Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մենք ապրում ենք մի այնպիսի փուլում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից պետության ռեսուրսի ու տարածքի մսխման գործողությունները կրում են ամենօրյա բնույթ. Հովասափյան

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր իրականությունում մղձավանջ անվանելը բավական մեղմ ու պրիմիտիվ է, քանի որ այս վակխանալիան ամբողջովին հանգեցնելու է պետության մայրամուտին։ Սա ասում եմ բնավ պեսիմիստ չլինելով, առավել ևս ընդհանրապես խուճապ տարածելու մտայնություն չունեմ․ ուղղակի տեսնելով աշխարհաքաղաքական քաոսը ու հանրային լատենտ անտարբերությունը, ինչպես նաև օրվա իշխանության անգրագետ գործողությունները, այլ տրամաբանական եզրահանգման գալ ուղղակի չեմ կարող։
Մենք ապրում ենք մի այնպիսի փուլում, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից պետության ռեսուրսի ու տարածքի մսխման գործողությունները կրում են ամենօրյա բնույթ, որի դեմ փաստական ոչինչ չի կիրառվում՝ չկան զսպող մեխանիզմներ, իսկ ընդդիմադիր շրջանակներից հնչած ցանկացած պնդում և մեղադրանք արժանանում են իշխանության ֆեյքային գրոհներին, ինչպես նաև իշխող խմբակի տարբեր ներկայացուցիչների կողմից բացահայտ թիրախավորվում՝ ընդհուպ մինչև անձնական տիրույթ։
Փաշինյանը, ով ի պաշտոնե պետք է հանդիսանա ՀՀ պետականության, անվտանգության և երկրի տարածքային ամբողջականություն ապահովող անհատը, փաստացի չի իրականցնում ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահվող պարտականությունները, ավելին, նա այսօր ի վիճակի չէ դա իրականցնել։
Վերջին օրերին հանրային դիսկուրսի հիմնական քննարկման առանցքը Տավուշում տիրող խայտառակ իրավիճակն է, որտեղ Նիկոլը պատրաստվում է հերթական անգամ գնալ միակողմանի զիջումների և Ադրբեջանին հանձնել հայկական 4 գյուղեր․ չնայած այն պնդումներին, թե դրանք գյուղեր չեն, այլ գյուղի հատվածում գտնվող «տարածքներ», սակայն նման զիջումներից հետո այդ հատվածում անվտանգությունը դառնալու է զրոյական և մարդիկ ավտոմատ լքելու են իրենց պատմական հողը։ Փաշինյանական տրամաբանւթյան մեջ հող, հայրենիք հասկացությունները լրիվ այլ ընկալումներ ունեն, քանի որ նրա համար տունը դա չորս պատեր են, որտեղ մարդը ապրում է, և բնավ էական չէ, թե ինչ գեոլոկացիա ունեն դրանք, սրանում համոզվել ենք քանիցս։
Նշենք, որ տավուշցիների կողմից այս գործողությունները ընդունվում են բավական ագրեսիվ, և մարդիկ պատրաստվում են պայքարել։ Այս թեման, Փաշինյանի համար ցավոտ է, քանի որ նա լրիվ այլ ընկալումներ ու պլաններ ուներ և մտածում էր հերթական անգամ մարդկանց ուղեղը բթացնելով հասնել իր ցանկացածին։ Հենց այս տիրույթում է, որ իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ ինքնամոռաց խոսում են «դրանք ադրբեջանական հողեր են» թեզի տիրույթում, անգամ հանրայիններով տարբեր քարտեզներ են տիրաժավորում՝ վախենալով գնալ Տավուշ և տեղում մարդկանց աչքերին նայելով, խոսել դրա մասին (Երևանից մեծ-մեծ խոսելը հեշտ է՝ տեղում լրիվ այլ իրականություն է, գազազած մարդիկ)։
Այս օրերին էլ, ինչպես հաճախ հանդիպում ենք, նիկոլական քարոզիչները փորձում են իրադարձությունների վեկտորը թեքել դեպի ընդդիմադիրները՝ հայտարարելով, թե «ընդդիմադիրներն այցլում են Տավուշ և մարդկանց տրամադրում իշխանությունների դեմ»։ Փաշինյանական ժանգլյորության դասական կիրառում՝ «ես անմեղ եմ, ամեն ինչում նախկիններն են մեղավոր»։
Հիմա եկեք փորձենք մի պահ հասկանաք, թե ինչ կլիներ, եթե նմանօրինակ մի իրավիճակ լիներ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Ընդդիմադիր Նիկոլը դեպքի վայրից ոչ միայն տուն չէր գա, այլ լայվերով, տարբեր ցինիկ ուղերձներով կփորձեր պախարակել ու ծաղրել իշխանություններին, նրանց կմեղադրեր մարդկության բոլոր մեղքերի մեջ և կգամեր անարգանքի սյունին, տարբեր նամակներ կհղեր միջազգային հարթակներին՝ իշխանության «հակապետական քայլերի» հետ կապված․ միչդեռ հիմա ընդդիադիր տարբեր գործիչներ, այցելելով Ոսկեպար, Բաղանիս կամ Կիրանց, մարդկանց ցավերն ու մտահոգություններն են լսում և տեղում փորձում բացատրել ստեղծված իրավիճակի բարդությունը։
Հա, վերևում մոռացա նշել մի շատ կարևոր հանգամանք․ նշեցի, թե ինչ կաներ Նիկոլը, եթե նման պատկեր լիներ Սարգսյանի իշխանության ժամանակ, այ ստեղ կոպիտ բացթողում եմ արել, քանի որ նրա իշխանության ժամանակ, ուղղակի նման պատկեր չէր կարող լիներ, բանն այն է, որ իրադրությունն ուղղակի չէր հասնի նման օրհասական փուլի, որտեղ տարածք պահպանելը դառնար օրվա հրամայական։ Ու ամենակարևորը՝ ամենահասարակ շարքային քաղաքացին իր ամենամղձավանջային երազում, անգամ, նման սցենար չէր կարող պատկերացնել։

Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից