Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամերիաբանկը» սովորականի պես կշարունակի իր բնականոն աշխատանքը. ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը BOGG-ի և «Ամերիաբանկի» հնարավոր գործարքի հետ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Ամերիաբանկը» կշարունակի բիզնեսի ընդլայնումն ու զարգացումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած արժեքներին, հռչակած առաքելությանն ու տեսլականին»,- անդրադառնալով BOGG PLC-ի հետ հնարավոր գործարքին` «Փաստի» հետ զրույցում նշեցին «Ամերիաբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում «Ամերիաբանկի» ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Այս գործարքը տարակարծությունների տեղիք է տվել համացանցում: Մի շարք հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Ամերիաբանկից»:

Հարցին, թե երբվանից են սկսվել բանակցությունները միջազգային այս խմբի հետ, «Ամերիաբանկից» տեղեկացրին. «Այս գործընթացը սկիզբ է առել դեռ երկու տարի առաջ: Վերջին տարիներին գրանցած նշանակալի հաջողությունների, տեխնոլոգիական զարգացման ներկայիս փուլում «Ամերիաբանկը» BOGG-ի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը»։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես այս ամենը կարող է ազդել հաճախորդների, բանկի ընդհանուր գործունեության վրա, «Ամերիայից» նշեցին, որ այս հնարավոր գործարքը որևէ կերպ չի անդրադառնա «Ամերիաբանկի» ընթացիկ գործունեության վրա, մասնավորապես` բանկի կողմից գործող ծառայությունների, ներառյալ` տոկոսադրույքների, վճարների և այլ պայմանների վրա։ ««Ամերիաբանկը» սովորականի պես կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Այս հնարավոր գործարքը պարզապես բանկի բաժնետիրական կազմում փոփոխություն է ենթադրելու»,- պարզաբանեցին «Ամերիաբանկից»:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկը» մի քանի բաժնետեր ունի, որից ընդամենը 49 %-ն է պատկանում այժմ գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին: Մեր ճշտող հարցին, թե որքանով այս գործարքը կապ ունի Ռուբեն Վարդանյանի հետ, «Ամերիաբանկից» ասացին. «Պարոն Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր։ «Ամերիաբանկի» 48,82 % բաժնետեր է «Իմաստ Գրուպը», որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման: «Իմաստ Գրուպն» էլ այնքանով այս գործարքի հետ կապ ունի, որքանով մյուս բաժնետերերը: Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են բանկի բոլոր բաժնետերերի կողմից համատեղ։ Յուրաքանչյուր բաժնետեր կարող է որոշումներ կայացնել միայն իր տնօրինության տակ գտնվող բաժնետոմսերի մասով»։

Հիշեցնենք, որ BOGG ԲԲԸ-ն միջազգային ֆինանսական ընկերություն է, որը գրանցված է Միացյալ Թագավորությունում։ Խմբի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի շուկայի պրեմիում հարթակում: Գործարքի կապակցությամբ BOGG-ը նաև նախաձեռնելու է Խմբի վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը, իսկ «Ամերիաբանկը» շարունակելու է իր գործունեությունը իր անվան ներքո, ներկայիս ղեկավար կազմով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանՈ՞ւմ էր ձեռնտու Ռայիսիի մահըԱռանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը»․ Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ Դանիելյան Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան ՀՀ-ն մասնակցել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ Իրանը՝ Ռայիսիից հետո. ի՞նչ սպասել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՀայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքԱյսօր մեկնարկել է Կիրանցի նոր ճանապահի շինարարությունը Սրբազանին մի բրթիր. լարված իրավիճակ. բերետավորները ճանապարհը խաբեությամբ ժամանակավորապես բացեցին Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Իրանում համազգային սուգ է հայտարարվել Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին