Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական  վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ է բերում շանտաժի էլեմենտը, որը տարբեր փուլերում աշխատացրել է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ իր անզորությունը, հանձնման քաղաքականությունը  պարտակելու շրջանակներում իշխանությունն առաջ է բերում պատերազմական շանտաժը։

«Բայց նույն տրամաբանությամբ, այսօր, վաղը, ամիսներ, տարիներ հետո իշխանությունը կարող է  այլ տարածքների զիջումների հետ կապված առաջ բերի ադրբեջանական շանտաժի մոտեցումը, թուրքական սպառնալիքը, դրա  ներքո անընդհատ գնա շարունակական զիջումների։ Այսինքն, իշխանությունը չի իրականացնում  սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները, փորձում է  քողարկել պատերազմական շանտաժի ներքո»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք Տավուշի 4 գյուղերը, հետո ևս 4-ը  հանձնելու բանաձևի շրջանակներում խաղաղություն է  ապահովելու ՀՀ-ում։ «Միանաշանակ ոչ։ Ակհայտ է  մեր քաղաքացիներին, որովհետև այս խաղաքարտը իշխանությունը վեջին 4 տարիներին անընդհատ  օգտագործել է, Հայաստանը գնացել է  նոր զիջումների, ստացել է նոր սպառնալիքներ, նոր պատերազմներ»։

Նա նաև նշեց, որ այսօր իշխանությունը գնում է  ոչ թե սահմանների իրականում ճշգրտումների ճանապարհով, այլ փաստացի միակողմանի 4, հետագայում +4 գյուղերի հանձնման ճանապարհով։

«Հայտարարվեց, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացը սկսվում է  Տավուշից, սա այն դեպքում,  որ մինչև գոնե երեկ  հայաստանյան իշխանություններն այս կողմից, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները Բաքվից  հնչեցնում էին այն  մոտեցումը, որ Հայաստան-Ադրբեջան  բանակցային գործընթացում չլուծված հարցերից մեկը վերաբերում է  սահմանագծման ու սահմանազատման հիմքում դրված սկզբունքներին։ Պարզ ասած՝ իրավական բազա և քարտեզներ, որի հիման վրա պետք է տեղի ուներ գործընթացը։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ պարզ չէ՝ կա՞ն արդյոք կոնսենսուսային քարտեզներ, որովհետև Ադրբեջանը չէր համաձայնվում այն քարտեզներին, որոնք Հայաստանն էր առաջարկում  և իրավական փաստաթղթային բազա։ Հիմա դրա բացակայության պայմաններում 4 գյուղն Ադրբեջանին հանձնելը չի  նշանակում սահմանազատում ու սահմանագծում իրականացնել»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Նա նշեց, որ լուռ ձևով այդ գործընթացն իրականացվեց մի քանի տարի առաջ Սյունիքում՝  Գորիս-Կապան ճանապարհային հատվածում, երբ իրականության մեջ ներքին կարգով առանց որևէ քարտեզների Հայաստանն ու Ադրբեջանը գնացին «ճշգրտումների» ճանապարհով, Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր, Հայաստանը դրա դիմաց չստացավ որևէ բան և ինչպես Սյունիքի դեպքում,  Տավուշի դեպքում ևս չի ստանալու։

Տիգրան Աբրահամյանի խոսքով, Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում։

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց է տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում