Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հաճախորդի միջազգային օր, Ռուսաստան՝ Ստորջրյա ծովայինի օր, Իտալիա, Մալթա, Լիխտենշտեյն՝ Սուրբ Հովսեփի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1913- ծնվել է սփյուռքահայ բանաստեղծուհի, Ֆրանսահայ գրողների միության նախագահ Մառի Աթմաճյանը:

1920- Նժդեհի զանգեզուրյան ուժերի կողմից գրոհ է իրականացվել Օրդուբադի և Նախիջևանի բնակավայրերի վրա մի քանի ուղղություններով, սակայն հարձակումը հաջողություն չի ունեցել։

1921 - ծնվել է հայկական ծագումով ամերիկացի ջազային երաժիշտ Հերի Բաբասին:

1928- ծնվել է ճանաչված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

1961 - վախճանվել է հայ խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։

1983 - ծնվել է ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանը։

1986 - վախճանվել է գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։

1988-ԽՍՀՄ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում հանդիպում են ունեցել ազգությամբ հայ և ադրբեջանցի գիտության և մշակույթի գործիչների հետ, բացի դա, հանդիպում է եղել ԼՂԻՄ-ի աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչների հետ։

1993 - վախճանվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։

2005-15 մարդ է տուժել Վրաստանի Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետևանքով, որին մասնակցել են աջարները, հույները և հայերը:

2007- Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը, վառելով խորհրդանշական ջահը, պաշտոնապես բացել են Իրան - Հայաստան գազատարը:

2008- Գյումրիում մեկնարկել է ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու նպատակով նախաձեռնված դրամահավաք-մարաթոնը:

2012- Երևանի Աբովյան փողոցում գործող «Ալեն-Էլեն» ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել է 10 անձ։ Պայթյունի պատճառը եղել է ակումբի հաճախորդներից մեկի նետած նռնակը։

2017-Երևանում բացվել է տիկնիկային պատկերասրահ, որտեղ այցելուները կարող էին տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:

2018-ավելի քան 2,5 կես ժամ տևած քննարկումից հետո «Ելք» դաշինքը այդպես էլ վերջնական որոշում չի կայացրել. ի տարբերություն «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փողոցային պայքարի անցնել։

2020-նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, Արման Սարգսյանը՝ ոստիկանապետ։

2021- Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀ

235 –վախճանվել է Հռոմի կայսր, Սևերոսների հարստության վերջին շառավիղ Ալեքսանդր Սևերոսը։

1474- Վենետիկում ընդունվել է օրենք հայտնագործությունների պահպանման մասին, ինչը փաստացի աշխարհում առաջին օրենքն է հեղինակային իրավունքի մասին:

1514 –Տրիստան դա Կունիան Հռոմի պապին պորտուգալական թագավորի կողմից նվիրել է հնդկական փիղ։

1601 –ծնվել է իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ Ալոնսո Կանոն։

1687 –վախճանվել է Հյուսիսային ամերիկայի Միսիսիպի գետի հետազոտող ՌենեՌոբեր Կավել յե դե Լա Սալը, որը Լուիզիանան հայտարարել էր Ֆրանսիայի մաս։

1769 - ծնվել է քանդակագործ Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոն։

1813- ծնվել է Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը՝ շոտլանդացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգստոնը:

1831 –ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկի առաջին կողոպուտը։ Անգլիացի գաղթյալ Էդվարդ Սմիթը Նյու Յորքի City Bank-ից կողոպտել է 245 000 դոլար, որը այն ժամանակների համար հսկայական գումար էր։

1859- Փարիզում կայացել է ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի պրեմիերան:

1906 –գնդակահարվել է ռուս հեղափոխական, լեյտենանտ Պյոտր Շմիդտը։

1922 –Մոսկվայի Շաբոլովկա փողոցի վրա ավարտվել է երկրում ամենաբարձր՝ Շուխովյան աշտարակի շինարարությունը։

1927 –ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում մսագործը հավի ստամոքսում հայտնաբերել է վեց ոսկու բնական կտոր։

1934 –Լենինի դամբարանում կոլտնտեսական Միտրոֆան Նիկիտինը ատրճանակից կրակ է բացել Լենինի դագաղի ուղղությամբ։

1946 –Մարտինիկան, Գվադելուպան և Ռեյունիոն հայտարարվել են Ֆրանսիայի մաս։

1953- առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Օսկարի մրցանակաբաշխությունը:

1955 –Մասադում (Իսրայել) հնէաբանները հայտնաբերել են Իրոդ թագավորի պալատի մնացորդները։

1955 - ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Բրյուս Ուիլիսը:

1958- Ստրասբուրգում բացվել է Եվրախորհրդարանի առաջին նիստը:

2003 –Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը վերջնագիր է ներկայացրել Սադդամ Հուսեյնին, որով իսկ փաստացի հայտարարել է Իրաքի դեմ պատերազմի սկիզբը։

2007 –Կեմերովոյի «Ուլ յանովսկի» ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի հետևանքով զոհվել է 110 մարդ։

2008-վախճանվել է անգլիացի ֆանտաստգրող, գիտնական, ֆուտուրոլոգ և գյուտարար Արթուր Կլարկը։

2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկվել է «Լուսաբացի ոդիսական» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու Լիբիայի քաղաքացիական պատերազմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ