Երևան, 14.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ և ինչպե՞ս է առաջացել ռուբլին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուբլու՝ որպես դրամական միավորի առաջին հիշատակումը վերաբերում է 1213-րդ դարերին։ Ենթադրվում է, որ ռուբլին առաջացել է Կիևյան Ռուսիայի գրիվնայից։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ ռուբլին իր անվանումն ստացել է «կտրել»՝«рубить» բառից։ Այն ժամանակ գրիվնան արծաթի կտոր էր, որը երբեմն մանր գնումներ կատարելու համար պետք էր բաժանել մի քանի մասի։ Մյուսներն ավելի հավանական են համարում այն, որ մետաղադրամների պատրաստման ժամանակ ձուլակտորի կողային հատվածում սպի է մնացել։ Իսկ «руб» բառը հին սլավոներենից թարգմանվել է որպես եզր, կար։ Այսինքն, ռուբլի բառը նշանակում էր «սպիով ձուլակտոր»: Մեկ այլ վարկածի համաձայն, առաջին ռուբլին հայտնվել է Նովգորոդում 14-15-րդ դարերում: Այն պատրաստվում էր արծաթյա թիթեղներից, բայց յուրաքանչյուր մետաղադրամի եզրին գծեր են եղել։

Նմանատիպ ռուբլիներ են եղել նաև Մոսկվայում և Լիտվայի տարածքում, սակայն դրանք ավելի փոքր են եղել։ Այն ժամանակ մետաղադրամները հիմնականում պատրաստել են արծաթից, սակայն ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ մետաղադրամների կարիք է առաջացել։ Բայց Նովգորոդի և նրան հարող քաղաքների տարածքում արծաթի արդյունահանում չի եղել, և օգտագործվել է Բյուզանդիայի, արաբական երկրների մետաղը։ Երբ Դմիտրի Դոնսկոյն է եկել իշխանության, ռուբլին վերջնականապես ստիպել է գրիվնային դուրս գալ շրջանառությունից։ Ցարն սկսել է նոր մետաղադրամների արտադրությունը, որոնց քաշը մեկ գրամից էլ պակաս է եղել, իսկ դրամական արժեքը հավասար է եղել ռուբլու հարյուրերորդին կամ երկու հարյուրերորդին։ Այդ մետաղադրամը կոչվել է «деньга», չի ունեցել իդեալական ձև, ունեցել է անհարթ եզրեր, հստակ է եղել միայն դաջվածքը։

1534 թվականին տեղի է ունեցել դրամական ռեֆորմ, որը կոչված էր մաքրել շուկան հին ռուսական փողերից և դրանք փոխարինել նորերով։ Ցարական Ռուսաստանի տարածքում սկսվել է միասնական մեկ տեսակի ռուբլու և կոպեկի լայնածավալ արտադրություն։ 68 գրամանոց ռուբլին դարձել է հիմնական դրամական միավոր, հաջորդը կոպեկն էր, որի արժեքը հավասար էր ռուբլու հարյուրերորդին։ «Ռուբլի» մակագրությամբ առաջին մետաղադրամը հայտնվել է 1654 թվականին, որի մի կողմում պատկերված է եղել երկգլխանի արծիվը, իսկ մյուս կողմում՝ թագավորը ձիու վրա։ Պետրոս 1-ինի օրոք առաջացել է դրամավարկային նոր բարեփոխման անհրաժեշտություն, քանի որ երկիրը ճգնաժամի մեջ էր հայտնվել։

Ամենակարևոր նորամուծությունը չերվոնեցի արտադրությունն էր, որն իր բաղադրության մեջ ուներ 3,4 գրամ մաքուր ոսկի, իսկ մեկ մետաղադրամի արժեքը 3 ռուբլի էր։ Բացի դա, սկսել են հատվել մետաղադրամներ՝ կրկնակի ռուբլու և կրկնակի չերվոնեցների անվանական արժեքով։ Ժամանակի ընթացքում հարմարության և գումար խնայելու համար մետաղադրամի քաշը նվազեցվել է մինչև 18 գրամի, նույնը տեղի է ունեցել նաև ոսկե չերվոնեցների դեպքում։ 1828 թվականին սկսվել է պլատինից առաջին փողի արտադրությունը, այդ մետաղադրամն ունեցել է 3 ռուբլի արժողություն։ Բանն այն է, որ այդ տարիներին պլատինը չէր օգտագործվում արտադրության մեջ, քանի որ տեխնոլոգիաները զարգացած չէին, ուստի և այդ մետաղը առանձնահատուկ արժեք չուներ։ 1843 թվականին սկսել են թողարկվել առաջին թղթադրամները, որոնք անվանվել են վարկային տոմսեր։ Մի քանի տարի անց դրանք փոխարինվել են նորերով, բայց շուտով ընդհանրապես արժեզրկվել են ու դուրս եկել շրջանառությունից։

19-րդ դարում Իվան Օրլովը հայտնագործել է թղթադրամ տպելու նոր տեխնոլոգիա, որն էլ դարձել է այն ժամանակվա իրական համաշխարհային հայտնագործություն։ 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելու համար պղնձե կամ ոսկե մետաղադրամները քիչ էին, դա փողի իսպառ սղության շրջան էր, մարդիկ վճարում էին ամեն ինչով։ Ռուբլին, ինչպես և այն ժամանակվա բոլոր փողերը, ամբողջությամբ արժեզրկվել էին։ Որպես փող՝ մարդիկ նույնիսկ օգտագործում էին շշերի պիտակները (դրանք գնահատվում էին ավելի քան մեկ ռուբլի): 1923 թվականին ոսկե չերվոնեցն արդեն արժեր հարյուր յոթանասունհինգ ռուբլի, այդ մետաղադրամի դիզայնն էլ դարձել է հետագայում օգտագործվող թղթե ռուբլու օրինակը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ե՞րբ կվերականգնվի գազամատակարարումը՝ դեպի ՀՀ ՌԴ-ում 4 անչափահաս երեխա մահացել են միջատասպան նյութից․ պատճառը՝ հոր անզգուշությունն է եղեԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվում Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ․ Մենուա Սողոմոնյան Պրեմիերա. Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանող Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ» Մանրամասներ՝ Կարգապահական զորամասում զինվորին կախված գտնելու դեպքից. կասկածներ՝ իրավապահների շրջանումԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել ՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. Լավրով «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»Պլանային անջատումներ են սպասվում Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնելՆախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ Չալաբյան Ասա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն Մանվելյան «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասին «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Սուրենյանը՝ եղանակի մասին «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ»Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ»Հրդեհ տորֆի դաշտերում. մոտ 1 հա տարածքում 40 օջախով այրվել է տորֆ 36 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ ոստիկանապետը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր Արսենյանը շնորհակալություն է հայտնել Ռուսական երկաթուղիներից ՀՀ-ում աղետի ժամանակ աջակցության համար Կոկսակի վիրուսի բռնկման վտանգ կա․ դպրոցներում և մանկապարտեզներում ծնողներին հորդորել են զգուշանալ Լուսանկար, որն արժանացել է 200 000 դոլար մրցանակի ՄԻՊ Մանասյանն ու Սյունիքի մարզպետ Ղուկասյանն են հանդիպել Ճանապարհային կամուրջ է փլուզվել, երկու մարդ վիրավորվել է․ ՌԴ Լույս չի լինի Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում Երթ՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից առաջ, կպահանջվի ՀՖՖ ղեկավարության հրաժարականը Ես գիտեմ, որ Վիկան ներվայնացնում է շատերին․ Վիկա Մարտիրոսյանը՝ Նանուլի և քննադատությունների մասին Հրդեհ՝ Երևանի տներից մեկում․ կրակի տարածումը կանխվել է Սպասվում են տեղումներ ձյան տեսքով Կուտակում՝ ՀՀ-Վրաստան սահմանին․ 100-ավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմում Ռուս փորձագետը Հայաստանին զգուշացրել է՝ Սահմանադրությունը ոչ մի դեպքում չփոխեք Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 63-ամյա կինը մահացել է Բժիշկները փրկել են ութ ամսական երեխային, որի ստամոքսի մեջ մետաղական կեռիկ է մնացել FAF․ Կոչ ենք անում ուժային կառույցներին չդիմել սադրիչ գործողության