Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախի իշխանությունները չանցան քննությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Արցախի հայաթափումից հետո առանցքային և ամենակարևոր հարցերից մեկն Արցախի պետական ինստիտուտները պահպանելու, ինչպես նաև Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու խոսույթն էր, որը բավական լուրջ քննարկումներ էր հարուցել հայկական քաղաքական դաշտում։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայաստանի գործող վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է թե՛ Արցախի պետական ինստիտուտները չպահպանելու և թե՛ Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու համար։

Վերջին օրերին հատկապես սրվել էին այդ լուրերը։ Մի շարք արցախցի գործիչներ, որոնք սերտ առնչություններ ունեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, հայտարարել էին սեպտեմբերի վերջին Արցախի պետական ինստիտուտները լուծարելու մասին հրամանագիրը չեղարկելու նոր հրամանագիրքը։

Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը երեկ հայտարարել է, թե Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի։ Ըստ Գրիգորյանի՝ դրա համար հիմք է հանդիսանում Շահրամանյանի՝ հոկտեմբերի 19-ի հրամանգիրը, համաձայն որի Արցախի պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել հասասրակական հիմունքներով։ Շահրամանյանի այդ հրամանագրով հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները Ստեփանակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել, առանց վարձատրության։

Ինքը՝ Շահրամանյանն էլ, նախօրեին Արցախի պետական մարմինների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր, թե իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որը նախատեսում է լուծարել պետական ինստիտուտները։

Տեղեկությունը տարածելուց հետո, «Քաղաքացիական պայմանագիրը» իսկական արշավ սկսեց Արցախի իշխանությունների դեմ։ Մի քանի պատգամավորներ, այդ թվում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը և այլոք, հրապարակային սկսեցին քննադատել Արցախի իշխանություններին՝ ընդհուպ մեղադրելով Արցախը հանձնելու, այժմ էլ Հայաստանի Հանրապետության դեմ աշխատելու համար։ Չափազանց կոշտ այդ հարձակումից հետո Արցախի իշխանությունները ստիպված էին ընկրկել, իսկ Շահրամանյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ստիպված էր պարզաբանում տալ, թե իր հարցազրույցը եղել է իր անձնական մեկնաբանությունը, որը չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։ Գրիգորյանը նաև նշել էր, որ այլևս չի հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդականը։ Ըստ էության ՔՊ-ին հաջողվեց ճնշման միջոցով պարտադրել Արցախի իշխանություններին հետ կանգնելու չափազանց կարևոր նախաձեռնությունից, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական «հաղթանակը» տարավ իր թուրք–ադրբեջանական հանձնարարությունները կատարելու գործում։

Աննա Մանուկյան

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից