Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անիծված պատերազմ, անիծյալ հրդեհ. որդուն հուղարկավորեցին Եռաբլուրում, հորից դեռ լուր չկա...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ինչ սպասումներ ունեինք, ինչ տեղի ունեցավ». MediaHub-ի զրուցակից Կարինե Բալայանը նախքան բռնի տեղահանումն ապրում էր Մարտունու շրջանի նախ՝ Ներքին Ճարտար, ապա, 2020-ից հետո, հայրենի Հերհեր գյուղում։ 

Նախկին զինվորական ամուսնու՝ Սևակի ու 3 զավակների հետ ապրում էին երջանիկ կյանքով, սեփական քրտինքով վաստակում տան եկամուտն ու լուծում բոլոր կարիքները։ Մեծ ապագա էին տեսնում երեխաների մեջ ու սպասում էին առաջնեկի՝ Էդվարդի զորացրմանը։ «Բայց պատերազմը տակնուվրա արեց ամեն ինչ ու փոխեց սպասումներս, Էդվարդից հետո կյանքը փոխել է իր գույները»,- ասում է Կարինեն։ 

Էդվարդ Սարգսյանը ժամկետային էր։ Մի քանի ամիս անց ծառայությունը շարունակել է պայմանագրային հիմունքներով։ 9 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց լայնամասշտաբ հարձակում։ 

«Էդոն մարտական հերթապահությունն իրականացնում էր Մարտակերտի շրջանի Նարեշտարի դիրքերում։ Հետախույզ դիպուկահար էր։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հրամանատարության կողմից մարտական առաջադրանք են ստանում։ 811 դիրքի թիկունքային մասում պետք է հատուկ գործողություն իրականացնեին, սակայն, գիշերը նա՝ իր մարտական ընկերների հետ բեկորային վիրավորում է ստանում»,- պատմում է մայրը։ 

Վիրավորում ստացած զինծառայողներին Վանքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, թշնամին խոցում է նաև շտապ օգնության մեքենան, ցավոք, բոլորը զոհվում են։ 

«Նրա մահվան լուրից կյանքը կանգ է առել։ Ես էլ, ամուսինս էլ թևաթափ ենք եղել։ Էդվարդիս կորցնելուց հետո միայն հասկացա, որ Աստված իսկապես հատընտիր մարդկանց է իր մոտ տանում։ Այնքան բարի սիրտ ուներ տղաս։ Երբ արձակուրդ էր եկել մի քանի օրով, բլոկադայի մեջ էինք, ինքն է ժամերով կանգնել հացի հերթում։ Երկար սպասելուց հետո, երբ հերթը հասավ իրեն, գնեց, իսկ վաճառողը հայտարարեց, որ հացը վերջացավ։ Էդվարդը շրջվել է, որ գնա, տեսել է շարքի վերջում մի կնոջ` երեխայի ձեռքից բռնած։ Մոտեցել է կնոջը, ձեռքի հացը տվել նրան` ասելով. «Մենք տանը մի քիչ հաց ունենք, կդիմանանք»»,- հիշում ու արտասվում է Կարինե Բալայանը։ 

Էդվարդի մարմինը դիրքերից իջեցնելուց հետո եկավ Սարգսյանների ընտանիքի՝ Արցախը հարկադրված լքելու օրը։ Կարինեի ամուսինը՝ Սևակ Սարգսյանը որոշել էր, ամեն գնով որդու աճյունը տեղափոխել Հայաստան, հուղարկավորել հերոսների կողքին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Էդվարդը հասավ Եռաբլուր, բայց Սևակը չհասցրեց մասնակցել անգամ որդու հուղարկավորությանը»։ 

Սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում էր նաև Սևակ Սարգսյանը, երբ տեղի ունեցավ պայթյունն ու հրդեհը։ Կարինեն ասում է, որ մինչ օրս ամուսնու մասին որևէ տեղեկություն չունեն, նա 21 անհայտների մեջ է, որոնց ինքնությունը դատաբժշկական փորձաքննության նույնականացմամբ չի հաստատվել։ 

Կարինեն կյանքի կրկնակի հարվածին այլևս չի դիմանում։ Նրան ապրեցնում են դուստրն ու կրտսեր որդին, որ ամեն օր հույս են տալիս, որ հայրը մի օր կվերադառնա...

Հունան Թադևոսյան

Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»