Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նորություն չկա. հանձնաժողովը ստեղծված էր սոսկ մեկ նպատակով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հանդես է եկել հայտարարությամբ: Այդ հայտարարությանն անցնելուց առաջ պարզապես հիշեցինք, թե նա որքան ուրախ էր, որ արագորեն միացել է իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի «թավշյա» թիմին: Այն ժամանակ նա ամենևին չէր մտատանջվում այն հարցերից, որ միգուցե ինքը իդեալական «քավության նոխազ» է Նիկոլ Փաշինյանի համար, ինչպիսի դերում հայտնվել է հիմա, ի լրումն՝ բանտում: Իսկ մինչ Դավիթ Տոնոյանը բանտում է, Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ու նաև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հանրային» հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս ու...

Ու, որպես հետևանք, Դավիթ Տոնոյանը բանտից հայտարարություն է տարածում, որի մեջ մասնավորապես նշում է. «Քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն... 2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ «համապարփակ հարցին», արել է հայտարարություններ, որոնք հաստատել են 44օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտված իմ մտահոգությունները:

...Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով...»: Բայց ամենից հետաքրքիրը Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցային ելույթից Դավիթ Տոնոյանի արած հետևությունն է. «Հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները»:

Տե՛ս, է՜... Կամ՝ ինչպիսի՜ անակնկալ: Իսկ եթե լուրջ, ապա Դավիթ Տոնոյանն, իհարկե, ամեն ինչ ճիշտ է ասում, բայց այդ ամենը բացարձակ նորություն չէ: Իսկ ի՞նչ է, ինչ-որ ակնկալիքներ կային, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք նրա ամենից ջերմեռանդ ներկայացուցիչներից մեկի՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ինչ-որ հանձնաժողով, կոչվի այն «քննիչ», «վերաքննիչ», թե մեկ այլ կերպ, զբաղվելու էր իրականության և փաստերի վերհանմա՞մբ: Լո՞ւրջ: Ի սկզբանե էլ միայն ծայրահեղ միամիտ ու բացարձակ դյուրահավատ մարդը կհավատար, որ այդ «հանձնաժողովը» ստեղծվել է ինչ-որ այլ նպատակով: Քավ լիցի, ի շարս այլոց, մեր թերթն էլ բազմիցս նշել է, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած «քննիչ» հանձնաժողովը ստեղծվել է բացառապես կամ գլխավորապես այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանին «մաքրի» 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների համար մեղքից ու քաղաքական պատասխանատվությունից: Դա՛ է այդ «հանձնաժողովի» խնդիրը: Ու հենց դրանից ելնելով էին բանիմաց մարդիկ զգուշացնում, որ պետք չէ գնալ այդ հանձնաժողով, որ պետք չէ նման կանխակալ «կառույցի» հետ որևէ գործ ունենալ:

Նույնիսկ եթե դուք ներկայացնեիք ձեզ հայտնի ու հիմնավորված փաստեր, այդ հանձնաժողովն ամեն ինչ անելու էր դրանք խեղաթյուրելու, արված հայտարարությունները հօգուտ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մեկնաբանելու, իրականությունը նենգախեղելու համար: Սա է: Ուրիշ բան չկար: Ու դեռ լավ է, որ Դավիթ Տոնոյանն էլ վերջապես հանգել է անխուսափելի հետևության: Ճիշտ է, հանգել է դրան մի քանի տարի «թավշյա» պաշտպանության նախարար լինելուց, պատերազմական աղետի «քավության նոխազ» դառնալուց և բանտում հայտնվելուց հետո: Մյուս կողմից՝ լավ է, որ Դավիթ Տոնոյանն իր տարածած հայտարարությամբ, ինչպես նշել է, ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրում օրենքի՝ վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա: Հիմա «ինտրիգ» է առաջանում. Փաշինյանի գլխավոր դատախազը ծպտուն կհանի՞ յուրային Անդրանիկ Քոչարյանին վերագրվող խախտման առնչությամբ: Թե՞, ասենք, ինչպես ԲԴԽ-ն է ճգնում պաշտպանել կալանքի որոշումներ կայացնող դատավորներին, այնպես էլ գլխավոր դատախազն է նետվելու Անդրանիկ Քոչարյանին, իսկ մեծ հաշվով՝ իրեն նշանակած փաշինյանական իշխանությանը պաշտպանելու: Մենք գիտենք, մեծ մասը գիտի այդ հարցի պատասխանը, իսկ գուցե մենք սխալվո՞ւմ ենք: Տեսնենք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան