Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բոլորդ էլ կգաք-կմասնակցեք, սա հո մենակ մեր երկիրը չի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու դավադիր նպատակների մասին դեռ 2018-ին ահազանգում էին ընդդիմությունը եւ հատուկենտ ողջախոհ մարդիկ, սակայն փաշինյանական իշխանությունը հայտարարում էր` ոչ մի թիզ հող չենք հանձնելու, «նոր պատերազմ, նոր տարածքներ», «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ էլ վարչապետ Փաշինյանը հայ ժողովրդին վստահեցնում էր` ոչ մի նոր զիջման չի գնալու, ինչ որ պատերազմով հանձնել են, բավական է, հիմա հայ ժողովուրդը մտնում է խաղաղության դարաշրջան` հողի համար այլեւս գեթ մեկ կաթիլ արյուն չի թափվելու, Արցախն էլ ԼՂԻՄ սահմաններում պահպանելու են: Մինչդեռ այսօր` անգամ Արցախի օկուպացումից հետո, ադրբեջանական կողմը չի դադարում կրակելը, սպանելը եւ Հայաստանին ուղղված սպառնալիքները, թե գրավելու եմ ամբողջ երկիրը: Արցախը ստանալուց հետո էլ պահանջում են Տավուշից մի հսկա տարածք, ոչ մի մետր չեն նահանջում իրենց գրաված տեղանքներից, իսկ թե վաղն ինչ է լինելու` անհայտ է: Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում Ադրբեջանին հակադրվելու փոխարեն հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջած գյուղերը Հայաստանի դե յուրե տարածքում չեն, հետեւաբար դրանք ոչ թե հանձնում է Ադրբեջանին, այլ պարզապես վերադարձնում է տիրոջը: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Նոյեմբերյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արսեն Աղաբաբյանի հետ, ով ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով:

- Պարոն Աղաբաբյան, վերջին օրերին Բաքուն Նոյեմբերյանի գյուղերն է պահանջում, իսկ վարչապետ Փաշինյանն ասում է, որ դրանք երբեք հայկական չեն եղել: Ինչո՞ւ այս հայտարարություններին չեք արձագանքում:

- Երբ ժամանակը գա, կտեսնեք, իմ կարծիքը միշտ էլ հնչել է: Որ ժամանակը գա, կտեսնեք:

- Ո՞րն է ժամանակը, երբ արդեն հանձնեն վերջացնե՞ն:

- Ոչ մի բան էլ չեն կարա հանձնեն, ես չգիտեմ, թե ով է այդ հանձնողը, բայց ոչ մի բան էլ չեն կարա հանձնեն:

- Հանձնողը երկրի վարչապետն է, ով հանձնելու մեծ փորձ ունի արդեն: Հանձնել է Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճը….

- Չգիտեմ, բայց ինչը մերն է` մերն է, մենք մեր տարածքների տերն ենք, հանձնելու ոչ մի բան չկա:

- Դուք մշտապես Նոյեմբերյանո՞ւմ եք ապրել, այդտեղ երբեւէ եղե՞լ են ադրբեջանցիներ:

- Կոնկրետ Նոյեմբերյանի մեջ ոչ մի ադրբեջանցի չի եղել, դե իսկ գյուղերում եղել են: Գյուղեր կային, որ ադրբեջանցիներով էին բնակեցված, բայց ադրբեջանական չէին:

- Ո՞ր գյուղերում են ադրբեջանցիներ ապրել:

- Դե, դրանցից շատերն արդեն անվանափոխվել են, եղել է, օրինակ, Հոկտեմբեր անունով գյուղ` Վերին Հոկտեմբեր, Ներքին Հոկտեմբեր: Հիմա դրանք լրիվ անվանափոխվել են:

- Հիմա եթե Փաշինյանը որոշի ու հանձնի իր նշած չորս գյուղերը, ի՞նչ պետք է անեք:

- Դուք ո՞նց եք մտածում՝ ի՞նչ պետք է անենք: Ժամանակը կգա, կտեսնեք՝ ինչ է կատարվելու, հիմա ի՞նչ ասենք, հո ենթադրություններ չե՞նք անելու: Բոլորդ էլ կգաք կմասնակցեք, սա հո մենակ մեր երկիրը չի, բոլորն էլ պիտի դրան մասնակից լինեն: Այս հարցը միայն նոյեմբերյանցիների հարցը չէ, ամբողջ ՀՀ-ին է վերաբերում:

- Բայց վարչապետի կինն ասում է, որ Հայաստանում 12 հազար դասալիք կա:

- Ես չգիտեմ, չեմ հետեւում ոչ մեկին: Ես գիտեմ՝ ով եմ, ու իմ ուզածն ինչ է, ես ինչ եմ անելու:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Կրակոցներ՝ Արարատի մարզումԻմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ սրբազանին Սրբազանը կատակեց Շարժման ֆինանսավորման մասինԻ՞նչ է քննարկել Սուրեն Պետրոսյանը արտերկրում.մանրամասներ «Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Լեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորինԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա ԿոստանյանԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Ուսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածո՞ւ. նա պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Արդեն մեծ մասը միացած է․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների մասինԱլիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ) Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Զգուշացնում ենք` ճանապարհ չփակե'ք, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը