Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աբոս հրաշք էր, աստվածավախ, հավատքով լի, վրեժով լցված խենթ հայրենասեր». ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Հորադիզում և տուն «վերադարձել» յոթ ամիս անց․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աբրահամը միշտ տարբերվող է եղել թե՛ խելքով, թե՛ գաղափարով, մանկուց հայրենասիրությամբ, բոլորի հանդեպ հարգանքով ու սիրով էր, հոգատար: Ե՛վ աշխույժ էր, և՛ հանգիստ: Իր օրորոցայինը «Տատրակի երգն» էր, միայն դրա հնչյունների տակ էր քնում: Երբեք իրեն հեքիաթներ չենք պատմել: Հայրիկը ներկայացնում էր մեր հայոց պատմությունը, հայրենիքի հերոսների մասին էր խոսում: Երկու տարեկան էր, երբ հարցնում էին, թե ինչ ես ուզում դառնալ, պատասխանում էր՝ գեներալ: Երբ մեծացավ, իր երազանքը էլի չփոխվեց, ամեն ինչ արեց, որ դիվանագետ գեներալ լինի: Ասում էր՝ խելքով, առանց զենքի ու կրակոցի կարող ենք հարցեր լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարիամը՝ Աբրահամի մայրիկը:

Դպրոցում հայոց պատմությունը, հայոց լեզուն սիրելի առարկաների շարքում էին: «Լեզուների հանդեպ հակում ուներ, թուրքերեն էր սովորել, ասում էր՝ թշնամուդ լեզուն պետք է լավ իմանաս: Հրաշալի պատմություն գիտեր, չէր բավարարվում դասագրքերով, իրական պատմությունն էր փորփրում: Ռազմագիտության, հետախուզության մասին գրքեր էր ընթերցում, ուսումնասիրում: Պատմությունն այնպես ուշադրությամբ ու խորությամբ էր ուսումնասիրում, որ Արցախում գեներալներից մեկն անգամ զարմացել է նրա այդ իմացության վրա, թե՝ այնպես գիտի Արցախի պատմությունը, որ անգամ ինքը, լինելով արցախցի, գուցե այդպես չգիտի: Իր զինվորներին, որոնք, ասենք, Ռուսաստանից էին գալիս ծառայելու, սովորեցնում էր հայոց պատմությունը, զրույցներ էին ունենում: Ասում էր՝ ամեն հայ պետք է իմանա պատմությունը, թե որտեղից է սերում հայը, սիրի իր հայրենիքն ու պաշտպանի այն: Տղաներից շատերն անգամ հայոց լեզվին լավ չէին տիրապետում, բայց մի քանի շաբաթվա ընթացքում պատմությունն անգիր էր սովորեցնում»: Չայկովկսու անվան երաժշտական դպրոցը «վոկալիստ» մասնագիտությամբ ավարտելուց հետո Աբրահամն ընդունվում է Եվրոպական համալսարանի «Դիվանագիտություն» բաժին:

«Իր համար կարևոր էր դիվանագետի կրթությունը, որը պետք է զուգահեռեր ռազմական գործի հետ: Ասում էր՝ դիվանագետ գեներալներ չունենք, մեզ դա պակասում է: 2016 թ.-ից «Զինվորական գործ» է սովորել ՈՄԱ-ի դպրոցում»: Աբրահամն ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ այնտեղ մնալով մեկ տարի. 2018 թ.-ին կամավոր, որպես սպա, մեկնել է ծառայության Մատաղիս: Ծառայել է որպես հրետանու հետախուզության պետ։ «Աբրահամն ընտրեց Մատաղիս-Թալիշ հատվածը, որովհետև դա Ղարաբաղի դարպասն էր: Իր սպայական համազգեստի գրպանում եղել է հին հայկական զինանշանը՝ խաչը կարծես հակառակ ձևով լինի: Դա արիության նշան է համարվում: Երբ փոքր էր, մանկության ընկերներին պատմում էր, որ մեր գերբի վրա այդ նշանն է եղել, և դա համարվում է արիության նշան: Ընկերներն անգամ ծիծաղել են, բայց հետո Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեսել են այդ նույն նշանը ու Աբրահամի խոսքերը հիշել»: Մայրիկն ասում է՝ իր ծառայության ընթացքում որդին տարբերվել է, աչքի ընկել, անգամ, ընկերների խոսքով, լեգենդ է եղել:

«Աբոս շատ դժվար ծառայություն է ունեցել, բայց նաև, զինվորների խոսքերով, իրենց համար ընկեր-եղբայր էր: Զինվորն իր համար շատ թանկ էր: Իր աշխատավարձով անհրաժեշտ ամեն ինչ ձեռք էր բերում, հոգ էր տանում բոլորի մասին: Աբոս հետախույզ էր, պատերազմից առաջ զեկուցում է՝ 30 հազար զորք է կուտակված, հաշվարկում է տեխնիկայով, զեկուցում է, որ թշնամին 300 դիտակետ ունի, իսկ մերը երեքն է, ներկայացնում է իր ուսումնասիրությունները Մատաղիսի պետին, որին հիմա դատում են: Աբոյիս ասում է՝ պանիկա չգցես: Տղաս արձագանքում է՝ մեր զինվորները չեն կարող այդ զինտեխնիկային դիմակայել, մեր երեխեքը պետք է պարտիզանական կռիվ տան: Իմ երեխեքը պատրաստ են, բացի դա, Մատաղիս-Թալիշ դիրքն այնպիսին է, որ կարող ենք դիմակայել: Այդ օրերին նաև իր հերթապահության ժամանակ թուրք է բռնում, դրա համար գրավոր նկատողություն է ստանում: Ինձ անընդհատ ասում էր՝ «մա՛մ, ծախված կռիվ է լինելու, հողերը տալու են, ես մինչև վերջ իմ զինվորի կողքին եմ լինելու, հնարավոր է՝ իմ նման տղաները մի բան փոխեն, որովհետև թուրքը մինչև Երևան է գալու, պետք է դա կանխենք: Մա՛մ, գիտակցում եմ, որ վերջին անգամ եմ գնալու»:

Այս բոլոր զրույցները նախքան պատերազմն էին, ես էլ միշտ ասում էի՝ տեսնես այս ի՞նչ է ասում ինձ: Արդեն մարտադաշտ մեկնելուց էլ ասաց. «Վերջին անգամ եմ գնում, ուժեղ կլինես, չլացես, իմացիր, որ հերոս ունես»: Հայրիկին չասաց, որ գնում է, որովհետև գիտեր, որ իր հետևից կմեկնի Արցախ»: Պատերազմից 15 օր առաջ զորացրված Աբրահամը պատերազմի լուրը լսելուն պես ուղևորվում է Արցախ, այլ կերպ չէր կարող: «Սեպտեմբերի 27-ին ուզում էր ՈՄԱ-ի հետ մեկնել, բայց իմացավ, որ մեկ օր ուշ են գնալու, չսպասեց: Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում էր: Իրեն վեց ամիս տանելու իրավունք չունեին, բայց Աբոս ասում է, որ «ուչոտի» չի կանգնել և համարվում է Արցախի սպա, և իրեն չտանել չեն կարող: Նստում է «գրադի» մեքենան ու մեկնում: Սկզբում՝ Ստեփանակերտ, հետո՝ Ջրական ու Հորադիզ: Ջրականում կազմավորում են 6-7 հոգանոց հետախուզական խմբեր: Իր խմբի ղեկավարը Աբոս է լինում, իր հետ լինում է Ջրականի բուժակը, կամավորներ, Արայիկը՝ իր օգնականը: Աբրահամն իր խմբի հետ պիտի պայթեցներ Արա լեռան մոտ գտնվող՝ արդեն գրավված ադրբեջանական հենակետը։

Նահանջի ժամանակ, իմանալով, որ իրենց դրոններով հետևում են, զանգում է իր երաժիշտ ընկերոջը, հրաժեշտ տալիս, ասում, որ մի քանի ժամից էլ չի լինի՝ «չեմ ափսոսում իմ կյանքը հայրենիքիս համար զոհելուց, միայն սարսափում եմ, թե ինձանից հետո ինչ կլինի զինվորներիս հետ»։ Աբրահամը միայնակ է գնում հանձնարարությունը կատարելու, չի ցանկանում վտանգել իր զինվորների կյանքը: Նրանց հանձնարարում է պայթյունի ձայնը լսելուն պես կրակ բաց թողնել։ «Երբ տղաս փորձում է «լիմոնկան քաշել», թշնամին ականանետը գցում է, և նա զոհվում է: Իր զինվորներն էլ ձեռնամարտի են բռնվում թշնամու հետ ու դաժանաբար զոհվում ժամեր անց»։ 44-օրյա պատերազմի ժամանակ Աբրահամը կարողացել է անցնել մեր կողմից լքված դիրքեր, որոնք արդեն գտնվում էին հակառակորդի հսկողության տակ, ոչնչացնել կարևոր փաստաթղթեր ու բերել զենք, զինամթերք։ Իրենց խումբը 117 վիրավոր է փրկել: «Փրկված տղաներից մեկը պատմում է, որ Աբրահամս իրեն ասել է՝ մեզանից երկար ես ապրելու, ապե՛ր»: Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 2-ի լույս 3-ի առավոտյան Հորադիզում, տուն «վերադարձել» յոթ ամիս անց: Մայրիկի խոսքով, թշնամին որդու մարմինը տարել է, քանի որ նա զոհվել է գրավված տարածքում:

«Անգամ ԴՆԹ են արել, հետո պարզելով, որ իրենց զինվորը չէ, սև տոպրակով բերել ու թաղել են: Այնտեղից հանել են ու փոխանակում կատարել»: Տիկին Մարիամի խոսքով, որդին խենթ հայրենասեր էր, իր հայրենիքին նվիրված՝ «մեր օրերի խենթը», վրեժով լցված, կորսված հայրենիքը վերադարձնելու մեծագույն ցանկությամբ: «Աբրահամն ասում է՝ իմ երազանքը հայրենիքի սահմաններում արդարադատության հաստատումն է, արդարադատություն՝ իսկական արդարադատություն, որը տարածվում է բոլորի վրա։ Արդարությունը կդատի բոլորին, և ամեն մեկը կստանա արդարադատության իրեն հասանելի չափաբաժինը»: Աբոյի զոհվելուց հետո մայրիկի համար շարժիչ ուժը դարձավ վրեժը: «Երկրորդը՝ տղայիս անունը վառ պահելն ու նրա սխրանքներն այս սերնդին հասցնելը, պետք է հայրենասեր սերունդ ունենանք, որ չկորցնենք հայրենիքը, որի համար իմ տղան իր արյունն է թափել: Աբոս հրաշք էր, աստվածավախ էր, հավատքով լի: Հիմա նույն կերպ նաև դստերս աղջկան եմ դաստիարակում, սպասում է, թե երբ է մեծանալու, քեռու երգն էլ երգելով՝ ասում է՝ քո կիսատ գործը ինձ ես թողել»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության» և «Մայրական գթության», Հայաստանի Հանրապետության կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին