Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսօր Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր:

Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս՝ Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին,  ով նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում է առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:

Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին՝ նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղանները սպասարկելու համար:

Ըստ Ս. Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Ս. Ստեփանոսը, «որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. 6:5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ:

Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Ս. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Ս. Պողոս առաքյալն էր, ով սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:

Ըստ ավանդության` Ս. Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, ովքեր Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած՝ Ս. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Ս. Սիոնում: 5-րդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ.Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում:

Ս. Ստեփանոս նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

Տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան