Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը (Զատիկը) այս տարի նշում է մարտի 31-ին: Տոնին հաջորդ օրը՝ երկուշաբթին, մեռելոց է։

Iravaban.netը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել:

Այսպիսով, ապրիլի 1-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային։

————————

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»:

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ