Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Շատ եմ զրուցում Խաչիկի հետ, պատկերացնում, թե ինչ-որ քայլ անելուց առաջ նա ինչ կմտածեր. չէր սիրում, որ մարդիկ չարանում էին». Խաչիկ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր ու չարաճճի: Սիրում էր գրականությունը, հումանիտար առարկաների հանդեպ մեծ հակում է ունեցել: Ազդվում էր մեր էպոսից, մեր մշակույթն իր համար յուրահատուկ տեղ ուներ, բայց, միևնույն ժամանակ, Խաչիկը համամարդկային կերպար էր: Սիրում էր նաև դիցաբանությունը: Գեղեցիկ ձեռագիր ուներ, կարող էր թռչնատառերի նման գրել: Ճկուն մտածելակերպով էր աչքի ընկնում, մի հարցի վերաբերյալ կարող էր մի քանի տեսակետ արտահայտել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Խաչիկի մայրիկը:

Ասելիքը շատ է, հույզերն՝ անսպառ, այսպիսին են տղաների մասին մեր զրույցները: Մայրիկն ընդգծում է՝ քննարկումների ու զրույցների ժամանակ Խաչիկն ասում էր, որ Աստված պատերազմներ չի ուզում, բայց եթե թշնամին ներխուժում է քո տուն, ի՞նչ է, պետք է ձեռքերդ ծալած նստես ու սպասես, թե ե՞րբ է գլխիդ խփելու: «Ոչ, եթե հարձակվում են քեզ վրա, առաջինը դու պետք է խփես, գլուխդ չկախես: Նաև յուրահատուկ մոտեցում ուներ հերոս կոչման վերաբերյալ: Միշտ շեշտում էր՝ ամեն մեկին հերոս չի կարելի ասել, բոլորին մի հավասարեցրեք իրար»: Տիկին Լուսինեն ասում է՝ չնայած որդին հակումներ ուներ հումանիտար առարկաների նկատմամբ, սակայն տարբեր պատճառներով ընդունվեց Պոլիտեխնիկի քոլեջ՝ ընտրելով ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունը:

«Սովորեց և ավարտեց: Կարծում էր նաև, որ մարդը պետք է նոր տեխնոլոգիաներով զբաղվի: Ասում էր՝ հիմա ինֆորմացիայի դար է, պետք է շատ ինֆորմացված լինես, ինչ էլ անելու լինես, ամեն ինչ պտտվելու է համակարգչի շուրջ: Մտածում էր նաև բիզնես ունենալու մասին, որ լեզուները և տնտեսագիտությունը պետք է կապեր իրար, այնքան մտքեր ուներ: Ասում էր՝ մարդը որքան շատ բան իմանա, այնքան մյուսներն իրենից կախված են լինելու: Մարդն այդ դեպքում լծակներ կունենա»: Խաչիկը զորակոչվել է պարտադիր զինծառայության 2022 թ.-ի հունվարի 19-ին: Ծառայում էր Կապանում՝ Կարմրաքարում գտնվող զորամասում: Տիկին Լուսինեն խոստովանում է՝ 44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, ուներ անհանգստություն, անգամ մտածում էր երկրից հեռանալու մասին, քանի որ, իր իսկ խոսքով, «մեր պայքարն արդյունք չէր տալիս, մեկ ստորագրությամբ հանձնում էին»:

«Առաջարկեցի Խաչիկին գնալ երկրից, պատասխանեց՝ ուշացել ես, «սխալ» ես դաստիարակել, ուշացած եկել ես ու սխալ բաներ ես ասում: Եթե ուզում ես, գնա, բայց ես չեմ գալու: Դա եղել է Խաչիկի վճռական խոսքը: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Խաչիկս արդեն նախազորակոչային էր, 18 տարեկան էր դառնում: Դասընկերները, ընկերները գնացին բանակ: Խաչիկը սովորում էր Պոլիտեխնիկի քոլեջում, բանակ չէին տանում: Պատերազմի օրերին անհանգիստ էր, ընկերներից մեկը վիրավոր էր, մյուսը զոհվել էր: «Իմ տարեկիցները զոհվում են, իսկ ես Երևանում նստած եմ»: Այս հարցն իրեն շատ էր տանջում, մարդ էր փնտրում, որ իրեն տանի Արցախ: Մի անգամ Խաչիկին «պահեցինք»՝ ասելով, որ եթե մեր տնից ինչ-որ մեկը գնա, հայրն է լինելու: Մի անգամ այդպես կանխեցինք: Բանգլադեշում ունենք Արամոյի ջոկատ, ընկերներով գնացել էին, ասել, որ ուզում են մեկնել ռազմի դաշտ: Արամոն ասել էր՝ այո, դուք պետք է գնաք, բայց ձեր ժամանակին: Այդ օրը շատ տխուր եկավ տուն, բայց դադարեցրեց այլևս ճանապարհների փնտրտուքը դեպի Արցախ: Իսկ երբ նոյեմբերի 9-ին «հանձնեցին», հիշում եմ իր բարկությունը, հուզմունքը: Հաճախ էինք միասին գնում Եռաբլուր, շրջում:

Զրուցում էինք, տղաների պատմություններն էի պատմում: Ու չեմ մոռանա իր աչքերի կրակը, սեղմված բռունցքերը, երբ ասաց՝ երանի մի հրաշքով Եռաբլուրի տղաները ոտքի կանգնեին, ու կգնայինք մինչև Արևմտյան Հայաստան: Հարցրեցի՝ դու քեզ ինչո՞ւ իրենց միացրեցիր: «Ինչի՞, կասկածո՞ւմ ես քո տղուն, իրենցից պակա՞ս մեկն եմ»»: Մայրիկն ասում է՝ ծառայության ամիսներին որդին դիրքեր էր բարձրանում: «Չէր սիրում խոսել ծառայության ընթացքից, պատմել, թե որտեղ է լինում՝ լիներ դա հեռախոսով, թե անգամ այն օրերին, երբ արձակուրդ էր գալիս: Այդ հարցում «չի կարելին» էր գործում: Ասում էր՝ մա՛մ, քեզ նման հարցերը չպետք է հետաքրքրեն, կարևորը՝ գիտես, որ ծառայում եմ, լավ եմ: Պատերազմն սկսվելուց ժամեր առաջ եմ խոսել Խաչիկի հետ, դադարեցրեց զրույցը՝ մա՛մ, պետք է դիրքը պահեմ, այլևս իրավունք չունեմ խոսելու»: Սեպտեմբերի 13-ը Խաչիկի զոհվելու օրն է: Մայրիկն ասում է՝ այդ օրը դադարել է բաբախել նրա սիրտը: Զոհվելու վայրը Սյունիքի մարզի Շիկահողի դիրքն է:

«Մինչև հիմա փնտրում եմ Խաչիկին, քանի որ իրեն վերջին հրաժեշտը չեմ կարողացել տալ»: Խաչիկի անունը եղել է անհետ կորածների ցուցակում և ոչ զոհվածների, այդ պատճառով ծնողները ԴՆԹ հետազոտություն չեն հանձնել: Բայց Խաչիկը եղել է այն 35 տղաներից մեկը, որոնք տուն «վերադարձան» օրեր անց: «Շարունակում էինք իրեն փնտրել, ժիր էր, աշխույժ, հույս ունեինք, որ իրեն չէր կարող որևէ վատ բան պատահած լինել: Խաչս ծանր տեխնիկայից է կրակել ու ընդառաջ գնացել ադրբեջանցիներին, թե ինչո՞ւ, այդ հարցի պատասխանը չունենք: Ավելի մոտ է տեղափոխվել, որ ավելի դիպուկ կրակի»: Խաչիկի ընտանիքը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի, տարբեր մարդիկ տարբեր պատմություններ են ներկայացնում, և ծնողները այդ բոլոր պատմությունների մեջ փորձում են գտնել ճշմարիտը, իրականությունը: Դա անելը բարդ է, քանի որ, տիկին Լուսինեի խոսքով, նաև պետական մակարդակով իրենց ոչինչ չի ասվում:

«Մի մասն ասում էր, որ Խաչիկը զոհվել է, մյուս մասը՝ որ վերևում վիրավոր է մնացել: Մեկ տարի անց իմացանք՝ ծանր վիրավորում է ունեցել, երբ ադրբեջանցիները վերցրել են իրենց դիրքը: Այդ ժամանակ են իրեն սպանել: Այդ մասին փաստում են դատաբժշկական փորձաքննության արդյունքները»: Քրեական գործի վարույթի շրջանակներում շարունակվում են քննել Խաչիկի զոհվելու հանգամանքները: Ընտանիքը հույս ունի քննության ավարտին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: «Արդեն մեկ տարի չորս ամիս է, ինչ Եռաբլուրում ենք բնակվում: Մեր օրը սկսվում և վերջանում է այնտեղ: Մի հերթապահություն էլ մենք ենք իրականացնում: Հետպատերազմյան աղետն ավելի սարսափելի է, քան պատերազմյանը»: Խաչիկը կրտսեր եղբայր ունի: «Երբ արձակուրդ էր եկել, մի միտք ասաց՝ ես ամեն ինչ անելու եմ, որ Էրիկը չծառայի: Անակնկալի եկա: Այնպես ստացվեց, որ Էրիկն օրենքով ազատվեց ծառայությունից»: Խուստուփը Խաչիկի սիրելի սարն էր:

«Զրույցների ընթացքում ասում էր՝ Սյունիք ոտք դնելուց ի՞նչ եք զգում: Չե՞ք զգում Նժդեհի շունչը, Նժդեհի, որը պաշտպանել է Սյունիքը: Հիմա շատ եմ զրուցում Խաչիկի հետ: Միշտ պատկերացնում եմ, թե ինչ-որ քայլ անելուց առաջ ինչ կմտածեր Խաչիկը: Չէր սիրում, որ մարդիկ չարանում էին, չար մարդ չէր սիրում: Բարկանում էր, երբ մեր ժողովրդին բան էին ասում, ասենք՝ «մեր հայերը լավը չեն»: Շեշտում էր՝ ժողովուրդը մեզանից է «սկսում», յուրաքանչյուրիցս, ամեն անգամ նման արտահայտություն անելիս պետք է մեր գործողություններին նայենք, եթե ամեն մեկս մեր ներսից լավը լինենք, փոխվենք, մեր երկիրն էլ լավը կլինի: Մեր երկիրը շատ լավն է, գուցե երբեմն մենք ինչ-որ հարցերում լավը չենք: Պիտի փոխվենք: Հիմա, երբ վերլուծում եմ Խաչիկիս մտքերը, մտածում եմ՝ այս ինչպե՞ս այդքան խտացված կյանք ապրեց: Խաչիկի էությունն էր այդպիսին»: Այս սերն է Խաչիկին ու հարյուրավոր տղաների առաջնորդել պատերազմների ծանրագույն օրերին: Այս անձնազոհության արդյունքը պետք է զարգացող ու հզոր հայրենիքը լինի, հակառակ դեպքում ինչպե՞ս ենք նայելու տղաների աչքերին:

Հ. Գ. - Խաչիկ Գրիգորյանը Հայաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն», իսկ զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան