Երևան, 07.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանական «բուտերբրոդ». երկու շերտ սուտ, մեկ շերտ՝ կեղծիք․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանն, այո, կարողացավ խառնել մեր ծրագրերը: Չնայած, ամբողջ երկրի ծրագրերն է վաղուց խառնել, մեր ծրագրերն ինչ է, որ չխառնի: Բանն այն է, որ այսօր որոշել էինք ձեզ ներկայացնել փաշինյանական ստերի ու կեղծ խոստումների հերթական «յոթնյակը»: Բայց նա նորից խոսեց, հարցազրույցեց՝ հիմնականում հերթական ստերն ու նախորդ ստերի հղկված ծաղկաքաղն արտանետելով լրահոս: Ուստի մենք էլ որոշեցինք թեթևակի ի մի բերել Արցախի թեմայով Նիկոլ Փաշինյանի հրապարակային կեղծիքների ու նենգախեղումների մի մասը:

Փաշինյանը, պետք է ասել, 2018-2020 թվականներին, այսինքն՝ իր պաշտոնավարման առաջին երկու-երկուսուկես տարվա ընթացքում Արցախի հարցի հետ կապված հիմնականում զբաղված է եղել երկու բանով. ա) ամեն կերպ տապալել ու փակուղի մղել բանակցային գործընթացը՝ լեգիտիմացնելով ադրբեջանաթուրքական տանդեմի ռազմատենչ մղումները, բ) հնարավորինս խարխլել թշնամական ագրեսիային դիմակայելու մեր ռազմական, քաղաքական, հասարակական կարողունակությունը: Սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում նա գերազանցապես բոլոր հրապարակային ելույթներում ցուցադրել է (հենց՝ ցուցադրել է) «ուլտրաոչմիթիզականություն», «գերհայրենասիրություն», արել է ճչան հայտարարություններ, որոնց սև մարգարիտը «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» ոչ իր արտահայտության բացականչումն էր 2019-ի օգոստոսին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում: Իսկ հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ իր կապիտուլյացիոն ստորագրությամբ ավարտված 44-օրյա պատերազմից հետո ու մինչև օրս Փաշինյանը, Արցախի հանձնումը գլուխ բերելուն զուգահեռ, կենտրոնացած է եղել իր՝ առաջին նախագահի խոսքերով՝ «ազգակործան-պատուհասային» գործունեությունն ու քայլերը հնարավոր ու անհնար ստերով, «կռուտիտներով» արդարացնելու վրա:

Փաշինյանի հիմնական թեզերից մեկն այն է, թե դեռևս 1991-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրով (ըստ էության՝ ԽՍՀՄ «ապամոնտաժման» մասին հայտարարությունը) արդեն իսկ Արցախը առհավետ ճանաչվել է ադրբեջանական տարածք, Ադրբեջանի մաս, այնպես որ, ինքն այս հարցում ոչ մի մեղք չունի: Առիթ եղել է արդեն նշելու, որ այս «թեզը» չի դիմանում որևէ քննադատության: Նախ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը Արցախի խնդրի մասին չէր և չէ: Երկրորդ՝ այդ հռչակագրին Հայաստանը միացել է իր խորհրդարանի սահմանած և ընդունած վերապահումներով, որոնք հենց Արցախի խնդրով են պայմանավորված: Երրորդ՝ եթե Ալմա-Աթայի հռչակագիրը պիտանի լիներ հակամարտության կարգավորման համար, ապա նախորդած տասնամյակներում միջնորդներից, Հայաստանի, Արցախի, տո թեկուզ հենց Ադրբեջանի գլխավոր բանակցողներից մեկնումեկը գոնե կփորձեր հիմնվել այդ թղթի կտորի վրա:

Մինչդեռ նախորդած տասնամյակների ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ էլ անգամ Ադրբեջանը, առավել ևս՝ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի, Ալմա-Աթայի հռչակագրի մասին ծպտուն իսկ չեն հանել: Այդ հռչակագիրը Նիկոլ Փաշինյանին էր խիստ անհրաժեշտ ու անհրաժեշտ էր բացառապես մեկ բանի համար. Արցախը թուրքերին հանձնելու իր «գործունեությունն» ինչ-որ կերպ արդարացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտամունքին տրվածները, սակայն, «մոռանում» են մի քանի «աննշան» հանգամանք, եթե կարելի է ասել՝ «մանրուք»: Հընթացս թվարկենք այդ, այսպես ասած՝ «մանրուքներից» մի քանիսը: Բանն այն է, որ նախքան Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը Արցախը հռչակել է իր անկախությունը, ինչի իրավունքը, որպես ԽՍՀՄ-ի վարչատարածքային միավոր, ուներ նույնքան, որքան այդ իրավունքն ունեին Ադրբեջանը կամ Հայաստանը:

Ու հռչակել է Արցախն իր անկախությունը այդ պահին գործող ԽՍՀՄ բոլոր օրենքներին լիովին համահունչ: Բացի այդ, 1992-ի սկզբից Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմել իր ինքնորոշման անկապտելի իրավունքն իրացրած Արցախի դեմ, սկսվել են լայնածավալ մարտական գործողություններ, պարզ ասած՝ պատերազմ: Այդ պատերազմում հայությանը հաջողվել է հասնել հաղթանակի, իսկ 1994-ի մայիսի 11-ին կնքվել է հրադադարի համաձայնագիր՝ Ռուսաստանի երաշխավորությամբ ու միջնորդությամբ: Կարճ ասած՝ «Ալմա-Աթայի հռչակագրից» հետո տեղի են ունեցել ռազմական, աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ, որոնք գործնականում զրոյացրել են Փաշինյանի հիմնական կռվանի դերում դրված հռչակագրի՝ կոնկրետ Արցախին վերաբերող հանգամանքները: Փաշինյանը շարունակ հայտարարում է, թե ինչ էլ լիներ, էլի նույնն էր լինելու Արցախի ճակատագիրն, ու հայությունն Արցախը պահելու ոչ մի տարբերակ չուներ:

Բացարձակ կեղծիք է, որովհետև երեք տասնամյակ, քանի դեռ Փաշինյանը չէր դրվել ՀՀ ղեկավարի պաշտոնում, հայությունը կարողանում էր թե՛ պահել Արցախը, թե՛ զարգացնել այն, թե՛ ապահովել անվտանգությունը, իսկ Արցախն էլ, որպես առաջնագիծ, ապահովում էր ամբողջ Հայաստանի կայուն ու խաղաղ զարգացումը: Եթե Փաշինյանի ասածի գոնե 1 տոկոսը համապատասխաներ իրականությանը, ապա դրանից կհետևեր, որ գրեթե 30 տարի շարունակ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նման գերտերությունները զբաղված էին ոչ մի բանով, մինչդեռ ամենևին այդպես չէ: Ավելին, Փաշինյանը վկայակոչում է, օրինակ՝ «Մադրիդյան սկզբունքները», որոնցով, իբրև թե, Արցախի կարգավիճակի հարց, ըստ Փաշինյանի կեղծախոսության, չէր էլ դիտարկվում: Մինչդեռ նույն այդ «Մադրիդյան սկզբունքներում» նախ՝ ոչ միայն չկար, այլև չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում՝ Ադրբեջանի կազմում, ավելին՝ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է, այսպես ասած, «Մեղրիի տարբերակին», որ փաշինյանական կեղծիքաքարոզչության ու նրա սատելիտների սիրելի անհեթեթություններից է, ապա հանրահայտ են թե՛ երկրորդ նախագահ Քոչարյանի հերքող հայտարարություններն այդ «տարբերակի» վերաբերյալ երազախաբ հայտարարությունների հետ կապված, թե՛ բուն իրականությունն է իր հունով հերքել, որ նման բան չկա, անկախ նրանից, թե ում մտքով ինչ է անցել կամ ով ինչ հիմարության է ուզում հավատալ:

Առհասարակ, ՀՀ բոլոր նախկին նախագահները կամ նրանց ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հրապարակավ բացահայտել ու հերքել են Նիկոլ Փաշինյանի ստերը, նրա արտանետած կեղծիքները՝ կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված: Անժխտելի փաստը հետևյալն է. Տեր-Պետրոսյանը իրեն հաջորդած ղեկավարին թողել է ազատագրված Արցախ, ամբողջական ՀՀ, Ռոբերտ Քոչարյանը իրեն հաջորդող ղեկավարին թողել է ազատագրված և ամրացած, պաշտպանունակ Արցախ և պաշտպանունակ ու ամբողջական ՀՀ, Սերժ Սարգսյանը իրեն հաջորդողին թողել է ազատագրված, ամուր Արցախ, պաշտպանունակ և ամբողջական ՀՀ: Իսկ այ, հաջորդողը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդամենը 5 տարվա մեջ «հասել է» Արցախի հայաթափմանը, ՀՀ-ի սուվերեն տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրերի կորստի, պաշտպանունակության կտրուկ անկման, անվտանգության ապահովման ծայրահեղ ծանր վիճակի: Նա իրեն հաջորդողին, լավագույն դեպքում, թողնելու է բզկտված Հայաստան, կոտորածի ու բնաջնջման ռեալ սպառնալիքի տակ դրված Հայաստան, մի խոսքով՝ ավերակներ, թողնելու է «զրոյական կետ», թողնելու է ոչինչ: Միայն մեկ սևեռում նա ունի՝ չթողնել իշխանությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞րն է եղել Հակոբի մահվան պատճառը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ ղեկավարությանն Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու և Արցախի վերականգնման կոչ է արել Ռուսական զորքերը խափանել են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման փորձը Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան գործողություններով Ռեժիմը Հայաստանը տանում է մասնատման․ Արմեն Մանվելյան Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում Չեխիան դադարեցրել է ՌԴ քաղաքացիներին քաղաքացիություն տրամադրելը Կա 3 զոհ և 1 վիրավոր Նուբարաշենում բանկային քարտից գողություն կատարած 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Տերյանի հետ» խորագրով միջոցառումների շարք կլինիԿյանքից հեռացել է 15-ամյա Հակոբ Հակոբյանը Դպրոցներում գարնանային արձակուրդների ժամկետները Ադրբեջանը միտումնավոր սրում է ՌԴ հետ հարաբերությունները Փաշինյանի ամերիկյան այցի անփառունակ ավարտը Մեղրիի համայնքապետարանը՝ համայնքապետի խորհրդականի ինքնասպանության լուրերի մասին Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին «Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան, կադրից դուրս պատմությունները, հայտնի հյուրեն ու կարմիր գորգը ԶՊՄԿ-ն արձագանքում է վնասի մասին հարցմանը Սիրիան կպահպանի ռուսական ռազմաբազաները, եթե դա ձեռնտու լինի երկրին. ՊՆ Էստոնիայում վեց տարում արևային էներգիայի արտադրությունն աճել է 77 անգամ24 ժամ ջուր չի լինի Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների, արտադրական օբյեկտների և գույքի պաշտպանության համար. ԶՊՄԿ Վերջին օրերին Խրիմյան Հայրիկին ծաղրող Փաշինյանը իր մեկշաբաթյա այցը ԱՄՆ ամփոփում է դատարկությամ. Մենուա ՍողոմոնյանԵրևանում «BMW»-ն կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 3 տուժած Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել Շղթայական ավտովթար․ 150 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը․ «ՀայաՔվե» Կրեմլը հերքել է Պուտին-Թրամփ հանդիպմանը նախապատրաստվելու տեղեկությունները Բաքվի նպատակը 23 հայի մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է․ Աբրահամյան Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանել են, թե Սիրիայի որ բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը Գյումրիի վերջնամասում գտնվող տանն այրվել է գազի կաթսա Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից՝ Հայաստանի իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, ՀՀ-ի և հայության դեմ գործած հանցագործությունները․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ում տեղի է ունեցել Նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել «Իշխանն իմ լավագույն ընկերներից է, բաժանումից հետո մենք բեմում միասին խաղացել ենք». Անի Բայաթյանը՝ նախկին ամուսնու մասին Իրանում ՀՀ դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ Գազ չի լինի Հալիձորի ոլորաններում 40-ից ավելի մեքենաներ հայտնվել են ձնաբքի ու մերկասառույցի մեջ Փետրվարի 7-ին, 10-ին, 14-ին, 18-ին և 20-ին լույս չի լինի Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում Ոչ մեկը քաղաքացու բանկային գաղտնիքի մեջ ներխուժել չի կարող, որևէ պետական մարմին այդ իրավունքը չունի. Թունյան «Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված». Լուիզա Ներսիսյան Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ Երևանը և Թբիլիսին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայ գերիներին ճնշում են բանտում. Բաբայանը ուղերձը տվեց Թեկուզ ամբողջը հողին հավասարեցնեն՝ մեր ընտանիքը հետ է վերադառնալու․ Ստեփանակերտում ավերվել է ևս մեկ փողոց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության. տեսանյութ Դատարանը կալանավորել է ՌԴ և Լիտվայի Հանրապետության քաղաքացիներին, որոնք խուլիգանություն էին կատարել մետրոյում ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները