Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ի հայտ եկան կառավարվող խաղալիք ավտոմեքենաները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին կառավարվող խաղալիք մեքենաները հայտնվել են 1940-ականներին։ Նրանք ունեին շիկացման լարեր ունեցող մոմերով ներքին այրման շարժիչներ և շարժվում էին բացառապես շրջանաձև (լարով): Նման մոդելները համեմատաբար քիչ հնարավորություններ ունեին։ Դրանք ստեղծվել էին միայն էնտուզիաստների կողմից և չեն օգտագործվել կոմերցիոն նպատակներով։ Բայց միայն այդ լարային մեքենաները չէ, որ հայտնի էին. 1950-ականների սկզբին հայտնվեցին մոդելներ, որոնք քշվում էին կառուցված ուղու երկայնքով, այսինքն՝ ժամանակակից խաղալիք երկաթուղիների նման մի բան: Սկզբում դրանք հագեցած էին ներքին այրման շարժիչով, սակայն հետագայում սկսեցին հայտնվել էլեկտրական շարժիչներով մոդելներ։

Բայց այդպիսի մոդելները ևս անհնար է անվանել հեռակառավարվող, քանի որ նրանց լար էր միացված: 1950-ականներին սկսեցին հայտնվել իրական ռադիոհեռակառավարմամբ մեքենաների առաջին մոդելները: Բայց դրանք դեռ հեռու էին լիարժեք լինելուց, դիսկրետ էին, աշխատում էին միացում/անջատում սկզբունքով, կարող էին շարժվել միայն ուղիղ: Ավելի արդիականացված ռադիոկառավարմամբ մեքենաներ սկսեցին հայտնվել միայն անցյալ դարի 60-ականներին: Այն ժամանակ իտալական Elettronica Giocattoli ընկերությունը սկսեց իր հեռակառավարվող խաղալիք ավտոմեքենաների կոմերցիոն արտադրությունը։

Ճիշտ է, դրանք ևս սկզբից լարերով շարժվող մոդելներ էին: Ավելի ուշ իտալացիներին միացան այլ երկրներ։ Ռադիոկառավարվող մեքենաների զարգացման ոսկե դարաշրջանը սկսվել է 1970-ականների երկրորդ կեսին, երբ ճապոնացիները սկսեցին նոր դասի մեքենաների արտադրությունը: Հիմնականում դրանք իրական մեքենաների ճշգրիտ պատճեններն էին՝ 1/12 մասշտաբով: Ճապոնական ընկերությունների այդ մոդելներն սկսեցին հսկայական ժողովրդականություն վայելել ռադիոսիրողների շրջանում և զգալի ներդրում ունեցան այդ ոլորտի զարգացման գործում: Այն ժամանակ նման մեքենաների մրցույթները ակտիվորեն նկարահանվում էին և նույնիսկ ցուցադրվում հեռուստատեսությամբ, ինչը, անկասկած, նպաստեց դրանց արդյունաբերության զարգացմանը ոչ միայն պրոֆեսիոնալների, այլ նաև սիրողների շրջանում:

RC10 buggy մոդելը՝ առաջին ամենագնացի մոդելը, 1984 թվականին ներկայացվեց աշխարհին, և այն նախատեսված էր պրոֆեսիոնալ մրցումների մասնակցելու համար: Այն կառուցված էր բարձրորակ ալ յումինից, ուներ յուղային մեղմիչներ, կարգավորվող կախոց, գնդային առանցքակալներ, ցեխից պաշտպանված փոխանցման տուփ և բարձրորակ նեյլոնե կոմպոզիտային անվասկավառակներ։ Մոդելը ուներ նաև էլեկտրական շարժիչ։ Այդ մեքենան արագորեն մեծ ժողովրդականություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: Այդ մոդելները իրական ամենագնաց մեքենաների պատճեններ էին, որոնք նախատեսված էին անապատային մրցարշավների համար: Այդ ժամանակվանից ակտիվորեն սկսեց զարգանալ ինքնագնաց հնարավորություններով մոդելների արտադրությունը։ Հետագայում ռադիոկառավարվող մոդելների մշակման պատմությունը հիմնված էր արտադրող ընկերությունների միջև մրցակցության վրա:

Մեքենաների մասշտաբները գնալով փոքրանում էին։ Ամերիկյան և եվրոպական շուկաներում առաջատարը տարբեր ընկերություններ էին, ինչի արդյունքում Ամերիկայում և Եվրոպայում մոդելները շատ տարբեր էին: Բենզինային և էլեկտրական մոդելների գոյության ընթացքում (հիմնական դասերը) երկուսն էլ ենթարկվել են զգալի բարելավումների իրենց շարժիչներում: Էլեկտրական ուղղությամբ կարելի է դիտել խոզանակային շարժիչներից և նատրիումային մարտկոցներից հեռանալու միտումը, ինչպես նաև ավելի հզոր լիթիումական մարտկոցների ներդրումը: Դե, իսկ ներքին այրման շարժիչներում կար շարժիչի ծավալի աստիճանական, բայց անընդհատ աճ: Ժամանակակից աշխարհում արդեն դժվար է գտնել մոդել, որի շարժիչի ծավալը 0,12-0,15 խորանարդ դյույմ է. 0,360,4 խորանարդ դյույմ ծավալով մեքենաները գնալով ավելի տարածված են դառնում, և դա, հավանաբար, սահմանը չէ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի են վարժական հավաքների ժամկետները Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Փաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես ԻշխանյանԹիկնոցներ. այդքան պարզ ու այդքան բազմազան․ «Փաստ»IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքը․ «Փաստ»Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համարԵրևանի և Մոսկվայի հարաբերությունները պարզ չեն. ԼավրովԿյանքից հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Մառախուղ, գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն այս օրերին Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել Մեր խնդիրն է մինչև ընտրություններն ունենալ նոր Սահմանադրության տեքստ․ աշխատելու ենք այդ ուղղությամբ․ Գալյան (տեսանյութ) Կարևոր նորություն տուգանված վարորդների համար Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատորՀայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»Ավանեսյանը՝ հրաժարական տալու մասին Ջուր չի լինի որոշ հասցեներում․ որոնք են Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե Հովհաննիսյան«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանՀայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. սպասվում են տեղումներ Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀամբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Վան» Ուկրաինան կորցնում է հողը մարտադաշտում, քանի որ Թրամփի թիմը մղում է հրադադարի. CNN Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Պուտինը մտածում էր 3 օրում գրավել Կիևը, բայց ես էի Կիևի կենտրոնում, այլ ոչ թե նա. Բայդեն Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Երևանում 50-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կրիստալի նմանվող զանգվածով փաթեթներ Փարաքարի նախնական ընտրության արդյունքներով առաջատարը Լյուդվիգ Գյուլնազարյանն է Ալիեւի սպառնալիքներին Փաշինյանը որեւէ պատասխան չունի եւ զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով. Զուրաբյան