Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը դադար է վերցնում. ի՞նչ շարունակություն կունենա «սառեցումը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kommersant.ru-ն «Հայաստանը դադար է վերցնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը ժամանակավորապես սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով, իր երկրի հետ կապված այդ պայմանագիրը կյանքի չի կոչվել հատկապես 2021-2022 թվականներին, երբ վերսկսվել են մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Ինչպես ընդգծել է Փաշինյանը, Երևանը չէր կարող անտեսել նման հարցը: Ի՞նչ է նշանակում նման քայլը, և ինչպե՞ս դա կազդի տարածաշրջանի իրավիճակի վրա։

Հայաստանում kommersant.ru-ի սեփական թղթակից Արշալույս Մղդեսյանի կարծիքով, ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումն ուղղակիորեն կապված է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների հետ, բացի դա, վարչապետն ասել է այն, ինչ իրականում կա, պարզապես առաջին անգամ ուղղակի հստակ ուրվագծել ու ձևակերպել է իրավիճակը։ «Բելառուսից ու Ղազախստանից սպասելիքներ չեն եղել ու չկան։ ՀԱՊԿ-ը անվտանգության ոլորտում հենց Ռուսաստանի հետ միջազգային համագործակցության ձևաչափ է, և դա ընկալվում է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, քանի որ Մոսկվան է ապահովում իր անվտանգությունը։ Բայց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած որոշակի իրադարձություններից հետո հայ հասարակության մեջ Ռուսաստանի հեղինակությունը ընկավ։

Հարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնության՝ որպես դաշնակից պետության աջակցության վարկանիշը մեծապես տուժել է։ Օրինակ՝ եթե ութ-ինը տարի առաջ Հայաստանի բնակչության մոտ 80-90 տոկոսն էր Ռուսաստանը համարում բարեկամ, դաշնակից երկիր, ապա մեկ տարի առաջ անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ աջակցության վարկանիշը իջել է, եթե չեմ սխալվում, 50 տոկոսից էլ քիչ»,- ասել է Մղդեսյանը: 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները չեն եկել։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել է իր դժկամությամբ՝ «միանալ այն տրամաբանությանը, ըստ որի, կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Ավելին, մայիսին կառավարության ղեկավարը խոստովանել էր, որ Երևանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից, բայց դրանից կես տարի անց շեշտել, որ դրա համար ինքը հող չի նախապատրաստում։

«Հայաստանի ղեկավարությանը ձեռնտու չէ ամբողջությամբ լքել ասոցիացիան,- նշել է Երևանի Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը,- նրանց համար ամենակարևորը անձնական իշխանության պահպանման խնդիրն է, նրանք փորձում են կտրուկ քայլեր չձեռնարկել, որպեսզի ինչ-որ նոր սրացման դեպքում, եթե Ռուսաստանը չօգնի, ոտքի կանգնեն ու հասարակությանն ասեն, որ ՀԱՊԿ-ն ամեն դեպքում մեզ օգտակար չէ, ուրեմն, եկեք դրանից դուրս գանք, մեզ կօգնի Արևմուտքը։ Իսկ եթե հենց հիմա Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, և ինչ-որ սրացում տեղի ունենա, իսկ դա, շատ փորձագետների կարծիքով, հնարավոր է, քանի որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կնախաձեռնի սրացման նոր ալիք, ապա շատ դժվար կլինի հասարակությանը բացատրել, թե ինչու էին իրենք որոշել գնալ նման քայլի: Իսկ այս վիճակում սրացումից հետո, որի դեպքում Ռուսաստանը դժվար թե լուրջ ռազմական օգնություն ցույց տա, Փաշինյանի ձեռքերը լիովին ազատ կլինեն, և նա վստահ կլինի, որ կազմակերպությունից դուրս գալն իր համար լուրջ ներքին քաղաքական խնդիրներ չի առաջացնի»։

Այս ամենի ֆոնին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն է Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել, որ հանրապետությունը իր գործընկերոջը կտրամադրի ՀՕՊ հրթիռներ, եթե դրանք իրենց անհրաժեշտ լինեն։ «Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա դա դժվար թե սրի իրավիճակը տարածաշրջանում,- կարծում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,- դեռ իրավական քայլեր չեն ձեռնարկվել։

Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, պարզապես հաստատում է, որ ներկայում չի մասնակցում ՀԱՊԿ-ի գործերին։ Հեռավորություն պահպանելն արդեն տեղի է ունեցել: Հաջորդ փուլում տեղի կունենա երկրի խորհրդարանի կողմից ՀԱՊԿ պայմանագրի կասեցումը, կամ էլ ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալը։ Բայց, բացի այդ ձևաչափից, կա նաև երկկողմ ռուս-հայկական պայմանագիր, որը վերաբերում է անվտանգությանը։

Երկրորդ հերթին՝ տարածաշրջանում բավականին շատ ազդեցիկ ուժեր կան, որոնք շահագրգռված են ներկայիս հաստատված ստատուս քվոյի պահպանմամբ։ Բացի Ռուսաստանից, դա, օրինակ՝ Իրանն է։ Այսինքն, տարածաշրջանում անհապաղ պատերազմ չի լինի, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից։ Ընդ որում, սրացման հավանականությունն ավելի քիչ կապ ունի այն բանի հետ, թե ինչ կանի Երևանը, և ավելի շատ կապված է այն բանի հետ, թե որքանով է հեշտ հաղթանակի ոգևորությունն ու ակնկալիքները պտտել Բաքվի իշխող շրջանակների գլուխները»:

Ռուսական իշխանությունները սկսել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այս վերջին հայտարարությունը: Երևանը Մոսկվային դեռ պաշտոնապես չի տեղեկացրել ՀԱՊԿում աշխատանքի սառեցման մասին, և Կրեմլը կսպասի պարզաբանման, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իսկ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ենթադրել է, որ Հայաստանի մասնակցության կասեցումն այդ ասոցիացիային կարող է ժամանակավոր և անհրաժեշտ լինել «որոշ քաղաքական գործիչների նյարդերը հանգստացնելու համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել