Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վանդակաճաղված, պարսպապատված, ոստիկանապատված. ստերի «մարգարիտների» ևս մեկ «փունջ». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ինչպես հայտնի է, զորացրվելու նախօրեին զինծառայող Բենիամին Մանուչարյանը դիրքերից տեղակայման վայր գնալիս բքի ժամանակ մնացել է ձյան տակ և մահացել: Ահավոր ողբերգություն, որքան էլ որ մեր հասարակության մի հատվածը, երկրում իշխող վարչակարգը անհաղորդ են դարձել նման ողբերգություններին: Իսկ կար ժամանակ, որ այսօրվա ռեժիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակում, հատկապես ոչ մարտական պայմաններում զինվորի զոհվելու, մահանալու ցանկացած դեպք դարձնում էր իր հիմնական ասելիքը: Եվ խոսքը նույնիսկ «նախկին» Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Դե, այն Փաշինյանի, որ «ընդդիմադիր էր աշխատում» և «ժողովրդական տրիբուն» էր համարվում: Արդեն վարչապետի պաշտոնում, 2018 թվականի մայիսի 12-ին իր նշանակած, իսկ հիմա բանտում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին սպայակազմին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ նշել է. «... Ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը:

Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն, և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզանից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է, և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որի կառավարման արդեն գրեթե 6 տարվա ընթացքում հայոց բանակում ամենից շատ զոհեր ու մահեր են արձանագրվել: Թե բա՝ «յուրաքանչյուր դեպք», թե բա՝ լրջորեն պիտի քննվի: Ինչքան որ կացարանում ուղիղ 1 տարի առաջ հրո ճարակ դարձած ու 15 զինվորի կյանք խլած դեպքը քննվեց: Այդ ողբերգական խայտառակությունից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա սիրելի Սուրեն Պապիկյանը ոչ միայն ուրախզվարթ կյանք են վայելում, այլև շարունակում են պաշտոնավարել:

Տարին նոր-նոր է սկսվել, բայց հայոց բանակում արդեն առնվազն 4 զոհ կա: Ու ոչ մեկը դրա համար պատասխան չի տվել: Երկրորդ սուտը, որ առանձնացրել ենք, Նիկոլ Փաշինյանի սիրելի թեմաներից է, ի լրումն՝ խիստ հատկանշական: Վարչապետ դառնալուց հետո, մասնավորապես 2018 թ. սեպտեմբերի 21-ին ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Պետք է բացենք Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ»: Սա ասել է այն Նիկոլ Փաշինյանը, որը վանդակաճաղել, պարսպապատել ու ոստիկանապատել է իր աշխատանքի ու կեցության հետ կապված հնարավոր բոլոր վայրերը: Զուտ արձանագրենք, որ ԱԺ դռներն ու պարիսպները այդպես էլ փակ մնացին:

Ավելին, 2022-ին ԱԺ դարպասները զոդվեցին, շրջակայքը ցույցերի ժամանակ «կահավորվել» էր լուսաձայնային նռնակներով, ԱԺ շենքի երևացող տեղերում էլ ցուցադրաբար նստեցվել էին դիպուկահարներ, իսկ Փաշինյանի քաղաքական մերձավորները չէին էլ թաքցնում, որ պատրաստ են հայ մարդկանց գնդակահարելու հրաման տալ: Երրորդը թեպետ բազմիցս հիշատակված, բայց խիստ հատկանշական սուտ է, իսկ Փաշինյանին իշխանության բերելու և 2018ին նրան ընտրողների համար՝ նաև «կուտ»: Փաշինյանը բազմիցս հայտարարել է ճանապարհային արագաչափերը և տեսախցիկները ընդհանրապես վերացնելու մասին: Իրականությունը, սակայն, այն է, որ ա) արագաչափերի և տեսախցիկների քանակն էապես ավելացավ, բ) տուգանքները պահպանվեցին:

«Հպարտ քաղաքացիները», սակայն, խիստ գոհ են, պետք է ենթադրել: Չորրորդը նույնպես հատկանշական սուտ է, որին մեր թերթը տարբեր հրապարակումներում անդրադարձել է: Փաշինյանն ու նրա թիմակիցները հաճախ են դիրքավորվում՝ որպես «շահումով խաղերի» դեմ պայքարողներ: Փաշինյանը խոստանում էր. «Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է էնպիսի քաղաքականություն տանենք, որ ոչ մեկն էլ չխրախուսենք: Էդ փողոցային թակարդները, որոնք են բուքմեյքերական գրասենյակները և այլն, պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով դրանց գործունեությունը սահմանափակվի, և, ի վերջո, դրանք ևս դուրս գան»: Իրականությունը բոլորովին այլ է. զուտ պաշտոնական թվեր՝ խաղադրույքների վիճակագրություն՝ ըստ տարիների. եթե 2017 թվականին խաղադրույքների տարեկան ընդհանուր ծավալը եղել է 138,5 միլիարդ դրամ, ապա 2022-ին այդ «ցուցանիշը» հասել է 5,3 տրիլիոն դրամի:

Այսինքն, Փաշինյանի կառավարման շրջանում ոչ միայն պետական պարտքն է բազմապատիկ աճել, այլև խաղամոլության աստիճանը: Իսկ փաշինյանական իշխանության իբր պայքարը այդ «ղումարբազության» դեմ ընդամենը պայքար էր լրատվամիջոցների դեմ՝ վերջիններիս եկամուտներին հարվածելու տեսքով, որը, սակայն, ոչ թե չպակասեցրեց այդ ոլորտի շրջանառությունը, այլ ավելի մեծացրեց, ինչի մասին, ի դեպ, զգուշացնում էինք դեռ այն ժամանակ, երբ չմտածված օրենքը շրջանառվում էր խորհրդարանում: Հինգերորդը, որ առանձնացրել ենք, ավելի շատ ցինիզմ է, քան ուղղակի սուտ: Փաշինյանը շատ է սիրում ներկայանալ կառուցողի, ավերից ու աղետից բացի, նաև ուրիշ ինչ-որ բան ստեղծողի գովազդային կերպարով: Մասնավորապես, նա արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը պետական միջոցներով զրոյից գյուղ է կառուցելու:

Ի դեպ, այդ գյուղը, որ Շիրակի մարզում է նախատեսված՝ Ջրաձոր անունով, չկա: Բայց ռեկլամը բոլ-բոլ է: Թեկուզ երկու գյուղ կառուցի: Բայց ո՞վ է դրա մասին հայտարարում: Նիկոլ Փաշինյա՛նը, որի կառավարման շրջանում Արցախի մի շարք քաղաքներ ու մի քանի հարյուր գյուղեր (ընդհանուր՝ 380 բնակավայր) անցել են թշնամուն: Փաշինյանը, որի կառավարման շրջանում ՀՀ մի շարք գյուղեր, այսպես ասած, «կիսվել» են ու տրվել թշնամուն, իսկ հարյուրավոր բնակավայրեր էլ հայտնվել են թշնամական ագրեսիայի ուղիղ սպառնալիքի տակ: Վեցերորդը այնքան բացահայտ սուտ է, որ մենք նույնիսկ չենք մեկնաբանի: Անհերքելի փաստ է, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը»: Սա ասել է Նիկոլ Փաշինյանը, որը բացեիբաց ուրացավ Արցախը, վտանգի տակ դրեց ու հանրագումարում դարձավ Արցախի հայաթափումն իրականացնող:

Նա ոչ թե Արցախյան ազատամարտի արդյունքները պաշտպանեց, այլ, իր ՔՊ-ով հանդերձ, զրոյացրեց, ոչնչացրեց այդ արդյունքները, իսկ դրանից հետո էլ հայտարարում է, թե Արցախի հարցում այլ տարբերակ ոչ մի դեպքում չէր կարող լինել, քան այն, ինչ ինքն արեց: Իսկ յոթերորդն ուղղակի «մարգարիտ» է, եթե ստախոսության մեջ կարող է նման բան լինել: Նիկոլ Փաշինյանը 2018 թ. հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետի պաշտոնակալման առիթով ունեցած ելույթում այսպիսի բան է ասել. «...Շատ կարևոր է մարդկանց չխաբելը: Մեր ամենակարևոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջև կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է...»: Անձնավորություն, որ 10 րոպեում 11 հատ սուտ է ասում, հետո չքմեղանում թե՝ «ես նման բա՞ն եմ ասել...», խոսում է մարդկանց չխաբելու մասին, որպես... իր գլխավորած իշխանության ամենակարևոր առաքելության: Սա ավելին է, քան պարզապես ցինիզմը, սա ծաղրաթաթախ ցինիզմ է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան