Yerevan, 17.February.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս ի հայտ եկան կառավարվող խաղալիք ավտոմեքենաները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին կառավարվող խաղալիք մեքենաները հայտնվել են 1940-ականներին։ Նրանք ունեին շիկացման լարեր ունեցող մոմերով ներքին այրման շարժիչներ և շարժվում էին բացառապես շրջանաձև (լարով): Նման մոդելները համեմատաբար քիչ հնարավորություններ ունեին։ Դրանք ստեղծվել էին միայն էնտուզիաստների կողմից և չեն օգտագործվել կոմերցիոն նպատակներով։ Բայց միայն այդ լարային մեքենաները չէ, որ հայտնի էին. 1950-ականների սկզբին հայտնվեցին մոդելներ, որոնք քշվում էին կառուցված ուղու երկայնքով, այսինքն՝ ժամանակակից խաղալիք երկաթուղիների նման մի բան: Սկզբում դրանք հագեցած էին ներքին այրման շարժիչով, սակայն հետագայում սկսեցին հայտնվել էլեկտրական շարժիչներով մոդելներ։

Բայց այդպիսի մոդելները ևս անհնար է անվանել հեռակառավարվող, քանի որ նրանց լար էր միացված: 1950-ականներին սկսեցին հայտնվել իրական ռադիոհեռակառավարմամբ մեքենաների առաջին մոդելները: Բայց դրանք դեռ հեռու էին լիարժեք լինելուց, դիսկրետ էին, աշխատում էին միացում/անջատում սկզբունքով, կարող էին շարժվել միայն ուղիղ: Ավելի արդիականացված ռադիոկառավարմամբ մեքենաներ սկսեցին հայտնվել միայն անցյալ դարի 60-ականներին: Այն ժամանակ իտալական Elettronica Giocattoli ընկերությունը սկսեց իր հեռակառավարվող խաղալիք ավտոմեքենաների կոմերցիոն արտադրությունը։

Ճիշտ է, դրանք ևս սկզբից լարերով շարժվող մոդելներ էին: Ավելի ուշ իտալացիներին միացան այլ երկրներ։ Ռադիոկառավարվող մեքենաների զարգացման ոսկե դարաշրջանը սկսվել է 1970-ականների երկրորդ կեսին, երբ ճապոնացիները սկսեցին նոր դասի մեքենաների արտադրությունը: Հիմնականում դրանք իրական մեքենաների ճշգրիտ պատճեններն էին՝ 1/12 մասշտաբով: Ճապոնական ընկերությունների այդ մոդելներն սկսեցին հսկայական ժողովրդականություն վայելել ռադիոսիրողների շրջանում և զգալի ներդրում ունեցան այդ ոլորտի զարգացման գործում: Այն ժամանակ նման մեքենաների մրցույթները ակտիվորեն նկարահանվում էին և նույնիսկ ցուցադրվում հեռուստատեսությամբ, ինչը, անկասկած, նպաստեց դրանց արդյունաբերության զարգացմանը ոչ միայն պրոֆեսիոնալների, այլ նաև սիրողների շրջանում:

RC10 buggy մոդելը՝ առաջին ամենագնացի մոդելը, 1984 թվականին ներկայացվեց աշխարհին, և այն նախատեսված էր պրոֆեսիոնալ մրցումների մասնակցելու համար: Այն կառուցված էր բարձրորակ ալ յումինից, ուներ յուղային մեղմիչներ, կարգավորվող կախոց, գնդային առանցքակալներ, ցեխից պաշտպանված փոխանցման տուփ և բարձրորակ նեյլոնե կոմպոզիտային անվասկավառակներ։ Մոդելը ուներ նաև էլեկտրական շարժիչ։ Այդ մեքենան արագորեն մեծ ժողովրդականություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: Այդ մոդելները իրական ամենագնաց մեքենաների պատճեններ էին, որոնք նախատեսված էին անապատային մրցարշավների համար: Այդ ժամանակվանից ակտիվորեն սկսեց զարգանալ ինքնագնաց հնարավորություններով մոդելների արտադրությունը։ Հետագայում ռադիոկառավարվող մոդելների մշակման պատմությունը հիմնված էր արտադրող ընկերությունների միջև մրցակցության վրա:

Մեքենաների մասշտաբները գնալով փոքրանում էին։ Ամերիկյան և եվրոպական շուկաներում առաջատարը տարբեր ընկերություններ էին, ինչի արդյունքում Ամերիկայում և Եվրոպայում մոդելները շատ տարբեր էին: Բենզինային և էլեկտրական մոդելների գոյության ընթացքում (հիմնական դասերը) երկուսն էլ ենթարկվել են զգալի բարելավումների իրենց շարժիչներում: Էլեկտրական ուղղությամբ կարելի է դիտել խոզանակային շարժիչներից և նատրիումային մարտկոցներից հեռանալու միտումը, ինչպես նաև ավելի հզոր լիթիումական մարտկոցների ներդրումը: Դե, իսկ ներքին այրման շարժիչներում կար շարժիչի ծավալի աստիճանական, բայց անընդհատ աճ: Ժամանակակից աշխարհում արդեն դժվար է գտնել մոդել, որի շարժիչի ծավալը 0,12-0,15 խորանարդ դյույմ է. 0,360,4 խորանարդ դյույմ ծավալով մեքենաները գնալով ավելի տարածված են դառնում, և դա, հավանաբար, սահմանը չէ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure