Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ ո՞ւմ էր ուղարկել որոշումը և ինչո՞ւ․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս առիթ ունեցանք անդրադառնալու իրավական այնպիսի արտառոցությանը, ինչպիսին էր ԲԴԽ տարածած հրապարակային «պարզաբանումը» առ այն, թե ինչու է Արմեն Աշոտյանի «գործով» դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրել ՀՀԿ փոխնախագահին պահել կալանքի տակ: Ընդգծել էինք, որ ԲԴԽ-ն իր այդ արտառոց պահվածքով ուղղակիորեն ապացուցեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է:

Արդեն երեկվա դատական նիստում Արմեն Աշոտյանը, ինչպես նաև նրա փաստաբանները դատավոր Վահե Դոլմազյանից ցանկանում էին ստանալ 1 (մեկ) պարզագույն հարցի պատասխան: Ուշադրությո՛ւն, հարցը. «Հարգարժան դատարան, այդ Դո՞ւք եք Ձեր կայացրած որոշումը տրամադրել դատական դեպարտամենտին, ԲԴԽ-ին: Այո՞, թե՞ ոչ»:

Դատավորի շուրթերից այդպես էլ հոդաբաշխ ու կոնկրետ պատասխան չհնչեց՝ ի՞նքն է որոշումը տրամադրել հիշյալ «պարզաբանիչ» կառույցին, թե՞ ոչ: Պատասխան կա, որ ոչինչ չի ասում: Բայց չպատասխան էլ կա, որ շա՜տ բան է ասում: Այստեղ «աղը», իսկ ավելի շուտ՝ «աղերը» հետևյալն են:

Առաջին. ինչպե՞ս է դատարանի որոշումը հայտնվել «պարզաբանիչ» ԲԴԽ տրամադրության տակ այն պարագայում, երբ պաշտպանական կողմին նույն այդ որոշումը տրամադրված չի եղել: Այստեղ գործ ունենք դատաիրավական տարրական էթիկայի խախտման հետ:

Երկրորդ «աղն» այն է, որ «պարզաբանողները» կատարել են անընդունելի մի բան, որի իրավասությունը չունեին, ըստ էության: Դա վկայում է այն մասին, որ այս ասպարեզում «բեսպրեդելը» մի այլ կարգի է ծաղկել, իսկ գործադիր իշխանության հրահանգներ կատարողները չեն էլ մտահոգվում, թե ինչպես, ինչ մեթոդներով են կատարում այդ հրահանգները:

Երրորդ. եթե դատավոր Դոլմազ յանն ինքն է իր որոշումը տրամադրել ԲԴԽ-ին, ըստ որում, նախքան այն դատավարական պաշտպանվող կողմին ներկայացնելը, ապա նա առնվազն պետք է ինքնաբացարկ հայտնի, քանզի այլևս չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ կամ անկողմնակալ:

Բայց է՛լ ավելի վատ տարբերակ կա: Հնարավոր է՝ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշումը «թխել» է ոչ թե տվյալ դատավորը, այլ այն մարմինը, որը այդ որոշումը ափալ-թափալ «պարզաբանում» էր, և «ուղարկել» դատավորին: Եթե այո, ապա դա ուղղակի խայտառակություն է, «բեսպրեդելից» էլ այն կողմ:

Եվ, ի՞նչ իմանաս, գուցե ամենից առաջ հենց ա՞յդ պատճառով էր, որ երեկ դատավորն այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց՝ առաջարկելով դիմել ԲԴԽ-ին: Դժվար է միարժեքորեն պնդել, թե ԲԴԽ-ն հատկապես ինչի էր ձգտում իր «պարզաբանմամբ», բայց ակնհայտ է, որ այդպիսով բացի այն, որ ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, նաև չափազանց անդուր խաղ խաղաց «յուրային» դատավորի ու նրա հեղինակության գլխին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»