Ереван, 17.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Աբոս հրաշք էր, աստվածավախ, հավատքով լի, վրեժով լցված խենթ հայրենասեր». ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Հորադիզում և տուն «վերադարձել» յոթ ամիս անց․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աբրահամը միշտ տարբերվող է եղել թե՛ խելքով, թե՛ գաղափարով, մանկուց հայրենասիրությամբ, բոլորի հանդեպ հարգանքով ու սիրով էր, հոգատար: Ե՛վ աշխույժ էր, և՛ հանգիստ: Իր օրորոցայինը «Տատրակի երգն» էր, միայն դրա հնչյունների տակ էր քնում: Երբեք իրեն հեքիաթներ չենք պատմել: Հայրիկը ներկայացնում էր մեր հայոց պատմությունը, հայրենիքի հերոսների մասին էր խոսում: Երկու տարեկան էր, երբ հարցնում էին, թե ինչ ես ուզում դառնալ, պատասխանում էր՝ գեներալ: Երբ մեծացավ, իր երազանքը էլի չփոխվեց, ամեն ինչ արեց, որ դիվանագետ գեներալ լինի: Ասում էր՝ խելքով, առանց զենքի ու կրակոցի կարող ենք հարցեր լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարիամը՝ Աբրահամի մայրիկը:

Դպրոցում հայոց պատմությունը, հայոց լեզուն սիրելի առարկաների շարքում էին: «Լեզուների հանդեպ հակում ուներ, թուրքերեն էր սովորել, ասում էր՝ թշնամուդ լեզուն պետք է լավ իմանաս: Հրաշալի պատմություն գիտեր, չէր բավարարվում դասագրքերով, իրական պատմությունն էր փորփրում: Ռազմագիտության, հետախուզության մասին գրքեր էր ընթերցում, ուսումնասիրում: Պատմությունն այնպես ուշադրությամբ ու խորությամբ էր ուսումնասիրում, որ Արցախում գեներալներից մեկն անգամ զարմացել է նրա այդ իմացության վրա, թե՝ այնպես գիտի Արցախի պատմությունը, որ անգամ ինքը, լինելով արցախցի, գուցե այդպես չգիտի: Իր զինվորներին, որոնք, ասենք, Ռուսաստանից էին գալիս ծառայելու, սովորեցնում էր հայոց պատմությունը, զրույցներ էին ունենում: Ասում էր՝ ամեն հայ պետք է իմանա պատմությունը, թե որտեղից է սերում հայը, սիրի իր հայրենիքն ու պաշտպանի այն: Տղաներից շատերն անգամ հայոց լեզվին լավ չէին տիրապետում, բայց մի քանի շաբաթվա ընթացքում պատմությունն անգիր էր սովորեցնում»: Չայկովկսու անվան երաժշտական դպրոցը «վոկալիստ» մասնագիտությամբ ավարտելուց հետո Աբրահամն ընդունվում է Եվրոպական համալսարանի «Դիվանագիտություն» բաժին:

«Իր համար կարևոր էր դիվանագետի կրթությունը, որը պետք է զուգահեռեր ռազմական գործի հետ: Ասում էր՝ դիվանագետ գեներալներ չունենք, մեզ դա պակասում է: 2016 թ.-ից «Զինվորական գործ» է սովորել ՈՄԱ-ի դպրոցում»: Աբրահամն ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ այնտեղ մնալով մեկ տարի. 2018 թ.-ին կամավոր, որպես սպա, մեկնել է ծառայության Մատաղիս: Ծառայել է որպես հրետանու հետախուզության պետ։ «Աբրահամն ընտրեց Մատաղիս-Թալիշ հատվածը, որովհետև դա Ղարաբաղի դարպասն էր: Իր սպայական համազգեստի գրպանում եղել է հին հայկական զինանշանը՝ խաչը կարծես հակառակ ձևով լինի: Դա արիության նշան է համարվում: Երբ փոքր էր, մանկության ընկերներին պատմում էր, որ մեր գերբի վրա այդ նշանն է եղել, և դա համարվում է արիության նշան: Ընկերներն անգամ ծիծաղել են, բայց հետո Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեսել են այդ նույն նշանը ու Աբրահամի խոսքերը հիշել»: Մայրիկն ասում է՝ իր ծառայության ընթացքում որդին տարբերվել է, աչքի ընկել, անգամ, ընկերների խոսքով, լեգենդ է եղել:

«Աբոս շատ դժվար ծառայություն է ունեցել, բայց նաև, զինվորների խոսքերով, իրենց համար ընկեր-եղբայր էր: Զինվորն իր համար շատ թանկ էր: Իր աշխատավարձով անհրաժեշտ ամեն ինչ ձեռք էր բերում, հոգ էր տանում բոլորի մասին: Աբոս հետախույզ էր, պատերազմից առաջ զեկուցում է՝ 30 հազար զորք է կուտակված, հաշվարկում է տեխնիկայով, զեկուցում է, որ թշնամին 300 դիտակետ ունի, իսկ մերը երեքն է, ներկայացնում է իր ուսումնասիրությունները Մատաղիսի պետին, որին հիմա դատում են: Աբոյիս ասում է՝ պանիկա չգցես: Տղաս արձագանքում է՝ մեր զինվորները չեն կարող այդ զինտեխնիկային դիմակայել, մեր երեխեքը պետք է պարտիզանական կռիվ տան: Իմ երեխեքը պատրաստ են, բացի դա, Մատաղիս-Թալիշ դիրքն այնպիսին է, որ կարող ենք դիմակայել: Այդ օրերին նաև իր հերթապահության ժամանակ թուրք է բռնում, դրա համար գրավոր նկատողություն է ստանում: Ինձ անընդհատ ասում էր՝ «մա՛մ, ծախված կռիվ է լինելու, հողերը տալու են, ես մինչև վերջ իմ զինվորի կողքին եմ լինելու, հնարավոր է՝ իմ նման տղաները մի բան փոխեն, որովհետև թուրքը մինչև Երևան է գալու, պետք է դա կանխենք: Մա՛մ, գիտակցում եմ, որ վերջին անգամ եմ գնալու»:

Այս բոլոր զրույցները նախքան պատերազմն էին, ես էլ միշտ ասում էի՝ տեսնես այս ի՞նչ է ասում ինձ: Արդեն մարտադաշտ մեկնելուց էլ ասաց. «Վերջին անգամ եմ գնում, ուժեղ կլինես, չլացես, իմացիր, որ հերոս ունես»: Հայրիկին չասաց, որ գնում է, որովհետև գիտեր, որ իր հետևից կմեկնի Արցախ»: Պատերազմից 15 օր առաջ զորացրված Աբրահամը պատերազմի լուրը լսելուն պես ուղևորվում է Արցախ, այլ կերպ չէր կարող: «Սեպտեմբերի 27-ին ուզում էր ՈՄԱ-ի հետ մեկնել, բայց իմացավ, որ մեկ օր ուշ են գնալու, չսպասեց: Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում էր: Իրեն վեց ամիս տանելու իրավունք չունեին, բայց Աբոս ասում է, որ «ուչոտի» չի կանգնել և համարվում է Արցախի սպա, և իրեն չտանել չեն կարող: Նստում է «գրադի» մեքենան ու մեկնում: Սկզբում՝ Ստեփանակերտ, հետո՝ Ջրական ու Հորադիզ: Ջրականում կազմավորում են 6-7 հոգանոց հետախուզական խմբեր: Իր խմբի ղեկավարը Աբոս է լինում, իր հետ լինում է Ջրականի բուժակը, կամավորներ, Արայիկը՝ իր օգնականը: Աբրահամն իր խմբի հետ պիտի պայթեցներ Արա լեռան մոտ գտնվող՝ արդեն գրավված ադրբեջանական հենակետը։

Նահանջի ժամանակ, իմանալով, որ իրենց դրոններով հետևում են, զանգում է իր երաժիշտ ընկերոջը, հրաժեշտ տալիս, ասում, որ մի քանի ժամից էլ չի լինի՝ «չեմ ափսոսում իմ կյանքը հայրենիքիս համար զոհելուց, միայն սարսափում եմ, թե ինձանից հետո ինչ կլինի զինվորներիս հետ»։ Աբրահամը միայնակ է գնում հանձնարարությունը կատարելու, չի ցանկանում վտանգել իր զինվորների կյանքը: Նրանց հանձնարարում է պայթյունի ձայնը լսելուն պես կրակ բաց թողնել։ «Երբ տղաս փորձում է «լիմոնկան քաշել», թշնամին ականանետը գցում է, և նա զոհվում է: Իր զինվորներն էլ ձեռնամարտի են բռնվում թշնամու հետ ու դաժանաբար զոհվում ժամեր անց»։ 44-օրյա պատերազմի ժամանակ Աբրահամը կարողացել է անցնել մեր կողմից լքված դիրքեր, որոնք արդեն գտնվում էին հակառակորդի հսկողության տակ, ոչնչացնել կարևոր փաստաթղթեր ու բերել զենք, զինամթերք։ Իրենց խումբը 117 վիրավոր է փրկել: «Փրկված տղաներից մեկը պատմում է, որ Աբրահամս իրեն ասել է՝ մեզանից երկար ես ապրելու, ապե՛ր»: Աբրահամը զոհվել է հոկտեմբերի 2-ի լույս 3-ի առավոտյան Հորադիզում, տուն «վերադարձել» յոթ ամիս անց: Մայրիկի խոսքով, թշնամին որդու մարմինը տարել է, քանի որ նա զոհվել է գրավված տարածքում:

«Անգամ ԴՆԹ են արել, հետո պարզելով, որ իրենց զինվորը չէ, սև տոպրակով բերել ու թաղել են: Այնտեղից հանել են ու փոխանակում կատարել»: Տիկին Մարիամի խոսքով, որդին խենթ հայրենասեր էր, իր հայրենիքին նվիրված՝ «մեր օրերի խենթը», վրեժով լցված, կորսված հայրենիքը վերադարձնելու մեծագույն ցանկությամբ: «Աբրահամն ասում է՝ իմ երազանքը հայրենիքի սահմաններում արդարադատության հաստատումն է, արդարադատություն՝ իսկական արդարադատություն, որը տարածվում է բոլորի վրա։ Արդարությունը կդատի բոլորին, և ամեն մեկը կստանա արդարադատության իրեն հասանելի չափաբաժինը»: Աբոյի զոհվելուց հետո մայրիկի համար շարժիչ ուժը դարձավ վրեժը: «Երկրորդը՝ տղայիս անունը վառ պահելն ու նրա սխրանքներն այս սերնդին հասցնելը, պետք է հայրենասեր սերունդ ունենանք, որ չկորցնենք հայրենիքը, որի համար իմ տղան իր արյունն է թափել: Աբոս հրաշք էր, աստվածավախ էր, հավատքով լի: Հիմա նույն կերպ նաև դստերս աղջկան եմ դաստիարակում, սպասում է, թե երբ է մեծանալու, քեռու երգն էլ երգելով՝ ասում է՝ քո կիսատ գործը ինձ ես թողել»:

Հ. Գ. - Ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության» և «Մայրական գթության», Հայաստանի Հանրապետության կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Первый звонок для Мгера ГригорянаФилиал Амио Банка "Арташисян" вновь открытУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц Начальник полиции Тавуша ведет переговоры с жителями села Киранц: он уговаривает их открыть дорогу Экономист: Валютный рынок достаточно чувствителен к политическим процессам В Армении срок погашения кредита на закупку винограда продлен на один год Цены на нефть выросли Штаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатов Трамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в Киеве Нетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи США Израиль допускает проведение операции в Рафахе без поддержки США Опасения Никола Пашиняна больше невозможно скрытьАлма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуОтныне у мобильного банкинга AMIO появится новая возможностьВ Мексике обнаружили статую из вулканического камня, которая использовалась древними майя во время ритуалов В Татарстане закрыли аэропорты из-за атаки беспилотников ЕБРР предоставил Армении кредит в размере 236 млн. евро на строительство дороги коридора «Север – Юг» Армения и Франция расширяют сотрудничество в сфере гражданской авиации Brent подорожала до $82,89 за баррель СМИ пишут об отмене Зеленским визитов в Испанию и Португалию из-за ситуации на фронте Эвакуация из Харькова не планируется — мэр города Терехов Разъяснение: В связи с чем произошли кадровые переназначения в Министерстве обороны Армении? Захарова: Контакты в Алматы идут в русле комплекса трехсторонних договоренностей лидеров РФ, Армении и Азербайджана Министр: Академгородок в Армении будет рассчитан на 50 тысяч человек Разъяснение: Почему уволили директора Гематологического центра имени профессора Йоляна? Архиепископ Баграт Галстанян и его сторонники собираются у здания Оперного театра Армении В центр Еревана стягивается большое число полицейских Президент Грузии намерена стать лидером проевропейского фронта на предстоящих выборах ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 15 МАЯ СНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииСила Одного Драма подводит итоги двухлетней программы совместно с фондом Teach for ArmeniaВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефонаХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседями