Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս չհայտնվել «կոտրած տաշտակի» առջև. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունից և, ընդհանրապես, անցյալի իրադարձություններից, եթե նույնիսկ դրանցից անցել են ընդամենը ամիսներ, դասեր քաղելու թեման միշտ մնում է ակտուալ։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և եթե դասեր չենք քաղում, անընդհատ նմանատիպ իրադարձությունների ենք բախվում։ Դրա համար կարևոր է հասկանալ ակնհայտ օրինաչափությունները։ Ու այսօր տեղի ունեցող գործընթացները խորքային առումով դիտարկելու դեպքում կարող ենք զուգահեռներ տանել Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Երբ Ադրբեջանը «բնապահպանական» քողի ներքո ձեռնամուխ եղավ Արցախի շրջափակմանը, տարբեր երկրների մայրաքաղաքներից հայտարարություններ էին հնչում՝ Բաքվին կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Իսկ արդարադատության միջազգային դատարանը անցած տարվա փետրվարի 22-ին որոշեց Ադրբեջանին պարտավորեցնել ապահովել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը։ Որոշ ժամանակ անց Հաագայի դատարանը վերահաստատեց իր որոշումը։

Ավելին՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ էլ հայտարարում էին, թե Արցախի հայաթափումն իրենց համար կարմիր գիծ է։ Օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ ընդգծում էր, թե Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Միջազգային այսպիսի մթնոլորտի ձևավորումը ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվում էր որպես մեծ դիվանագիտական հաղթանակ։ Թվում էր, թե Ադրբեջանը չի համարձակվի նոր ագրեսիա ձեռնարկել շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ։ Հանրության շրջանում էլ այնպիսի մտայնություն էր ձևավորվել, թե, ի վերջո, Ադրբեջանը ստիպված է լինելու տեղի տալ միջազգային ճնշմանը։

Բայց ժամանակը ցույց տվեց, որ միջազգային տարբեր շրջանակներից ընդամենը լոկ հայտարարություններ էին հնչում, որոնք չէին վերածվում համապատասխան գործողությունների։ Իսկ երբ Ադրբեջանը ագրեսիվ հարձակում գործեց ամիսներ շարունակ տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա, Լաչինի միջանցքը բացելու մասին կոչեր հնչեցնող միջազգային հանրությունը նույնիսկ մատը մատին չտվեց Բաքվի գործողությունները կանխելու և թույլ չտալու ուղղությամբ։ Միջազգային դերակատարների անգործության արդյունքում Բաքուն մարսեց ագրեսիան, իսկ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին այդպես էլ համարժեք գնահատական չտրվեց։ Հիմա արդեն Ադրբեջանի նախագահը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին և զինված ուժերին նախապատրաստում է Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի։

Փաստացի, ինչպես կանխատեսում են ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրյա փորձագետները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական նոր ներխուժումն ընդամենը ժամանակի հարց է։ Ու այս պայմաններում մարդիկ կան՝ հիմնականում իշխանությունների կողմնակիցները, որ լուրջ դեմքով վերլուծություններ են կատարում, թե միջազգային հանրությունը թույլ չի տա՝ Ադրբեջանը խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նման մոտեցումը հիմնավորվում է նրանով, թե մի շարք միջազգային դերակատարների կողմից պարբերաբար ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հայտարարություններ են հնչում։ Բունդեսթագից կոչ են անում ԵՄ-ին՝ ուշադրություն դարձնել Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին, ԵՄ-ն իր հերթին Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում։ Իսկ Ֆրանսիայի Սենատում էլ քննարկվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցության բանաձևը։

Բայց ամիսներ առաջ էլ Եվրոպայից ցույց էին տալիս, որ Լաչինի միջանցքի բացման հարցում նույնպիսի վճռականությամբ են տրամադրված։ Իսկ 2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը։ Մի՞թե այդպիսով հնարավոր եղավ կանխել Արցախում ողբերգական իրադարձությունները։ Միջազգային հավաստիացումներն, իհարկե, կարևոր են, սակայն դրանք հալած յուղի տեղ ընդունելով ու «արխային» ընկնելով՝ այս անգամ ևս կարող ենք կանգնել կոտրած տաշտակի առաջ։ Եթե միջազգային հանրության կողմից իսկապես մտադրություն կա Հայաստանին աջակցելու, ապա հիմա պետք է Ադրբեջանի նկատմամբ արդեն կոնկրետ կոշտ քայլեր ձեռնարկվեին, պատժամիջոցներ սահմանվեին, սակայն այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկվել։

Իսկ երբ միջազգային հանրությունը գործնականում ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա, Ալիևը ոչ միայն մերժում է միջնորդների ներկայությունը, այլև բանակցությունների փոխարեն օրակարգ է բերում Հայաստանին նոր կապիտուլ յացիա ստորագրել տալու պարտադրանքը։ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ եթե Ադրբեջանը չի համաձայնում 1970-ականների քարտեզին, ապա կարող են բանակցել, ասենք, 60-ականների քարտեզներով։ Իսկ Ադրբեջանն իրականում 1918 թվականի ինչ-որ «քարտեզ» է գտել ու դրանով է առաջնորդվում, որը հորինվել է Բաքվի կողմից՝ իր տարածքային հավակնությունները լեգիտիմացնելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքով