Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ինձ ապրելու ուժ տալիս են Վազգենի նպատակները, դրանք պետք է իրականություն դառնան». Վազգեն Զարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լցված էր, կատակասեր, թասիբով: Շատ աշխույժ էր, կարծես սնդիկ լիներ, բայց զուգահեռ նաև հանգստություն ուներ: Լիդերի հատկանիշներով էր օժտված, իր մեկ հայացքից մարդիկ կարող էին զգաստանալ: Դպրոցում սկզբնական շրջանում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում, բայց հետո իր ողջ սերն ուղղվեց ավտոմեքենաներին: 9-րդ դասարանն ավարտեց, ընդունվեց Երևանի թիվ 6 պետական ուսումնարան՝ ձեռք բերելով ավտոփականագործի մասնագիտություն: Ավարտեց ուսումը, զորակոչվեց ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսյակը՝ Վազգենի մայրիկը:

Նրա խոսքով, որդին հրաշալի երգում և պարում էր, հաճախել է ժողովրդական երգիպարի խմբակի, մրցույթների է մասնակցել: Վազգենը Հայաստանի զինված ուժեր ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 27- ին: Ծառայության առաջին ամիսներն անցել է Վանաձորի ԴՈւՑ զորամասում, եղել է գնդացրորդ, ջոկի ավագ: «Յոթ ամիս ծառայելուց հետո իրենց զորամասից տղաների մի մասին տեղափոխեցին Վարդենիս, մյուս մասին՝ Ջերմուկ: Վազգենը Ջերմուկում շարունակեց ծառայությունը: Լավ առաջադիմության համար ստացավ կրտսեր սերժանտի կոչում, նաև դիրքի ավագ էր»: Երեք եղբայրներից միջնեկն է Վազգենը: Նրա մեծ եղբայրը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ծառայել է Եղնիկներում:

«Երկու պատերազմի միջով ես էլ անցա: Եղբայրը Վազգենի համար օրինակ էր, նա, կարծես, վրեժով լցված լիներ, ուզում էր շուտ մեկնել ծառայելու: 44-օրյա պատերազմից հետո եղբայրը պայմանագիր էր կնքել, մնացել Արցախում: Նա եկավ, Վազգենին ճանապարհեց, ասաց՝ համոզվեմ, որ սահման չի գնում, վերադառնամ իմ ծառայությանը, բայց ի՞նչ իմանայինք, որ ամիսներ անց Ջերմուկում պատերազմ է սկսվելու»: Մայրիկն ասում է՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Վազգենին հեշտ է ճանապարհել բանակ: «Մանկուց տղաներիս այնպես էի դաստիարակել, որ իրենք զինվոր են: Գուցե դա մեր գեներից է գալիս, հայրենիքս կորցրած մշեցու թոռ եմ: Գաղթի ճանապարհով իմ պապն անցել էր, այստեղ ընտանիք կազմել: Տղաներիս հայրական կողմը Բայազետից էր գաղթել Հայաստան: Միշտ իմ տղաներին ասել եմ, որ մյուսների մամաներից առավել չեմ, միշտ իրենց այն մտքով եմ դաստիարակել, որ պետք է ծառայեն հայկական բանակում»: Վազգենը սիրով է ծառայել, բայց մայրիկն ասում է՝ նեղվում էր բանակում կարգ ու կանոնի բացակայությունից:

«Վանաձորի զորամասում նրանք լիդերներ էին, սիրում էին կարգ ու կանոնով ծառայել: Վանաձորից տեղափոխվում է Ջերմուկ: Այստեղ արդեն իրենց վաշտի տղաներով ծառայություն են իրականացրել Ջերմուկի դիրքերում, երկու ամիս չեն իջել դիրքերից: Դիրքերը տղաներն էին զրոյից սարքել, ամեն հարմարություն փորձել ստեղծել իրենց համար»: 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության սահմաններին պատերազմ էր: «Իր հետ վերջին անգամ զրուցել եմ սեպտեմբերի 11-ին: Մի քիչ շատ էի հարցեր տալիս, ինքն էլ չէր ցանկանում ինձ խաբել: Չգիտեի, որ առաջնագծում է, միշտ ասում էր՝ ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, խրամատներ փորում, դիրքերի հետ կապ չունենք, մեր պայմանագրայիններն են դիրք պահում: Բայց վերջերս սոցցանցում իր նամակագրությունը կարդացի եղբոր հետ, և ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել: Եղբորն ասել է, որ տանը չասի, թե ինքն առաջնագծում է, ու ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել:

Ինձ հետ զրույցում երբեք նման բաներ չի ասել, հակառակը՝ պնդում էր, որ դիրքերից շատ հեռու է, իրենց տնակ են տրամադրել, այնտեղ են մնում, բայց հետո նկարները տեսա, որ վրանում են մնացել: Ընդամենը 20 մետր են հեռու եղել թշնամուց: Եղբորն ասել է՝ դիմացովս անցնում, գնում են, մտնում մեր սահման, ջուր տանում, բայց մեզ թույլ չեն տալիս սրանց «ձեռք տալ»»: Սեպտեմբերի 12-ի գիշերը ժամը 23:58-ին Վազգենը զրուցել է ընկերոջ հետ, կատակներ արել, որևէ արտառոց բան չի նկատվել, բայց, տիկին Արուսյակի խոսքով, որդու նամակները կարդալիս պարզ է դառնում, որ տղաներն ամեն րոպե սպասել են պատերազմի: «Բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք, որևէ մեկը մեզ բացատրություն չի տվել, ինքներս ենք մեր փոքրիկ հետաքննություններն անցկացրել, ծնողներով ծանոթացել, համադրել մեր պատմությունները և ամբողջական պատկեր ստացել: Հրամանատարն այդ օրը զորամասում չի եղել, ամուսինս գիշերն իրենից շուտ է հասել այնտեղ: Այնքան անարդարություններ են կատարվել»:

Վազգենի «վերադարձը» տուն օրեր է տևել: Նա հայկական կողմին փոխանցված մեր 95 տղաներից մեկն էր: Նրա մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ փորձաքննությունն է հաստատել նրա ինքնությունը, հոկտեմբերի վեցին Վազգենի մարմինը փոխանցվել է ընտանիքին: «Իրենց դիրքից միայն մեկ տղա է ողջ մնացել՝ Արարատը: Տղաս ու նա այդ օրը հերթապահ են եղել դիրքում. Արարատի պատմելով, երկուսով ծանր վիրավորվել են խրամատում: Վազգենս առաջինն է նկատել թշնամու հատուկջոկատայիններին: Հատուկ գազեր են լցրել դիրքեր, որ տղաներն անզգայանան, ու սկսվել է կրակահերթը: Ժամերի ընթացքում իրենց դիրքն «ընկել» է: Իրենց դիրքում եղել են ութ հոգով՝ մի քանի հարյուր հատուկջոկատայինների դիմաց: Տղաս Արարատին ասում է՝ գնա, հարցնում է՝ բա դո՞ւ, «ես քո հետևից կգամ»:

Արարատը հրաշքով դուրս է գալիս խրամատից, հետո Վազգենիս մոտից պայթյուն է նկատում: Նա ամուսնուս ասել էր՝ Վազգենը պայթեցրեց իրեն. կարծում եմ, որ ուղղակի ժամանակ է շահել ընկերոջ համար, որ նա փրկվի»: Մինչև պատերազմ սկսվելը, Վազգենն ու ընկերները երդվել են՝ «ինչ ուզում է լինի, մեկս մյուսի թիկունքին ենք կանգնելու, չենք նահանջելու, մինչև վերջ մնալու ենք, գերի չենք ընկնելու»: «Երդվում են, որ վերջինը թույլ չտալու համար նռնակով պայթեցնելու են իրենց: Տղաներից ոմանք զոհվել են կրակահերթի ժամանակ, մյուսները պայթեցրել են իրենց նռնակները: Դա ծնողների ու ողջ մնացած տղաների հետ զրույցներից է պարզ դարձել: Հիմա, երբ կողքից լսում են այս պատմությունը, ոմանք մտածում են, թե հորինվածք է, բայց այդպես չէ: Երկու դիրքի տղաները հատկապես մի ընտանիքի պես էին դարձել»: Հիմա Վազգենն ու ընկերը՝ Տիգրանը, հայրենի գյուղում են՝ կողք կողքի: Մանկության ընկերները միասին են զորակոչվել, միասին ծառայել Վանաձորում, միասին տեղափոխվել Ջերմուկ ու միասին էլ անմահացել: Ու նրանց ընտանիքները որոշել են չբաժանել եղբայրներ դարձած ընկերներին:

Ծանրագույն օրերին մայրիկին ուժ են տալիս Վազգենի նպատակները, որովհետև, նրա իսկ խոսքով, ժամանակը ոչինչ չի բուժում, դանդաղ մահվան է տանում, օրեցօր կորստի ցավն ավելի է խորացնում: «Հիմա գնում եմ դեպի իր նպատակները: Հաճախ էինք զրուցում, թե բանակից վերադառնալուց հետո ինչ պետք է անի: Ուզում էր իր սեփական տունը կառուցել, հող ենք գնել, իրեն հատկացված գումարները փորձում ենք իր նպատակների համար ծախսել: Իր հիմնած խնձորի այգիներով եմ զբաղվում, 2022 թ.-ին առաջին բերքն էր տվել: Երբ իմացավ, շատ ուրախացավ, ասաց՝ մա՛մ, մի քանի հատ ուղարկիր, արձագանքեցի, որ իր ծառերինը դեռ չի հասել, բայց ուրիշ ծառերինն ուղարկեցի: Իր տնկած, մշակած ծառերի բերքը չվայելեց: Ուզում էր այգիներն ավելի ընդլայնել, կապված էր հող ու ջրին: Վազգենն իրեն գյուղից դուրս չէր պատկերացնում: Երբ զրուցում էինք, ասում է. «Մե՛րս, այստեղ որ ոտքս դնում եմ, այստեղից իմ հայրենիքն է սկսվում: Իմ հայրենիքի առաջ պարտք ունեմ, կապ չունի, որ կոչումով բարձր եմ, իմ կողքին ախպերներս են»»:

Հ. Գ. - Վազգեն Զարգարյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Կարբի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Կիրանցում լարված է․ հերոս տղերքի սխրանքն են վաճառում․ ԱԱԾ աշխատողներ են այնտեղԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըԱլմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում Գազ չի լինի Իշխանությունը կասկածում է Էրատո ջոկատի անդամին Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել են Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ 24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ Սրբազան Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ 101 գիտնականներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ) Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան «Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ) Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանՏավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)