Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչը կարող է ստիպել, որ Ռուսաստանի կարծիքը հաշվի առնեն․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Բաքուն հաստատի երկու երկրների ղեկավարների միջև արդեն իսկ համաձայնեցված պայմանավորվածությունները, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Բայց կարո՞ղ ենք արդյոք հավատալ, որ երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը վերջնականապես կլուծվի համաձայնագրի ստորագրմամբ։ Եվ հետաքրքիր է, թե որտե՞ղ և ե՞րբ են նախատեսում ստորագրել։ ԵՄ-ն կարծում է, որ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ կկնքվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը, գլխավորը փաստն է, ասում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Իսկ ահա Հայաստանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարծում է, որ համաձայնագիրը չի կարող կնքվել ռուսական հարթակում, ինչը, ըստ նրա, չի կարող արդյունավետ լինել։ Այսինքն, ուզում են Ռուսաստանին դուրս մղե՞լ գործընթացից։ Այդ ամենի ֆոնին Բաքուն շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Եվ ինչպե՞ս պետք է Ռուսաստանն արձագանքի այս ամենին։

«Իհարկե, խնդրահարույց թեմաներից մեկը, որը դեռևս կարող է բարդացնել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը, մնում է անկլավների հարցը, - ընդգծել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,իսկ ընդհանրապես, և՛ Բաքվի, և՛ Երևանի ներկայացուցիչները, և՛ մի շարք արտատարածաշրջանային խաղացողներ այժմ լավատեսորեն են խոսում խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարների մասին։ Այնուամենայնիվ, կարող է գործել «տարեվերջի էֆեկտը», երբ բոլոր ներգրավված կողմերի համար կարևոր է ինչ-որ միջանկյալ արդյունք ցույց տալը: ԱՄՆ-ի համար, որը վերջերս ակտիվացրել է իր աշխատանքը այդ տարածաշրջանում, կարևոր է ցույց տալ, որ իր ջանքերը բերում են կոնկրետ արդյունքների։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար կարևոր է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ իրենք պատրաստ են արդյունավետ երկխոսության։ Իսկապես, ի տարբերություն ներքին լսարանի, որը, որպես կանոն, իր երկրի ղեկավարությունից ակնկալում է կոշտ դիրքորոշում արտաքին քաղաքական հարցերում, արտաքին դիտորդների տեսանկյունից անզիջողականությունը սովորաբար վատ է ընկալվում»։

svpressa.ru.- Դիտարկենք սահմանազատումը: Ըստ Փաշինյանի, դա պետք է լինի խորհրդային քարտեզներով։ Բայց դրանք շատ են, ավելին՝ տարբեր են: Ինչպե՞ս կարող են այստեղ փոխզիջում գտնել:

— Ինչպես ցույց է տալիս փորձը, սահմանազատման շուրջ բանակցությունները կարող են տարիներ շարունակ ձգվել։ Այս դեպքում, եթե կողմերը կարողանան փոխզիջման գալ անկլավների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, գուցե հնարավոր լինի արագացնել նաև սահմանազատման շուրջ երկխոսությունը։

svpressa.ru.- «Անկլավային գյուղերի» հարցը կլուծվի՞:

- Իսկապես, դա բարդ խնդիր է: Եթե լինի շուտափույթ համաձայնագիր կնքելու կողմերի բարձր շահագրգռվածություն, կլուծվի, բայց դա կարող է դառնալ ոչ միայն բանակցությունները ձգձգելու գործոններից մեկը, այլ նաև նոր զինված միջադեպերի հրահրման գործոն, ինչը չի կարելի ամբողջությամբ բացառել ։

svpressa.ru.- Զանգեզուրի միջանցքը, ընդհանուր առմամբ, ամենաթույլ օղակն է։ Եռակողմ համաձայնագրում խոսվում է նաև Լաչինի միջանցքի մասին, սակայն ԼՂՀ-ի լուծարումից հետո դրա հարցը հանվել է։ Հիմա Հայաստանը կարող է ուղղակի ասել՝ այդ ժամանակ մեր ինչի՞ն է պետք «Զանգեզուրի միջանցքը»։

— Երևանի համար իր տարածքով տրանսպորտային ուղիների բացումը կարող է ինքնին շահավետ լինել։ Այլ բան է, որ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ ենթադրվում է ռուս սահմանապահների կողմից այդ միջանցքի վերահսկում: Բայց դժվար թե Երևանը ներկա պայմաններում դա դիտարկի որպես օպտիմալ տարբերակ: Չմոռանանք նաև, որ հենց Հայաստանի ներսում էլ քիչ չեն հաղորդակցությունների ապաշրջափակման քննադատները, ովքեր այդ ուղղությամբ քայլերն ընկալում են որպես զիջումներ Բաքվին և Անկարային։

svpressa.ru.- Երևանը միշտ դեմ է եղել դրան, ինքն է ցանկանում վերահսկել, ինչին դեմ է Բաքուն։ Հնարավո՞ր է այստեղ համաձայնության գալ, ընդ որում՝ այնպես, որ Ռուսաստանի շահերը հաշվի առնվեն։ Իսկ եթե Ալիևն ինքն է «կտրում» միջանցքը, ապա նրա ինչի՞ն է պետք Ռուսաստանը։ Մենք կարող ենք լիովին դուրս մնալ այդ շղթայից...

- Հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի միջև սառը հարաբերությունները, որոնք հատկապես սրվեցին 2023 թվականի աշնանը, Ռուսաստանի համար դժվար կլինի հասնել այդ երթուղու անվտանգության պահպանման իր շահերին։ Համենայնդեպս, Մոսկվայի համար այդ հարցի լուծումը ենթադրում է շատ բարդ բանակցություններ Երևանի, հավանաբար նաև Բաքվի և Անկարայի հետ փոխգործակցության ակնկալիքով։ «Ռուսաստանն այլևս այդ հարցի մեջ չկա, ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչովը,- ԱՄՆ-ը և ԵՄ-ն մեզ փաստացի դուրս մղեցին Անդրկովկասից միանգամից և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի ձեռքով: Հիմա նրանք արդեն վերահսկում են Վրաստանն ու Հայաստանը, և որոշելու են այդ հակամարտության ճակատագիրը։ Նրանք միայն Թուրքիային են հարցնելու:

Հայաստանին ու Ադրբեջանին չեն հարցնի, նրանք կհամաձայնեն այն որոշման հետ, որը կկայացնի Արևմուտքը։ Այդ որոշումը կողմերից ոչ մեկին ձեռնտու չի լինի, բայց նրանք կընդունեն այն։ Արևմուտքը, ի տարբերություն մեզ, սովոր չէ «բնիկների» հետ արարողակարգով գործել։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ցանկությունները հաշվի կառնվեն, և Արևմուտքը կստիպի Հայաստանին տալ «Զանգեզուրի միջանցքը»։ Դրա դիմաց Արևմուտքը կստիպի Ադրբեջանին՝ Հայաստանին տալ երկու ռազմավարական առումով աննշան լեռնային շրջան՝ երեք քրիստոնեական վանքերով։ Մենք կորցրել ենք Անդրկովկասը, և միայն ադրբեջանական և հայկական բիզնեսին հարվածելը կարող է ստիպել, որ մեր կարծիքը հաշվի առնվի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli