Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ Ադրբեջանի դեպքում եվրոպական «մտրակը» չի գործում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ 2020 թվականին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, միջնորդ երկրները լուռ հետևում էին իրադարձություններին այն դեպքում, երբ Արցախյան հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից մեկը վերաբերում էր ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությանը։ ԵՄ-ն ու Ֆրանսիան ի վիճակի չեղան կանգնեցնել պատերազմը։ Իսկ կարո՞ղ էին։ Միանշանակ կարող էին, եթե գործի դրվեին թեկուզ հենց տնտեսական լծակները։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի եկամուտների գերակշռող մասը գալիս է էներգակիրների վաճառքից։ Ու եթե Բաքուն զրկվեր եկամուտներից ու, հետևաբար, նաև դրա միջոցով նոր սպառազինություններ ձեռք բերելու հնարավորությունից, ապա կգար կառուցողական դաշտ։ Բայց ոչ միայն գործուն քայլեր չձեռնարկվեցին, այլև ԵՄ-ն պատերազմից հետո որոշ ուղղություններով անգամ խրախուսում էր Ադրբեջանին։ Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնատակ տված Ալիևը պատկառելի հյուր էր Եվրոպայում։

Փաստացի, ԵՄ-ի համար առաջնահերթ նշանակություն ձեռք բերեցին գազն ու նավթը, քան իր որդեգրած արժեքները։ Դրանով էր պայմանավորված, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում էր, թե Ադրբեջանն իրենց համար վստահելի գործընկեր է։ Ավելին, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին Եվրոպայից ուղղակի խնդրում էին, որ Ադրբեջանը կրկնակի ավելացնի գազի մատակարարումները դեպի Եվրոպա։ Ու հաշվի չէր առնվում նաև այն հանգամանքը, որ ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ կարող է ավելի թանկ գնով հայտնվել Եվրոպայում, ինչպես որ հիմա տեղի է ունենում։ Մարդու իրավունքների և ազատությունների «ջատագով» Եվրոպան համապատասխան գործողություններ չձեռնարկեց նաև այն դեպքում, երբ Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ էր պահում Արցախը՝ արցախահայությանը դատապարտելով սովի։

Նույն իրավիճակն ունեցանք նաև Արցախի բռնի հայաթափման դեպքում։ Այնինչ, ժողովրդական խոսքով ասած, Եվրոպայի «ձեռքը քարի տակ չէր»։ Եվրոպական համայնքը տիրապետում է հիմնական լծակներին, որոնք գործի դնելու դեպքում ռեալ հնարավորություն կար Ադրբեջանին սանձահարելու։ Մի քանի տնտեսական պատժամիջոցները բավական էին Ալիևի ռեժիմի վարքագծի վրա ազդելու համար։ Մամուլում բազմաթիվ սկանդալային հրապարակումներ են եղել այն մասին, թե ինչպես է լվացված փողերը Ալիևների ընտանիքը տեղափոխում Եվրոպա, մասնավորապես Լոնդոն։ Եվ Ալիևին հարված կլիներ այն, երբ իր և իր հետ փոխկապակցված անձանց միջոցները Եվրոպայում կալանքի տակ հայտնվեին։ Բայց Ադրբեջանի իրագործած միջազգային հանցագործություններն աչքաթող անելուց հետո հանկարծ Եվրոպան «արթնացել է քնից» և որոշել է մի փոքր նախաձեռնողականություն ցուցաբերել։ Այն էլ՝ պայմանավորված է նրանով, որ Ալիևը հրաժարվում է եվրոպական հարթակներում ԵՄ-ի միջնորդությամբ բանակցելուց ու տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վրա: Մյուս կողմից էլ՝ ԵԽԽՎ-ում ընդամենը մեկ տարով դադարեցնում են ադրբեջանական պատվիրակության գործունեությունը։ Այնպիսի տպավորություն է, որ Եվրոպայից սպասում են, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որից հետո միայն սկսեն մտածել, թե ինչ կոնկրետ քայլեր կարելի է ձեռնարկել կամ չձեռնարկել։ Այնինչ, ներկա փուլում կարելի է քայլեր նախաձեռնել նաև Հայաստանին աջակցելու միջոցով։ Ֆրանսիան որոշակի սպառազինություններ է մատակարարում Հայաստանին, բայց դրա էֆեկտիվությունն այնքան ցածր է, որ նույնիսկ Ուկրաինայում էին հրաժարվել դրանք ընդունել։ Եվ, օրինակ՝ ֆրանսիական արտադրության մի քանի «Բաստիոն» զրահամեքենաներով ուղղակի անհնար է ռազմավարական և մարտավարական փոփոխություն արձանագրել։

Եվրոպական երկրներն ինտենսիվորեն ստրատեգիական նշանակություն ունեցող սպառազինություններ են մատակարարում Ուկրաինային, իսկ ի՞նչն է խանգարում դա կատարել նաև Հայաստանի դեպքում, եթե Բրյուսելում ու Փարիզում իրոք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Վերջապես, եթե «զենքի գործոնը» լավագույն լուծումը չեն համարում Եվրոպայում, կարող են ուղղակի կանխել Ադրբեջանի նոր հարձակումը Հայաստանի վրա։ Ինչո՞ւ պատժամիջոցներ չեն սահմանում Ադրբեջանի նկատմամբ՝ մանավանդ երբ կան դրա համար բոլոր հիմքերը։ Հենց սա է ամբողջ խնդիրը։ Այլապես ստացվում է, որ եթե Եվրոպայից չեն կարողանում կանխել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումը, ապա հետագայում ևս չեն կարողանա կանգնեցնել ռազմական գործողությունները։ Այլ հարց է, որ այսպիսի քաղաքականության միջոցով նրանք ուղղակի իրենց շահերի համար թնդանոթի միս են դարձնում Հայաստանին։ Ուստի Հայաստանում ինչքան էլ դժգոհ լինեն Ռուսաստանից, պետք է գիտակցեն, որ Ռուսաստանից «խռովելն» ու բացառապես Եվրոպայի կողմ նայելը ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»