Yerevan, 08.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որտե՞ղ և ինչպե՞ս է առաջացել ռուբլին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուբլու՝ որպես դրամական միավորի առաջին հիշատակումը վերաբերում է 1213-րդ դարերին։ Ենթադրվում է, որ ռուբլին առաջացել է Կիևյան Ռուսիայի գրիվնայից։ Որոշ պատմաբաններ պնդում են, որ ռուբլին իր անվանումն ստացել է «կտրել»՝«рубить» բառից։ Այն ժամանակ գրիվնան արծաթի կտոր էր, որը երբեմն մանր գնումներ կատարելու համար պետք էր բաժանել մի քանի մասի։ Մյուսներն ավելի հավանական են համարում այն, որ մետաղադրամների պատրաստման ժամանակ ձուլակտորի կողային հատվածում սպի է մնացել։ Իսկ «руб» բառը հին սլավոներենից թարգմանվել է որպես եզր, կար։ Այսինքն, ռուբլի բառը նշանակում էր «սպիով ձուլակտոր»: Մեկ այլ վարկածի համաձայն, առաջին ռուբլին հայտնվել է Նովգորոդում 14-15-րդ դարերում: Այն պատրաստվում էր արծաթյա թիթեղներից, բայց յուրաքանչյուր մետաղադրամի եզրին գծեր են եղել։

Նմանատիպ ռուբլիներ են եղել նաև Մոսկվայում և Լիտվայի տարածքում, սակայն դրանք ավելի փոքր են եղել։ Այն ժամանակ մետաղադրամները հիմնականում պատրաստել են արծաթից, սակայն ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ մետաղադրամների կարիք է առաջացել։ Բայց Նովգորոդի և նրան հարող քաղաքների տարածքում արծաթի արդյունահանում չի եղել, և օգտագործվել է Բյուզանդիայի, արաբական երկրների մետաղը։ Երբ Դմիտրի Դոնսկոյն է եկել իշխանության, ռուբլին վերջնականապես ստիպել է գրիվնային դուրս գալ շրջանառությունից։ Ցարն սկսել է նոր մետաղադրամների արտադրությունը, որոնց քաշը մեկ գրամից էլ պակաս է եղել, իսկ դրամական արժեքը հավասար է եղել ռուբլու հարյուրերորդին կամ երկու հարյուրերորդին։ Այդ մետաղադրամը կոչվել է «деньга», չի ունեցել իդեալական ձև, ունեցել է անհարթ եզրեր, հստակ է եղել միայն դաջվածքը։

1534 թվականին տեղի է ունեցել դրամական ռեֆորմ, որը կոչված էր մաքրել շուկան հին ռուսական փողերից և դրանք փոխարինել նորերով։ Ցարական Ռուսաստանի տարածքում սկսվել է միասնական մեկ տեսակի ռուբլու և կոպեկի լայնածավալ արտադրություն։ 68 գրամանոց ռուբլին դարձել է հիմնական դրամական միավոր, հաջորդը կոպեկն էր, որի արժեքը հավասար էր ռուբլու հարյուրերորդին։ «Ռուբլի» մակագրությամբ առաջին մետաղադրամը հայտնվել է 1654 թվականին, որի մի կողմում պատկերված է եղել երկգլխանի արծիվը, իսկ մյուս կողմում՝ թագավորը ձիու վրա։ Պետրոս 1-ինի օրոք առաջացել է դրամավարկային նոր բարեփոխման անհրաժեշտություն, քանի որ երկիրը ճգնաժամի մեջ էր հայտնվել։

Ամենակարևոր նորամուծությունը չերվոնեցի արտադրությունն էր, որն իր բաղադրության մեջ ուներ 3,4 գրամ մաքուր ոսկի, իսկ մեկ մետաղադրամի արժեքը 3 ռուբլի էր։ Բացի դա, սկսել են հատվել մետաղադրամներ՝ կրկնակի ռուբլու և կրկնակի չերվոնեցների անվանական արժեքով։ Ժամանակի ընթացքում հարմարության և գումար խնայելու համար մետաղադրամի քաշը նվազեցվել է մինչև 18 գրամի, նույնը տեղի է ունեցել նաև ոսկե չերվոնեցների դեպքում։ 1828 թվականին սկսվել է պլատինից առաջին փողի արտադրությունը, այդ մետաղադրամն ունեցել է 3 ռուբլի արժողություն։ Բանն այն է, որ այդ տարիներին պլատինը չէր օգտագործվում արտադրության մեջ, քանի որ տեխնոլոգիաները զարգացած չէին, ուստի և այդ մետաղը առանձնահատուկ արժեք չուներ։ 1843 թվականին սկսել են թողարկվել առաջին թղթադրամները, որոնք անվանվել են վարկային տոմսեր։ Մի քանի տարի անց դրանք փոխարինվել են նորերով, բայց շուտով ընդհանրապես արժեզրկվել են ու դուրս եկել շրջանառությունից։

19-րդ դարում Իվան Օրլովը հայտնագործել է թղթադրամ տպելու նոր տեխնոլոգիա, որն էլ դարձել է այն ժամանակվա իրական համաշխարհային հայտնագործություն։ 1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելու համար պղնձե կամ ոսկե մետաղադրամները քիչ էին, դա փողի իսպառ սղության շրջան էր, մարդիկ վճարում էին ամեն ինչով։ Ռուբլին, ինչպես և այն ժամանակվա բոլոր փողերը, ամբողջությամբ արժեզրկվել էին։ Որպես փող՝ մարդիկ նույնիսկ օգտագործում էին շշերի պիտակները (դրանք գնահատվում էին ավելի քան մեկ ռուբլի): 1923 թվականին ոսկե չերվոնեցն արդեն արժեր հարյուր յոթանասունհինգ ռուբլի, այդ մետաղադրամի դիզայնն էլ դարձել է հետագայում օգտագործվող թղթե ռուբլու օրինակը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Kindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries