Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մամա, ձեր փաստաթղթերը իրար մոտ կպահես, հնարավոր է, պատերազմ լինի». 21-ամյա Վագիֆի վերջին զանգն էր...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականի արցախյան մեկօրյա պատերազմը 200-ից ավելի մարդու կյանք խլեց։ Դժոխային իրավիճակի մասին գիտեն միայն նրանք, ովքեր եղել են սահմանին, ովքեր Արցախը հայկական պահելու համար զոհասեղանին են դրել ամենաթանկը՝ սեփական կյանքը։ 

Նրանք, ովքեր փրկվել են հրաշքով, պատմում են, որ թշնամու մեծաքանակ զորքին ու զինամթերքին պատասխան հակահարված, այնուամենայնիվ, տվել են, բայց, պատերազմի ելքը՝ Արցախի անկումը, նախապես գծագրված էր, պարտությունը՝ կազմակերպված։ 

Զոհերի շարքում Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 21-ամյա Վագիֆ Սահակյանն է։ Մայրը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Վագիֆը Արցախի ՊԲ զորակոչվելուց որոշ ժամանակ անց՝ ծառայությունը շարունակել է պայմանագրային հիմունքերով: Մտահոգ, ինքնամփոփ ու անչափ բարի երիտասարդը բոլորի սիրելին էր։ 

«Ամենահաս տղա էր, գոհություն էր ստանում, երբ օգնում էր մարդկանց, իր ընկերներին, քչախոս էր ու ինքնուրույն։ Ես չեմ տեսել որևէ մեկին, ով այդքան շատ սիրեր կենդանիներին, ձի էր պահում ու ազատ ժամանակն անց էր կացնում ձիարշավով»,- կարոտը կոկորդում խեղդելով, որդու մասին ափսոսանքով է խոսում Սոնյա Ասրյանը։ 

Վագիֆ Սահակյանը ծնվել ու մեծացել է Վանք գյուղում։ Մայրն ասում է, որ այնքան համեստ, ինչ-որ տեղ ամաչկոտ ու ինքնուրույն է մեծացել, որ իր 7 քուր-եղբայրներից տարբերվել է իր տեսակով։ Զրույցի ընթացքում անընդհատ ու անընդմեջ տիկին Սոնյան կրկնում էր՝ «իմ բարի խոխաս (երեխաս)»։ 

Սեպտեմբերի 8-ին Վագիֆի հերթափոխի օրն էր, հերթականն ու վերջինը։ Մարտական հերթապահություն էր իրականացնում Վանքի լեռնային բարձունքներում՝ Նարեշտարում։ Հաճախ էր զանգում տնեցիներին, իմանալու նրանց որպիսությունը, տան երկրոդն էր, որպես եղբայր՝ ավագը, հոգատար էր բոլորի հանդեպ։ Քույրը՝ Մարուսյան եղբոր զոհվելուց հետո տեղը չի գտնում. «Այդքան նվիրված եղբայր շատերը կերազեին ունենալ։ Մեր լավ ապրուստի համար անում էր ամեն ինչ։ Այդքանով հանդերձ՝ քչախոս ու համեստ տղա էր Վագիֆը»։

Նախքան պատերազմը դիրքերից շատ էր զանգում, հերթականն անակնկալի էր բերել մորը։ ««Մամա, երեխաների ծննդյան վկայականները, ձեր փաստաթղթերը իրար մոտ կպահես, ուշադիր կլինեք, հնարավոր է պատերազմ լինի»։ Գիտեր տղաս, զգում էր։ Սեպտեմբերի 19-ին եղբորն է զանգել, էլի հարցրել մեզանից ու շարունակել մարտերը։ Դրանից հետո կապ հաստատել հնարավոր չէր։ Հետո ենք իմացել, որ նույն օրն էլ զոհվել է»,- պատմում է մայրը։ 

Վագիֆն իր մարտական ընկերների հետ սեպտեմբերի 19-ին տեղափոխվել է Չարեքտար։ Հետո են պատմել այդ ստորաբաժանման հերոսությունների, թշնամուն պատճառած բազմաթիվ կորուստների մասին։ 

Վագիֆին երկար փնտրելուց հետո, նրա աճյունը գտնվել է Երևանի դիահերձարանում։

Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ