Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանն առնվազն վերջին 10-11 օրվա ընթացքում: Ինչո՞վ է զբաղված նրա «թիմը»՝ անվանյալ ՔՊ: Ինչո՞վ են, առհասարակ, այս օրերին զբաղված նրանք, որ միասին կոչվում են օրվա իշխանություն: Իսկ նրանք ակնհայտորեն զբաղված են հասարակության վրա վա՛խ ծախելով: Եթե կուզեք՝ սաղացնելով: Գլխավոր վախավաճառը կամ «գործող անձը», հարկավ, Նիկոլ Վովայի Փաշինյանն է: Թիմակիցներն էլ՝ կարգով-շարքով, ինչպես ասվում է:

Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման ժամանակ, կարելի է ասել, հիմնականում «վախ ծախեց»: Մինչ այդ էլ, հիշեցնենք, գնացել էր թշնամուն հանձնելու համար նախատեսած տարածաշրջան՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջան, որտեղ ընտրովի «հանդիպման բերված» տեղացիների հետ հանդիպեց: Չնայած հանդիպման մասնակիցների իշխանական «քասթինգին», կան բազմաթիվ վկայություններ, որ հանդիպումը առավել քան Փաշինյանի «սրտով» կամ ցանկացածի նման չի անցել:

Թեպետ, նկատենք, որ Նոյեմբերյանի, Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի «հավաքական» ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարզապես «վախ էր ծախել», այլ ամենաուղիղ կերպով սպառնացել ու ահաբեկել էր պատերազմով, շանտաժ էր արել, որ եթե հենց հիմա չհամաձայնեն «տարածքները տալուն», ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի, Թուրքիան կհարձակվի: Այսինքն, Փաշինյանը երկիրը չի կառավարում, նա հասարակության վրա պատերազմի վախ է ծախում: Ըստ որում, այնպես է խոսում պատերազմի մասին, այն տոնայնությամբ, որ նրա արտաբերած «պատերազմ» բառն ընկալվում է որպես «ջախջախիչ պարտություն»:

Նա այնքան է սևեռվել պատերազմի վախ ծախելու վրա, որ երևի այդքան էլ լավ չի պատկերացնում որ դրա հախուհաշիվն էլ է իրենից պահանջվում կամ պահանջվելու, օրինակ՝ հարցով, թե 2020-ի նոյեմբերից այս կողմ՝ ավելի քան 3 տարի երեք ամիս, որպես ՀՀ իշխանություն, այդ ինչո՞վ են զբաղված եղել՝ բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն, որ հիմա եկել ու, կրկնօրինակելով թշնամուն, Հայաստանի հասարակությանն սպառնում են պատերազմով: Այդպես կարելի է երկար թվարկել, բայց հիմնականը տվյալ դեպքում ոչ թե այդ է, այլ մանիպուլյացիան հիմնական «գործիք» դարձրած «վախածախության» օբյեկտը: Այսինքն, նա գնացել էր տասնամյակներով սահման-առաջնագծի բերանին ապրող, տուն պահող, երեխա մեծացնող, սահման պահող, մի խոսքով՝ փաստացի ամեն օր պատերազմական վիճակում ապրող մարդկանց մոտ ու նրանց ահաբեկում է պատերազմով:

Գնացել ու անթաքույց ասում էր, որ պիտի այդ մարդկանց տնազրկի, գյուղազրկի, հայրենազրկի: Ու հիմնականն այն է, որ նա մանրամասն հաշվարկել է, թե ում ինչով «վախեցնի»: Ճիշտ է, այստեղ կա «մեդալի» մյուս կողմը. պետության սահմանը բանակին հավասար, դեռ բանակի ձևավորվելուց էլ առաջ պահած, պաշտպանած մարդկանց պատերազմով չես վախեցնի: Վախեցող լինեին, վաղուց հայրենի գյուղը լքած կլինեին: Բայց հասկանալի է, որ ցանկացած մարդ, այն էլ՝ նման պայմաններում, անհանգստություններ ունի, գիտի, ծանոթ է պատերազմին, տեսնում է պատերազմի վտանգը, տեսնում է, որ պետության անունից ու ղեկավարի դիրքից ներկայացողն իրենց պաշտպանություն խոստանալու փոխարեն թշնամու օրինակով պատերազմով է վախեցնում: Ու, թերևս, նաև հենց դրա վրա է Փաշինյանի՝ «վախ ծախելու» հաշվարկը:

Զուգահեռաբար, պետք է նշել, որ մինչ Փաշինյանը «վախավաճառությամբ» է զբաղված, հանրային ընկալման դաշտում դիտարկվում են բավականին հետաքրքրական երևույթներ, որոնց ևս արժե ուշադրություն դարձնել: Այս օրերին, ի լրումն տարբեր լրատվական հարթակներում հանդես եկող մեկնաբանների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, ուշադրություն գրավեցին տնտեսագետներ Դավիթ Անանյանի և Նաիրի Սարգսյանի հարցազրույցները: Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը տնտեսագետ է, ֆինանսիստ, եղել է ֆինանսների փոխնախարար, ՊԵԿ նախագահ, իսկ հիմա «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանին, ապա նա լավ ծանոթ է մեր ընթերցողներին, Աուդիտորների պալատի նախագահն է, ճանաչված տնտեսագետ՝ լավագույններից մեկը մեր երկրում:

Ընդ որում, երկու դեպքում էլ գործ ունենք զուտ տնտեսական վերլուծությունների հետ: Ինչն ուշադրություն գրավեց երկու տնտեսագետների՝ մեկը մյուսից անկախ հարցազրույցներում: Երկուսն էլ անդրադարձան ընթացիկ իրավիճակին, երկրին ուղղակիորեն սպառնացող վտանգներին, ներառյալ՝ Փաշինյանի կողմից հասարակության վրա «վախ ծախելուն», մեկնաբանեցին առկա իրողությունները, նախանշեցին իրավիճակից ելնելու իրենց պատկերացումները: Հատկանշական է, որ երկուսի դեպքում էլ իրավիճակի գնահատականները գրեթե համահունչ էին: Բայց էլ ավելի հետաքրքրական էր, որ գրեթե համահունչ էին նաև ստեղծված վիճակից ելնելու վերաբերյալ մոտեցումները: Այն է՝ մոբիլիզանել երկրի, հասարակության, ամբողջ ազգի բոլոր ռեսուրսները, և, եթե պատերազմն անխուսափելի է, համախմբված դիմակայել արհավիրքին: Ինքնին հասկանալի է՝ առանց այս իշխանությունների, որ միայն պարտվելու և հանձնվելու սցենարներ է առաջարկում:

Մեկ այլ հանգամանք. իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրապարակավ նախանշում է, թե այնպիսի անելանելի վիճակում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական պահանջներին տեղի տալուց, այդ պահանջները կատարելով՝ թուրքական վիլայեթի վերածվելուց, սեփական հայրենիքն ու ազգային ինքնությունը հիմնովին ուրանալուց բացի, այլ տարբերակ չունենք: Մինչդեռ վերը նշված հարցազրույցներում մարդիկ ոչ թե «սիրուն բառի» համար, այլ միանգամայն կոնկրետ նշում են, որ կարելի է կամ պետք է այս կամ այն քայլն անել, նշում են տարբեր քայլեր, տվյալ դեպքում՝ էական չէ, թե հատկապես ինչ ռացիոնալ քայլեր (հրապարակված հարցազրույցներ են, տեսանյութեր են, յուրաքանչյուրը կարող է դիտել, ինքնուրույն հետևություններ անել): Կարևորը տվյալ դեպքում այն է, որ բանիմաց մարդիկ առաջարկում են գործել, այլ ոչ թե վախից կարկամած՝ տրվել իրադարձությունների ընթացքին: Պետք է «քաղաքական դաշտն» ավելի ակտիվ շարժվի ու պարզորոշ ցույց տա, որ այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց է տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում