացնելուն, նշեց, որ դա կոմբինատի պարտավորվածությունն է համահունչ քայլել միջազգային ստանդարտներին և սա առաջին քայլերից մեկն էր: «Այս հետազոտությունը մեր նախաձեռնությունն էր, այն մեզանից որևէ մեկը չի պահանջել: Սա եղել է զուտ բիզնես որոշում: Լավագույն փորձն այսօր աշխարհում թելադրում է, որ ընկերություններն ունենան նման հաշվետվողականություն և մենք գնում ենք դրա հետևից»,-ընդգծեց Ստեփանյանը:

Հավելեց՝ արդյունքում, այո, բացահայտել են բացեր: «Օրինակ՝ TCFD-ի մասով մեր որդեգրած ռազմավարության մեջ ինչ շտկումներ պետք է անենք, որպեսզի այն համապատասխանի այն ստանդարտին, որին ցանկանում ենք հասնել: Մյուս կողմից, աշխատանքային անվտանգությունը այն հարթակն է, որտեղ դեռ շատ անելիք ունենք, չնայած մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին մեկ տարվա ընթացքում: 2023 թ.-ի հաշվետվության մեջ արդեն կտեսնեք առաջընթացն աշխատանքային անվտանգության մասով, բայց աշխատանքային անվտանգության մշակույթ ձևավորելու տեսանկյունից երկար ճանապարհ պետք է անցնենք: Դա այն հարթակն է, որտեղ որպես ղեկավար կոմպրոմիս չունենք, այսինքն՝ խախտվում է աշխատանքային անվտանգության կանոնը, դա ունենում է իր հետևանքը, քանի որ սա մարդու առողջության և կյանքի հետ կապված հարց է: Բնապահպանական հարցերը հերթականությամբ լուծվում են: Օդի աղտոտվածության, մասնավորապես փոշու կառավարում ենք իրականացնում: Այդտեղ էլ պետք է բարելավումներ անենք, սա շարունակական աշխատանք է: Ինչպես նշեց կոմբինատի տնօրենը, կայուն զարգացումը վերջնանպատակ չէ, այլ ամենօրյա աշխատանք»,-ասաց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենը:

Ստեփանյանն անդրադարձավ նաև բնապահպանների կողմից տրվող մեկնաբանություններին, որ հանքարդյունաբերությունը վնասում է երկրի բնությանը և, օրինակ՝ Քաջարանում առողջ երեխաներ չեն ծնվում: «Վախերով կառավարել հանրությանը, այս միտքը տեղավորվում են այդ կոնցեպտի մեջ: Քաջարանում ծնվում են առողջ բալիկներ, սպորտում գրանցված վերջին հաջողությունները, որոնց մասնակցություն ունի կոմբինատը որպես ֆինանսավորող, դրա ապացույցն են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզը դրական իմաստով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առողջապահական ցուցանիշներով: Պետք չէ վախեցնել հանրությանը գոյություն չունեցող վախերով: Իրականում, երբ նման հարցեր են բարձրացնում, շեղում են իրական խնդիրներից, որոնք շատ են և ներդրում են պահանջում»,-եզրափակեց նա:

Լուսինե Առաքելյան

Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն