Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչը կարող է ստիպել, որ Ռուսաստանի կարծիքը հաշվի առնեն․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Բաքուն հաստատի երկու երկրների ղեկավարների միջև արդեն իսկ համաձայնեցված պայմանավորվածությունները, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Բայց կարո՞ղ ենք արդյոք հավատալ, որ երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը վերջնականապես կլուծվի համաձայնագրի ստորագրմամբ։ Եվ հետաքրքիր է, թե որտե՞ղ և ե՞րբ են նախատեսում ստորագրել։ ԵՄ-ն կարծում է, որ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ կկնքվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը, գլխավորը փաստն է, ասում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Իսկ ահա Հայաստանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարծում է, որ համաձայնագիրը չի կարող կնքվել ռուսական հարթակում, ինչը, ըստ նրա, չի կարող արդյունավետ լինել։ Այսինքն, ուզում են Ռուսաստանին դուրս մղե՞լ գործընթացից։ Այդ ամենի ֆոնին Բաքուն շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Եվ ինչպե՞ս պետք է Ռուսաստանն արձագանքի այս ամենին։

«Իհարկե, խնդրահարույց թեմաներից մեկը, որը դեռևս կարող է բարդացնել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը, մնում է անկլավների հարցը, - ընդգծել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,իսկ ընդհանրապես, և՛ Բաքվի, և՛ Երևանի ներկայացուցիչները, և՛ մի շարք արտատարածաշրջանային խաղացողներ այժմ լավատեսորեն են խոսում խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարների մասին։ Այնուամենայնիվ, կարող է գործել «տարեվերջի էֆեկտը», երբ բոլոր ներգրավված կողմերի համար կարևոր է ինչ-որ միջանկյալ արդյունք ցույց տալը: ԱՄՆ-ի համար, որը վերջերս ակտիվացրել է իր աշխատանքը այդ տարածաշրջանում, կարևոր է ցույց տալ, որ իր ջանքերը բերում են կոնկրետ արդյունքների։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար կարևոր է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ իրենք պատրաստ են արդյունավետ երկխոսության։ Իսկապես, ի տարբերություն ներքին լսարանի, որը, որպես կանոն, իր երկրի ղեկավարությունից ակնկալում է կոշտ դիրքորոշում արտաքին քաղաքական հարցերում, արտաքին դիտորդների տեսանկյունից անզիջողականությունը սովորաբար վատ է ընկալվում»։

svpressa.ru.- Դիտարկենք սահմանազատումը: Ըստ Փաշինյանի, դա պետք է լինի խորհրդային քարտեզներով։ Բայց դրանք շատ են, ավելին՝ տարբեր են: Ինչպե՞ս կարող են այստեղ փոխզիջում գտնել:

— Ինչպես ցույց է տալիս փորձը, սահմանազատման շուրջ բանակցությունները կարող են տարիներ շարունակ ձգվել։ Այս դեպքում, եթե կողմերը կարողանան փոխզիջման գալ անկլավների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, գուցե հնարավոր լինի արագացնել նաև սահմանազատման շուրջ երկխոսությունը։

svpressa.ru.- «Անկլավային գյուղերի» հարցը կլուծվի՞:

- Իսկապես, դա բարդ խնդիր է: Եթե լինի շուտափույթ համաձայնագիր կնքելու կողմերի բարձր շահագրգռվածություն, կլուծվի, բայց դա կարող է դառնալ ոչ միայն բանակցությունները ձգձգելու գործոններից մեկը, այլ նաև նոր զինված միջադեպերի հրահրման գործոն, ինչը չի կարելի ամբողջությամբ բացառել ։

svpressa.ru.- Զանգեզուրի միջանցքը, ընդհանուր առմամբ, ամենաթույլ օղակն է։ Եռակողմ համաձայնագրում խոսվում է նաև Լաչինի միջանցքի մասին, սակայն ԼՂՀ-ի լուծարումից հետո դրա հարցը հանվել է։ Հիմա Հայաստանը կարող է ուղղակի ասել՝ այդ ժամանակ մեր ինչի՞ն է պետք «Զանգեզուրի միջանցքը»։

— Երևանի համար իր տարածքով տրանսպորտային ուղիների բացումը կարող է ինքնին շահավետ լինել։ Այլ բան է, որ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ ենթադրվում է ռուս սահմանապահների կողմից այդ միջանցքի վերահսկում: Բայց դժվար թե Երևանը ներկա պայմաններում դա դիտարկի որպես օպտիմալ տարբերակ: Չմոռանանք նաև, որ հենց Հայաստանի ներսում էլ քիչ չեն հաղորդակցությունների ապաշրջափակման քննադատները, ովքեր այդ ուղղությամբ քայլերն ընկալում են որպես զիջումներ Բաքվին և Անկարային։

svpressa.ru.- Երևանը միշտ դեմ է եղել դրան, ինքն է ցանկանում վերահսկել, ինչին դեմ է Բաքուն։ Հնարավո՞ր է այստեղ համաձայնության գալ, ընդ որում՝ այնպես, որ Ռուսաստանի շահերը հաշվի առնվեն։ Իսկ եթե Ալիևն ինքն է «կտրում» միջանցքը, ապա նրա ինչի՞ն է պետք Ռուսաստանը։ Մենք կարող ենք լիովին դուրս մնալ այդ շղթայից...

- Հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի միջև սառը հարաբերությունները, որոնք հատկապես սրվեցին 2023 թվականի աշնանը, Ռուսաստանի համար դժվար կլինի հասնել այդ երթուղու անվտանգության պահպանման իր շահերին։ Համենայնդեպս, Մոսկվայի համար այդ հարցի լուծումը ենթադրում է շատ բարդ բանակցություններ Երևանի, հավանաբար նաև Բաքվի և Անկարայի հետ փոխգործակցության ակնկալիքով։ «Ռուսաստանն այլևս այդ հարցի մեջ չկա, ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչովը,- ԱՄՆ-ը և ԵՄ-ն մեզ փաստացի դուրս մղեցին Անդրկովկասից միանգամից և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի ձեռքով: Հիմա նրանք արդեն վերահսկում են Վրաստանն ու Հայաստանը, և որոշելու են այդ հակամարտության ճակատագիրը։ Նրանք միայն Թուրքիային են հարցնելու:

Հայաստանին ու Ադրբեջանին չեն հարցնի, նրանք կհամաձայնեն այն որոշման հետ, որը կկայացնի Արևմուտքը։ Այդ որոշումը կողմերից ոչ մեկին ձեռնտու չի լինի, բայց նրանք կընդունեն այն։ Արևմուտքը, ի տարբերություն մեզ, սովոր չէ «բնիկների» հետ արարողակարգով գործել։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ցանկությունները հաշվի կառնվեն, և Արևմուտքը կստիպի Հայաստանին տալ «Զանգեզուրի միջանցքը»։ Դրա դիմաց Արևմուտքը կստիպի Ադրբեջանին՝ Հայաստանին տալ երկու ռազմավարական առումով աննշան լեռնային շրջան՝ երեք քրիստոնեական վանքերով։ Մենք կորցրել ենք Անդրկովկասը, և միայն ադրբեջանական և հայկական բիզնեսին հարվածելը կարող է ստիպել, որ մեր կարծիքը հաշվի առնվի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար