Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանի ցանկացած պահանջ անվերապահորեն կատարելու իր պատրաստակամությունը Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է պատերազմից խուսափելու ցանկությամբ։ Նա հետևողականորեն, մեթոդաբար հասարակությանը համոզում է, որ եթե չենթարկվի Ադրբեջանի թելադրանքին, իսկ վերջին օրինակով՝ եթե չհանձնի Տավուշի շրջանի չորս գյուղերը, Ադրբեջանը դրանք կվերցնի պատերազմով։ Պատերազմի ելքն էլ, ինչպես ասում է, գիտի, այսինքն՝ ցանկացած դեպքում Հայաստանը պարտվելու է։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը սեփական հասարակության հետ իր հարաբերութունները պարզելու, սեփական հասարակությանը թշնամական պարտադրանքին չդիմադրելու մեջ համոզելու համար օգտագործում է նույն թշնամական սպառնալիքը՝ պատերազմի տեսքով։ Ընդ որում, կոնկրետ Տավուշի մարզի գյուղերի հետ կապված՝ Ադրբեջանն առնվազն պաշտոնապես պատերազմի սպառնալիք չի հնչեցրել, դա առաջինը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը և այդ թեզի վրա էլ կառուցում է իր հանձնողականության հերթական արարը։

Տվյալ դեպքում խնդիրը միայն այն չէ, որ պատերազմի սպառնալիքի դեպքում երկրի ղեկավարը ոչ թե այդ մասին ճամարտակություններով զբոսանքներ է կազմակերպում տարբեր բնակավայրերում, այլ պետությունը, բանակը, բոլոր համակարգերը բերում է պատերազմական ռեժիմին համարժեք վիճակի։

Դրանից գուցե ավելի կարևոր է այն, որ իրականում նման մանիպուլյացիաներով Նիկոլ Փաշինյանն ինքն է պատերազմ մղում սեփական ժողովրդի դեմ։ Պատերազմը, այո, զինված գործողությունների հավաքականությունն է, բայց միայն ռազմականով չի սահմանափակվում։

Պատերազմն ունի նաև բարոյահոգեբանական, արժեբանական, գաղափարական դրսևորումներ։ Երբ որևէ մեկը հետևողականորեն հասարակության շրջանում արժեզրկում է իր պատմությունը, անցյալը, հիշողությունը, ավանդույթները, հավաքական իղձերը, և այսպես շարունակ, դա հենց բարոյահոգեբանական, արժեքային պատերազմ է այդ նույն հասարակության դեմ։

Ստացվում է դժոխային պատկեր։ Պետության ղեկավարն այդ նույն պետության քաղաքացիների, հասարակության դեմ վարում է քարոզչական, հոգեբանական, գաղափարական պատերազմ՝ դրա շրջանակներում իր նպատակներին հասնելու համար օգտագործելով արտաքին թշնամու կողմից ռազմական գործողություններ՝ ֆիզիկական պատերազմ սանձազերծելու սպառնալիքը։

Այսինքն՝ Հայաստանի, հայ հասարակության դեմ վարվում է մի քանի հարթության պատերազմ, որոնցից առնվազն մի քանիսում ներգրավված է երկրի բարձրագույն իշխանությունը՝ քաղաքական վերնախավով, գործադիր ու օրենսդիր իշխանությամբ, իշխանական քարոզչությամբ, պետական բոլոր ռեսուրսներով։

Իսկ այս գործընթացի սատանայականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է իր առջև դրված նպատակներին հասնել իր կողմից վարվող ոչ ֆիզիկական պատերազմի՝ հանրությանը բարոյալքելու, սպառնալու միջոցով, բայց եթե դա հաջողությամբ չպսակվի, գործի է դրվելու մյուս՝ ֆիզիկական պատերազմի տարբերակը՝ արդեն Ադրբեջանի կատարմամբ։ Հայ հասարակության խնդիրն այսպիսով, առաջին հերթին, փաշինյանական անտեսանելի պատերազմում հաղթելն է, որը հնարավորություն կտա կամ բացառել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը, կամ, դրա տեղի ունենալու դեպքում՝ իրական պայքար մղել՝ առանց թշնամական նպատակներին ծառայողների ղեկավարության։

Հարություն Ավետիսյան

Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg