Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զրույցի մեկնարկին Արենի մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք որդու մանկություն: «Այնքան խելացի էր: Գնում էր մանկապարտեզ, բացի իր ոտանավորները, նաև մյուսներինն էր սովորում ու տուն գալիս: Թե՛ դպրոցում, թե՛ մանկապարտեզում ցանկացած միջոցառման ժամանակ պետք է գլխավոր դերերում լիներ: Փոքր տարիքից շատ լավ նկարում էր, նկատեցինք իր տաղանդը: Քեռու գենը կար, բայց Արենն ինքնուս էր: Փոքր տարիքում շատ աշխույժ երեխա էր, մեծացավ ու մի տեսակ լրջացավ: Տանն ու բարեկամների մոտ անընդհատ հումորներ էր անում, իսկ դրսում չափից դուրս լուրջ էր: Երբ բոլորին պատմում եմ, ասում, թե որքան կատակասեր էր Արենը, կարող են անգամ չհավատալ, ցույց եմ տալիս իր մասնակցությամբ տեսանյութերը, դրանից հետո նոր հավատում են: Գիտեր, թե ամեն միջավայրում իրեն ինչպես պետք է դրսևորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Արենի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցում որդին լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ էր, իսկ հետո էլ բարձր գնահատականներով ավարտեց այն: «Հետո ընդունվեց Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի բաժինը: Ընդունվեց անվճար հիմունքներով՝ իր խելքի ու աշխատասիրության շնորհիվ: Պետք է երեք քննություն հանձներ, առաջին քննությունը հանձնեց, եկավ տուն, ասաց՝ ես ընդունված եմ, անգամ վստահ եմ, որ անվճար եմ ընդունվելու: Համալսարանի դասախոսական կազմը մինչև հիմա էլ իր մասին խոսում է, ասում, թե որքան լավ ուսանող կլիներ: Բայց, ցավոք, անգամ ուսանող լինել չհասցրեց, ընդունվեց ու զորակոչվեց բանակ… Այժմ համալսարանում իր նկարն է դրված»: Տիկին Քրիստինեն ասում է՝ շատ էր նկարում 44-օրյա պատերազմում անմահացած մեր տղաներին:

«Նկարում էր, հետո էլ ինձ ասում՝ մա՛մ, տեսնես ինձ ո՞վ է նկարելու: Երբ հարցնում էի, թե ինչո՞ւ է նման բան ասում, հանգստացնում էր ինձ՝ կատակ եմ անում: Շատ է եղել, երբ պատվերով նկարել է, նկարը փոխանցելու և գումարը վերցնելու ժամանակ, երբ իմացել է, որ պատերազմում անմահացած տղայի է նկարել, գումարը չի վերցրել: Շատ խղճով էր»: Արենն իր կյանքը կապել էր կերպարվեստի հետ, չնայած մեծ էր նաև իր հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, մրցումների ժամանակ առաջին հորիզոնականներ էր գրավում, բայց մայրիկն ասում է՝ իրենը կերպարվեստն էր: 2021 թ. հուլիսի 28-ին Արենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայության վայրը Վարդենիսն էր: «Երբ մեկն ուզում էր բանակից ազատվել, բարկանում էր. «Դուք ի՞նչ տղերք եք: Եթե ես, դու, մյուսն ազատվեցինք, ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի»: Ինձ ասում էր՝ մա՛մ ջան, չմտածես, եթե ես հայրենիքի համար զոհվեմ, իմացիր՝ դու թագավոր տղա ունես: Միշտ նման բաներ էր ասում, հետո կատակի տալիս ու անցնում առաջ. «Մա՛մ ջան, գնամ, շուտ ծառայեմ ու գամ»: Գնաց, շուտ ծառայեց ու եկավ: Շատ էր սիրում զինվորական համազգեստը: Հագուստը պետք է կոկիկ լիներ, կոշիկները՝ մաքուր: Արձակուրդ էր գալիս, եղբորը կանչում ու սկսում ամեն ինչ բացատրել՝ քեզ կսովորեցնեմ, թե ինչպես պետք է կոշիկներդ մաքրես, ինչպես քեզ պահես: Ամեն ինչ սովորեցնում էր եղբորը»: Մայրիկն ասում է՝ որդուն բանակ ճանապարհելուց հետո կարծես անընդհատ վատ լուրի սպասեր:

«Հիմա, երբ վերլուծում եմ այդ օրերի իմ ապրումները, անընդհատ զգացել եմ տագնապային ինչ-որ մի բան: Չգիտեմ՝ միայն ես եմ նման զգացում ունեցե՞լ, թե՞ բոլոր մամաները: 14 օրը մեկ բարձրանում էր դիրքեր, ես այդ օրերին կարծես չքնեի: Բայց իր զգացողությունները, տպավորությունները շատ լավն էին ծառայության օրերից: Վերին Շորժայի դիրքերում էր ծառայում, զանգում էր ինձ՝ մա՛մ ջան, Քրիստինե՛ ջան, Վերին Շորժայից ձեզ անհանգստացնում է Արեն Մալաքյանը: Կատակ էր անում, իմ ներսում էլ անհանգստություն կար, ասում էի՝ ցավդ տանեմ, հեռախոսով երկար մի խոսի: «Մամ ջան, սաղ տոչնի ա»: Դա իր սիրելի արտահայտությունն էր:

Ամեն ինչից գոհ էր, չի եղել մի դեպք, որ ասի՝ մա՛մ ջան, այսինչ բանն ուղարկի: Մի անգամ չդժգոհեց, մի բան չուզեց մեզանից: Ծառայության ժամանակ իրեն հրամանատարը կանչել էր՝ Արե՛ն ջան, կցանկանա՞ս շարունակել ծառայությունդ: Ֆիզիկական շատ լավ տվյալներ ուներ, պատրաստված էր, ծառայում էր Հատուկ գործողությունների վաշտում»: Բայց Արենը մերժել էր ծառայությունը շարունակելու առաջարկությունը՝ ծնողներս ինձ են սպասում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա: Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր: «Մենք և՛ առավոտյան, և՛ երեկոյան պետք է պարտադիր խոսեինք իրար հետ:

Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 22:30-ին խոսել ենք, այնքան ուրախ էր, բարձր տրամադրությամբ: Առավոտյան ժամը 10-ին էր զանգում ինձ: Ասում էր՝ ժամը վեցին եմ արթնանում, ինձ թվում է՝ արդեն ժամը եսիմ քանիսն է, մա՛մ ջան, քեզ շուտ եմ զանգում ու զգում, որ քնած էիր, սիրտս պատռվում է, որ քեզ արթնացնում եմ, դրա համար ժամը 10-ին եմ զանգելու: Բայց երեկոյան ամուսինս ասաց՝ Արե՛ն ջան, առավոտները շուտ զանգի, որ հանգիստ լինենք: «Պա՛պ ջան, ուրեմն առավոտը ութին կզանգեմ»: Մինչև հիմա պիտի զանգի»: Մայրիկներ կան, որոնք զգացողություն են ունեցել, որ որդիները հեռախոսազանգերի ժամանակ իրենց հրաժեշտ են տալիս, մինչդեռ Արենը ծնողների հետ վերջին զրույցի ժամանակ այնքան ուրախ է եղել, բարձր տրամադրությամբ: Պատերազմն սկսվելու ժամանակ Արենը զորամասում է եղել, երկու օր առաջ էր իջել դիրքերից: Զոհվել է Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ:

«Սեպտեմբերի 13-ին ամուսինս, մեր հարազատները գնացին Արենի մոտ: Քանի որ նա զորամասում էր եղել, իր վերադարձն էլ տուն շուտ ստացվեց՝ հենց նույն օրը: Մարտունիի դիահերձարանում է եղել, հայրիկը ներս է մտել, ասել են՝ երկու հոգի կա, տեսեք՝ ձեր երեխա՞ն է, թե՞ ոչ: Ամուսինս ասում է՝ մինչև մտնելս այնքան աղոթեցի, որ Արենը չլինի, բայց առաջինը հենց ինքն է եղել: Արենի վնասվածքը գլխի հետևի հատվածում է եղել, գուցե եթե այդպիսի վիրավորում չստանար, փրկվեր: Ինչպես սիրուն իրեն ուղարկել եմ բանակ, այդպես էլ եկել է: Ինչպես այն ժամանակ էի իրեն համբուրում ու իր հոտը զգում, այդպես էլ այդ ժամանակ: Մեկմեկ դրանով էլ եմ մխիթարվում»: Տիկին Քրիստինեն ասում է՝ գնալով ցավն ավելի է ծանրանում:

«Մինչև իր զորացրման օրը սպասում էի, որ գալու է: Իրեն տեսել էի, բայց էլի սպասում էի: Իսկ հիմա այնքան ծանր է իր նկարները, տեսանյութերը նայելը: Աշխույժ էր, ամեն առիթի ժամանակ երգում ու պարում էր: Ամեն առիթի պետք է կենաց ասեր, շատ կենսուրախ էր»: Մայրիկին ապրելու ուժ տալիս է կրտսեր որդին: «Հիմա ինձ Տիգրանս է ուժ տալիս, ասում եմ՝ եթե նա չլիներ, հավանաբար ինձ հետ մի բան կանեի: Բայց ինքն ինչո՞վ է մեղավոր, չէ՞ որ եղբորից հետո իր թևերն էլ կտրվեցին»:

Հ. Գ. - Արեն Մալաքյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծառայության ժամանակ արժանացել է պատվոգրերի: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Մարգահովիտի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար