Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական զորավարժության ձայները լսվում էին Երասխում, աղջիկս վախեցավ, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արարատի մարզի սահմանամերձ Երասխ բնակավայրում հաստատված կիսով չափ հայ, կիսով չափ ռուս Վասիլի Սուքիասյանը տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանի Քաջավան գյուղից։ Նա ծնողների հետ 1995 թվականին է Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել հոր ծննդավայր։

Արցախի ամբողջական հայաթափումից հետո բնակության նոր վայր են ընտրել Երասխը։  Վասիլին MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ չնայած ճակատագրի հեգնանքին, այստեղ փորձում է ուղղել մեջքը, նոր կյանքը սկսել նոր կետից։ 

«Դժվար է, բայց այլ տարբերակ չունենք, պիտի գոնե երեխաների համար ապրենք»,- ասում է նա։ 

Վասիլին զինվորական է։ Մասնակցել է Արցախի համար մղված բոլոր պատերազմներին, վերջինը ճակատագրական դարձավ, քանի որ պայքարն անարդյունք եղավ։ Տեղահանվելուց հետո կնոջ՝ Թագուհու և անչափահաս 6 երեխաների հետ եկել են Երասխ։ Այստեղ անվճար հիմունքներով բնակարան են առաջարկել։

«Ո՛չ ջուր կար, ո՛չ նորմալ տանիք, ո՛չ էլ բաղնիք։ Քանի որ կարողանում եմ վերանորոգման աշխատանքներ կատարել, նորոգեցի, որքան հնարավոր էր։ Հետո պայմանագրային հիմունքներով ուզեցի շարունակել ծառայությունս։ Ադրբեջանական դիրքերն այնքան մոտ են, որ գյուղում բոլորը պետք է զինվոր լինեն․ մեր բակից երևում է թշնամու դրոշը: Տհաճ է, իհարկե, որ այսքան մոտ են, բայց մենք էլ ապրում ենք ինչպես մյուսները։ Իրենց զորավարժության ժամանակ ձայները լսվում էին գյուղից։ Աղջիկս եկավ վախեցած, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»։ Արցախի ճանապարհն անցած Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք չի վստահում Ադրբեջանին, մանավանդ, որ այսքան մոտ են։ Դրա համար 2 անգամ հերթափոխի եմ գնացել, բայց քանի որ քաղաքացիության, նոր գրանցման ու թղթաբանության հետ կապված հարցեր կային, դուրս եկա»,- ասում է  մեր զրուցակիցը։ 

Երասխում հաստատվելուց հետո Վասիլիի ընտանիքին օգնություն են ցուցաբերել Հայաստանում և արտերկրում ապրող սրտացավ մարդիկ։ Խոզեր ու ածան հավեր է գնել։ Նպատակ ունի առաջիկայում նաև անասնապահությամբ զբաղվել, բայց այս պահին դեռ հնարավորություն չունի։

Բնակարանը, որտեղ ապրում են Սուքիասյանները, տնամերձ հողամաս չունի։ Աշխատասեր այս ընտանիքը մեծ ցանկություն ունի զբաղվելու նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ 

«Որ անընդհատ բողոքեմ, ոչ մի բանի չենք հասնելու, փառք Աստծո, որ անվնաս ենք տեղ հասել։ Չնայած ուշքս, միտքս Քաջավանի մեր տանն է, հորս, մորս գերեզմանները: Առաջին հնարավորության դեպքում պատրաստ եմ հենց առաջինը վերադառնալ, միայն թե ոչ ադրբեջանցիների հետ համակեցությամբ»,- ընդգծում է Վասիլին։ 

2023 թվականի սեպտեմբերյան մարտերին Վասիլին եղել է դիրքերում։ Փրկվել է՝ ճեղքելով շրջափակումը, Շուշիի տանկի հարակից հենակետից իր հետ դուրս բերելով 2 կին կապավորի, բուժքրոջն ու ևս 2 վիրավորի։ 

«Աստված չանի, բայց եթե այստեղ էլ գործողություն սկսվի, երասխցիների հետ ես էլ եմ զենք վերցնելու, որ տունս, երեխաներիս ու հայրենիքս պաշտպանեմ»,- հավելեց Վասիլի Սուքիասյանը։

Հունան Թադևոսյան

Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Կիրանցում լարված է․ հերոս տղերքի սխրանքն են վաճառում․ ԱԱԾ աշխատողներ են այնտեղԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըԱլմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում Գազ չի լինի Իշխանությունը կասկածում է Էրատո ջոկատի անդամին Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել են Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ 24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»